Ավտովթարներ, գողություն, ապօրինի ծառահատում. ոստիկանության ամփոփագիր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2024
  • $
    387.81
  • RUBLE
    4.17
  • 415.62
WEATHER
+25.09 oC

Ավտովթարներ, գողություն, ապօրինի ծառահատում. ոստիկանության ամփոփագիր

10:18 23.02.2018

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 22-ից 23-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել 11-ը։
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 2 դեպք։
Բացահայտվել է գողության` 6, խարդախության` 5, յուրացման, ապօրինի ծառահատման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 1-ական դեպք: 
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք: 
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինչո՞ւ է ԱՄՆ պետքարտուղարը զանգահարել Փաշինյանին և Ալիևին. զրույց Լիլիթ Դալլաքյանի հետ

19:56 29.04.2024

Ինչո՞ւ է ԱՄՆ պետքարտուղարը զանգահարել Փաշինյանին և Ալիևին. զրույց Լիլիթ Դալլաքյանի հետ

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ և ողջունել Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք օգտագործելու համաձայնությունը: Տավուշում սահմանազատման գործընթացը, սակայն, ուղեկցվում է բողոքի ակցիաներով ինչպես սահմանի տվյալ հատվածի, այնպես էլ Հայաստանի այլ շրջաններում: Այս և այլ թեմաների շուրջ հարցերին «Հեռանկար»-ի տաղավարում պատասխանել է քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը: ...

Գավառում վերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը. ՍԱՏՄ

19:28 29.04.2024

Գավառում վերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը. ՍԱՏՄ

Անհատ ձեռնարկատեր Նաիրա Չքոլյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ) իրականացված կրկնակի ստուգայցի ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։ ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին

19:20 29.04.2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին: Նախարարը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախագահին է ներկայացրել նախարարության ենթակայության տակ գտնվող հաղորդակցության, էներգետիկ ենթակառուցվածքների և այլ ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքի վերաբերյալ մանրամասներ, ինչպես նաև անդրադարձել է նախատեսվող խոշոր ներդրումային նախաձեռնություններին: Գնել Սանոսյանը նախագահ Վահագն Խաչատուրյանին հայտնել է, որ նախարարությունն առանձնահատուկ […] ...

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում ֆոտոթակարդները ֆիքսել են ընձառյուծի

19:12 29.04.2024

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տարածքում ֆոտոթակարդները ֆիքսել են ընձառյուծի

ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) Հայաստանյան մասնաճյուղի համագործակցության շրջանակում իրականացվող մշտադիտարկման աշխատանքների արդյունքում՝ ԶԿՀ «Արևիք» ազգային պարկում կրկին ընձառյուծ է հայտնվել։ Ընձառյուծի համար ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկը հանդիսանում է մշտական ապրելավայր և կենսամիջավայր, ինչը փաստում է կարճ ժամանակահատվածում վերջինիս հաճախակի գրանցումը՝ փետրվար, մարտ և ապրիլ ամիսներին։ ...

Փրկարար ծառայությունը ուսուցողական և իրազեկման միջոցառումներ է անցկացրել Արագածոտնի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

18:57 29.04.2024

Փրկարար ծառայությունը ուսուցողական և իրազեկման միջոցառումներ է անցկացրել Արագածոտնի, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

ՆԳՆ փրկարար ծառայության 2024 թվականի աշխատանքային պլանի համաձայն ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի, Արագածոտնի և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների ծառայողները մի շարք ուսումնական հաստատություններում և կազմակերպություններում անց են կացրել դասախոսություններ, ուսումնավարժանքներ և իրազեկման միջոցառումներ՝ ուղղված արտակարգ իրավիճակներում գործելու հմտությունների զարգացմանը, գիտելիքների ձևավորմանը, ինչպես նաև պատրաստվածության և իրազեկվածության բարձրացմանը։ ՀՀ ՆԳՆ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության և ենթակա ստորաբաժանումների […] ...

Ապրիլի 17-29-ին հանրապետությունում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է երբևիցե դիտված պատմական արժեքները

18:49 29.04.2024

Ապրիլի 17-29-ին հանրապետությունում գրանցված առավելագույն ջերմաստիճանը գերազանցել է երբևիցե դիտված պատմական արժեքները

Արևադարձային տաք օդի ալիքի գործունեությամբ պայմանավորված` ապրիլի 17-29-ին հանրապետության մի շարք շրջաններում ցերեկային ժամերին գրանցված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են երբևիցե դիտված պատմական արժեքները։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից: ...

BACK_TO_TOP