12:26 02.06.2022
Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան կուլիսային բանակցություններ են վարում՝ պնդելով, որ Շվեդիան և Ֆինլանդիան բավարարեն Անկարայի մտահոգությունները՝ ՆԱՏՕ-ին իրենց անդամակցության վերաբերյալ, հինգշաբթի գրել է Hurriyet թերթը։
Ֆինլանդիան և Շվեդիան մայիսի 18-ին, ուկրաինական իրադարձությունների ֆոնին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին են փոխանցել դաշինքին միանալու հայտ։ Թուրքիան արգելափակել է այս դիմումների ուսումնասիրման գործընթացի մեկնարկը։ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի կարող «այո» ասել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը, քանի որ չի կարող հավատալ նրանց հավաստիացումներին՝ Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության ներկայացուցիչների հետ նրանց հարաբերությունների բացակայության հետ կապված:
Ռուսաստանը բազմիցս նշել է, որ ՆԱՏՕ-ն հակված է առճակատման։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ դաշինքի հետագա ընդլայնումը Եվրոպային ավելի մեծ անվտանգություն չի բերի, ՆԱՏՕ-ն ագրեսիվ բնույթ ունի։ Միաժամանակ նա նշել է, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի մուտքը ՆԱՏՕ չի համարում էքզիստենցիալ սպառնալիք Ռուսաստանի համար։ Մինչդեռ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Ֆինլանդիայի ռազմական չեզոքության ավանդական քաղաքականությունից հրաժարվելը սխալ կլինի, քանի որ նրա անվտանգությանը վտանգ չի սպառնում։
15:53 23.06.2025
Արթուր Աբրահամը հանդիպել է Յուրգեն Կլոպի հետՊրոֆեսիոնալ բռնցքամարտի WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը Մալյորկայում հանդիպել է «Մայնցի», Դորտմունդի «Բորուսիայի» և անգլիական «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ: «Սիրելի՛ երկրպագուներ, ցանկանում եմ ձեզ ներկայացնել իմ հաջորդ մրցակցին՝ Յուրգեն Կլոպին»,- գրել է լեգենդար Աբրահամը: ...
15:50 23.06.2025
18-ամյա ուղևորը մահացել է. վթար Երևան-Աշտարակ ճանապարհինՀունիսի 20-ին՝ ժամը 3.50-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի մեքենան Երևան-Աշտարակ ճանապարհին դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը: 18-ամյա ուղևոր Մհեր Մ.-ն տեղում մահացել է, իսկ 28-ամյա վարորդը և 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: ...
15:44 23.06.2025
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգՀունիսի 16-ից 22-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 207, փլուզումի՝ 2, ուժեղ քամու, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, զինամթերքի հայտնաբերման՝ 4, կեղծ ահազանգի՝ 10, թունավորման, վայրի կենդանիների հարձակման՝ 9-ական, օձի նկատման՝ 52, ինքնասպանության փորձի՝ 14, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 54, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 194, հրդեհի ծագման սպառնալիքի՝ […] ...
15:38 23.06.2025
Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 24-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Արաբկիր վարչական շրջանի Հրաչյա Քոչարի, Ալեքսանդր Գրիբոյեդովի, Հովսեփ Էմինի, Նաիրի Զարյան, Նիկողայոս Տիգրանյան, Հովսեփ Արղության փողոցների, Կոմիտասի պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
15:35 23.06.2025
Հունիսի 13-ից ի վեր Իրանում զոհվել է 58 կին և երեխաԻսրայելի կողմից Իրանի վրա հասցված հարվածների հետևանքով հունիսի 13-ից, երբ սկսվեցին ուղիղ բախումները, զոհվել է առնվազն 58 կին և երեխա, 222-ը վիրավորվել է: Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության կառավարության ներկայացուցիչ Ֆաթեմեհ Մոհաջերանին։ «Մինչ օրս զոհվել է 58 կին և երեխա, իսկ մոտ 222 կին և երեխա վիրավորվել է», – նրա խոսքերն է մեջբերում ISNA […] ...
15:28 23.06.2025
Նաիր Թիկնիզյանը` «Ցրվենա Զվեզդայի» ֆուտբոլիստՄոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը կարիերան կշարունակի «Ցրվենա Զվեզդայում»։ Այս մասին հաղորդել է սերբական ակումբի պաշտոնական կայքը։ «Ցրվենա Զվեզդան» 26-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 1,7 միլիոն եվրո ու նրա հետ 2 տարվա պայմանագիր կնքել։ «Լոկոմոտիվը» ևս 500 հազար եվրո պարգևավճար կստանա ու Թիկնիզյանի տրանսֆերի հաջորդ վաճառքից կունենա 10 տոկոս մասնաբաժին։ […] ...