20:16 02.06.2022
Ախուրյան խոշորացված համայնքի Մարմաշեն բնակավայրում այլընտրանքային դաշտամիջյան մոտ 2 կիլոմետր ճանապարհ է հաթեցվում։ Այն Հովունի գյուղին միացնող, ինչպես նաև Վահրամաբերդի և Մարմաշենի վարելահողեր հասնող ճանապարհահատվածն է։
Գյուղատնտեսական կարևոր նշանակության ճանապարհներն ամբողջությամբ վնասվել էին 2020 թվականին տեղացած հորդառատ անձրևներից և սելավներից: Ջրի հոսքն ամբողջությամբ քշել-տարել էր ճանապարհի գրունտային ծածկը, ինչի պատճառով այն անանցանելի էր գյուղտեխնիկայի համար:
«Սելավի պատճառով լրիվ քանդվել էր էս ճանապարհը, հնարավոր չէր հացահատիկային կոմբայնները, գյուղատնտեսական նշանակության մեծ տեխնիկաները դաշտ հասցնել, աշխատանքները ժամանակին կատարել հնարավոր չէր։ Էս աշխատանքները հիմա կատարվում են, որ ավելի շուտ և ավելի արագ կատարվի բերքահավաքը»,- նշում է Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Արշակյանը։
Սելավի հետևանքները մինչ հիմա վերացնում են։ Դաշտամիջյան ճանապարհն են հարթեցնում, որը Մարմաշեն ու Վահրամաբերդ գյուղերի ցանքատարածքներն իրար կապող միակ հատվածն է, որտեղ էլ գտնվում են երկու գյուղերի բարձրակարգ հիմնական հողակտորները:
Մեկ տարուց ավելի գյուղատնտեսական աշխատանքների սեզոնին գյուղտեխնիկան վարելահողեր են հասցրել հեռավոր ճանապարհներով, ինչի պատճառով տուժել է վար ու ցանքի կամ բերքահավաքի ժամանակին կազմակերպումը։ Հիմա այլընտրանքային ճանապարհին ոչ միայն հողհարթեցում են կատարում, նաև լայնացնում են։
Սելավի հոսքի հետ սարերից դաշտեր հասած մեծ քարաբեկորները մաքրել են, ջրի բերած խճային զանգվածն ու մաքուր ավազը, օգտագործել են գյուղամիջյան ճանապարհների փոսալցումների համար։ Վահրամաբերդի և Մարմաշենի ցանքատարածքներ տանող դաշտամիջյան ճանապարհին զուգահեռ հարթեցնում են դեպի Հովունի գյուղ գնացող մոտ 2 կմ ճանապարահատվածը:
Խճային զանգվածը բերվում է մոտակա հանքից, իսկ ճանապարհն անցնում է Կամխուտի կրակադաշտի տարածքով: Այս պահին կրակադաշտում զորավարժությունները դադարեցված են, մեկամսյա ժամկետը կօգտագործեն խիճ տեղափոխելու և ճանապարհները անցանելի դարձնելու համար։ Մաքրում են նաև սելավատարները, նորերի կառուցման անհրաժեշտություն ևս կա։
«Սկսել ենք սելավատարների մաքրման աշխատանքներ, քանի որ մոտակա ժամանակներս անձրևներ են սպասվում։ Հիմա ավելի առաջնային ճանապարհն ենք հարթեցնում, որ հետո հնարավոր լինի անցնել առաջ ու կատարել նաև սելավատարների մաքրման աշխատանքները»,- նշել է Կարեն Արշակյանը։
Դաշտամիջյան ճանապարհների հարթեցման ու սելավատարների մաքրման աշխատանքները ժամանակին և արդյունավետ կազմակերպելու համար այս տարի նախատեսում են ձեռք բերել ևս երկու միավոր նոր տեխնիկա:
Հայտն արդեն ներկայացված է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, համայնքի ներդրումից բացի, տեխնիկայի ձեռք բերման աջակցության հարցում դիմել են միջազգային դոնոր կազմակերպության:
12:08 02.08.2025
Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունըՄիջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...
11:47 02.08.2025
Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքումԼոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...