Գեղարքունիքի մարզի փոքրիկների համար համայնքներում կազմակերպվել են զվարճալի միջոցառումներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+27.09 oC

Գեղարքունիքի մարզի փոքրիկների համար համայնքներում կազմակերպվել են զվարճալի միջոցառումներ

18:53 01.06.2022

 

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Սևան, Վարդենիս, Ճամբարակ, Շողակաթ խոշորացված համայնքների և մի շարք բնակավայրերի հրապարակներում, այգիներում, կրթամշակութային հաստատություններում և մանկապարտեզներում վաղ առավոտից տիրում էր տոնական բարձր տրամադրություն։

Ամենուրեք կազմակերպվեցին կավճանկարչություն, նկարչություն բնության գրկում, տեղի ունեցան ձեռքի աշխատանքների, գեղանկարների և լուսանկարների ցուցահանդես-վաճառքներ, մարզական ցուցադրական տարբեր ելույթներ, կրկեսային շոու ծրագրեր, մրցույթներ, ֆոտոսեսիաներ։

Ներկայացվեցին համերգային ծրագրեր՝ համայնքների արվեստի և երաժշտական դպրոցների շնորհալի սաների կատարումներով՝ հնչեցնելով ուրախ երգ ու պար, ծափ ու ծիծաղ՝ լի խաղերով, վառ գույներով և անկեղծ ժպիտներով։

Համայնքապետարանների կողմից տոնակատարության մասնակից փոքրիկներին և մանկապարտեզների սաներին բաժանվեցին քաղցրավենիքներ, փուչիկներ, նվերներ և պաղպաղակներ։

Փոքրիկներին իրենց տոնի առթիվ շնորհավորել և բարեմաղթանքներ են հղել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, մարզի համայնքների ղեկավարները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շվեյցարական Ալպերում հինգ զբոսաշրջիկի մարմին է հայտնաբերվել

19:41 25.05.2025

Շվեյցարական Ալպերում հինգ զբոսաշրջիկի մարմին է հայտնաբերվել

Շվեյցարական Ալպերում Ռիմփֆիշխորն լեռան մոտ հինգ մարդու դի է հայտնաբերվել, կիրակի օրը հայտնել է Շվեյցարիայի Վալե կանտոնի ոստիկանությունը։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ լեռնագնացները դահուկներ են հայտնաբերել լեռան ստորոտում։ Դահուկների տերերին չգտնելուց հետո նրանք կապ են հաստատել փրկարար ծառայության հետ։ «Մայիսի 24-ին լեռնագնացները կապվել են փրկարար ծառայության հետ՝ լեռան գագաթից մոտ 4000 մետր բարձրության վրա լքված դահուկներ […] ...

Հայաստան է ժամանել Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի նախագահը

19:17 25.05.2025

Հայաստան է ժամանել Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի նախագահը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստան է ժամանել Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի տորագա (նախագահ) Նուրլանբեկ Տուրգունբեկ ուուլուի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: ...

Իրանը պաշտոնապես գործարկել է երկրում առաջին օդային տաքսին

18:49 25.05.2025

Իրանը պաշտոնապես գործարկել է երկրում առաջին օդային տաքսին

Իրանը պաշտոնապես գործարկել է երկրում առաջին օդային տաքսին ՝ նոր էջ բացելով ազգային ավիացիայի զարգացման գործում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին հայտնում է IRNA-ն՝ մանրամասնելով, որ օդային տաքսիների առաջին թռիչքը միացրել է Քերեջ և Ղազվին քաղաքները՝ նշանավորելով կանոնավոր փոխադրումների սկիզբը։ Նախարարի խորհրդական, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ենթակայության տակ գտնվող հատուկ տնտեսական գոտու և «Փայամ» միջազգային օդանավակայանի […] ...

Ճանաչողական այցով ԱԺ են այցելել հանրապետության մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ

18:00 25.05.2025

Ճանաչողական այցով ԱԺ են այցելել հանրապետության մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ

Ճանաչողական այցով այս շաբաթ Ազգային ժողով են այցելել հանրապետության մի շարք ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ: Հայաստանի օրենսդիր մարմնի գործունեությանը ծանոթանալու նպատակով խորհրդարան են այցելել նաեւ Ֆրանսիայի Sciences Po համալսարանի քաղաքական եւ հասարակական գիտությունների ֆակուլտետի ուսանողները: Նրանց հետ հանդիպել է ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Խորհրդարանի փոխնախագահը հյուրերին է ներկայացրել նաեւ Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության հիմնական […] ...

Ջրանցքում հայտնաբերվել է մայիսի 24-ից որոնվող անչափահասի դին

17:38 25.05.2025

Ջրանցքում հայտնաբերվել է մայիսի 24-ից որոնվող անչափահասի դին

Մայիսի 25-ին՝ ժամը 13:33-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենիկ գյուղի ջրանցքում հայտնաբերվել է մայիսի 24-ից որոնվող Վ. Գ.-ի (ծնված 2009 թ.) դին. ջրից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները դին դուրս են […] ...

Երևանում մեկնարկել է եվրոպական ֆիլմերի փառատոնը

17:11 25.05.2025

Երևանում մեկնարկել է եվրոպական ֆիլմերի փառատոնը

Երևանում մեկնարկել է եվրոպական ֆիլմերի փառատոնը, որը կանցկացվի մայիսի 24-30-ը Կինոյի տանը: Փառատոնը Եվրոպայի տարբեր երկրների հեղինակավոր ֆիլմերին ծանոթանալու և եվրոպական մշակույթը բացահայտելու և կինեմատոգրաֆիայի բարձրարժեք նմուշներ վայելելու լավագույն հնարավորություն է։ Բացմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս […] ...

BACK_TO_TOP