11:20 02.06.2022
ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողական պարտականություններ կատարելու ընթացքում կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջության աջակցության ծրագրի շրջանակում փոխհատուցում է տրամադրվում վերջիններիս՝ փոխնակ մոր և դոնորի (դոնորական ձվաբջջի) ծառայություններից օգտվելու համար։
Փոխհատուցումը տրվում է արտամարմնային բեղմնավորումը պետական պատվերի շրջանակում իրականացնելու վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարի հրամանի հիման վրա։ Աջակցության առավելագույն չափը կազմում է՝
փոխնակ մոր ծառայությունից օգտվելու համար՝ պայմանագրով նախատեսված վճարի 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 5,5 մլն դրամը,
դոնորական ձվաբջջի ձեռքբերման համար՝ այդ ծառայության համար պայմանագրով նախատեսված վճարի 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի քան 600 հազար դրամը:
Քաղաքացին կարող է դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, եթե արդեն իսկ առկա է Առողջապահության նախարարի հրամանը։ Վերոնշյալ հրամանից հետո միայն շահառու ծնողներից մեկը կարող է գրավոր դիմել՝ ներկայացնելով
շահառու ծնողներից յուրաքանչյուրի անձը հաստատող փաստաթղթի պատճենը (նույնականացման քարտ կամ ՀՀ անձնագիր),
հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու մասին տեղեկանքի (կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի) պատճենը,
արտամարմնային բեղմնավորումը պետական պատվերի շրջանակում իրականացնելու վերաբերյալ ՀՀ առողջապահության նախարարի հրամանի պատճենը,
եթե փոխհատուցվում է փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսը՝ փոխնակ մոր հղիության ժամկետի (ըստ օրերի) վերաբերյալ բժշկական կազմակերպության տված տեղեկանքը և փոխնակ մոր հետ կնքված ու նոտարական կարգով վավերացված պայմանագրի պատճենը,
վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման արդյունքում ծնված երեխայի ծննդյան վկայականի պատճենը (եթե դիմումը ներկայացվում է երեխայի ծնվելուց հետո),
հայտարարություն այն մասին, որ դիմող շահառու ծնողը տեղեկացված է, որ միանվագ դրամական վճարների հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին փոխանցելու ամսվանից հաշված՝ 12 ամսվա ընթացքում գումարը մասնակի կամ ամբողջությամբ ստանալու պահանջ բանկին չներկայացնելու դեպքում փոխհատուցումը վերադարձվում է պետական բյուջե,
զինվորական ծառայությունից արձակվելուց հետո մահացած զինծառայողի մահվան պատճառական կապի մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը` մարտական գործողությունների ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով զինծառայողի մահացած լինելու վերաբերյալ։
Ծրագրի շահառու կարող են դառնալ նաև զոհված զինծառայողների այն ծնողները, որոնք փոխնակ մոր ծառայությունից օգտվել են 2021 թվականի հունվարի 1-ից հետո՝ առանց արտամարմնային բեղմնավորման իրականացման համար ուղեգրման վերաբերյալ Առողջապահության նախարարի հրամանի:
Այս դեպքում փոխհատուցման առավելագույն չափը կազմում է այդ ծառայության համար պայմանագրով նախատեսված գումարի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 2 մլն 750 հազար դրամը, իսկ դոնորական ձվաբջջի ձեռքբերման համար ծախսերը չեն փոխհատուցվում:
Փոխհատուցում ստանալու համար շահառու ծնողներից մեկը կարող է գրավոր դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ ներկայացնելով
շահառու ծնողներից յուրաքանչյուրի անձը հաստատող փաստաթղթի (նույնականացման քարտ, Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր) պատճենը,
հանրային ծառայությունների համարանիշ հատկացնելու մասին տեղեկանքի (կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի) պատճենը,
եթե փոխնակ մայրը հղի է, ապա փոխնակ մոր հղիության ժամկետի (ըստ օրերի) վերաբերյալ բժշկական կազմակերպության տված տեղեկանքը և փոխնակ մոր հետ կնքված և նոտարական կարգով վավերացված պայմանագրի պատճենը,
վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման արդյունքում ծնված երեխայի ծննդյան վկայականի պատճենը (եթե դիմումը ներկայացվում է երեխայի ծնվելուց հետո),
հայտարարություն այն մասին, որ դիմող շահառու ծնողը տեղեկացված է, որ միանվագ դրամական վճարների հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին փոխանցելու ամսվանից հաշված՝ 12 ամսվա ընթացքում, գումարը մասնակի կամ ամբողջությամբ ստանալու պահանջ բանկին չներկայացնելու դեպքում փոխհատուցումը վերադարձվում է պետական բյուջե,
զինծառայողի զոհվելու մասին տեղեկանքը կամ զինվորական ծառայությունից արձակվելուց հետո մահացած զինծառայողի մահվան պատճառական կապի մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը` մարտական գործողությունների ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով զինծառայողի մահացած լինելու վերաբերյալ։
Դիմումներն ընդունվում են առձեռն՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում և առցանց եղանակով՝ e-request.am կամ www.mlsa.am կայքէջերի միջոցով։ Էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնելու դեպքում անհրաժեշտ է կցել նաև շահառուի ստորագրված դիմումն ու փաստաթղթերի լուսապատճենները:
23:59 06.07.2025
BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը ՍիրիայիցՌիո դե Ժանեյրոյում կայացած գագաթնաժողովից հետո ընդունված հայտարարության մեջ BRICS պետությունների ղեկավարները վերահաստատեցին իրենց հավատարմությունը Սիրիայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և կոչ արեցին Իսրայելին դուրս բերել իր զորքերը երկրից։ «Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը»,-ասվում է հռչակագրում։ Տեքստում նաև կոչ է արվում Իսրայելին անհապաղ դուրս բերել իր զորքերը […] ...
23:40 06.07.2025
Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցումBRICS երկրները պետք է առաջընթաց գրանցեն ազգային արժույթներով հաշվարկների հարցում, հայտարարել է Եգիպտոսի վարչապետ Մոստաֆա Մադբուլին։ ԲՐԻԿՍ-ի տասնյոթերորդ գագաթնաժողովը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը։ Բրազիլիա մեկնած ռուսական պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք պետք է առաջընթաց գրանցենք ազգային արժույթներով ֆինանսական հաշվարկներում՝ համապատասխան BRICS-ի միջսահմանային հաշվարկների նախաձեռնությանը, և ավելացնենք […] ...
23:18 06.07.2025
Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդըԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...
23:00 06.07.2025
Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոնԻտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...
22:40 06.07.2025
Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներումՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...
22:20 06.07.2025
Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիսԱրևմուտքի կողմից ձևավորված գլոբալիզացիայի լիբերալ մոդելը սպառել է իր օգտակարությունը, և գործարար գործունեության տեղափոխումը զարգացող երկրներ խթանում է հզոր տնտեսական աճ, այդ թվում՝ BRICS-ում: Սա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասոցիացիայի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ ունենալով: «Գլոբալ տնտեսական կարգի փոփոխությունը շարունակում է թափ հավաքել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ լիբերալ գլոբալացման մոդելը հնանում […] ...