«Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաների միասնական քննություններին Շիրակի մարզում մասնակցել է 181 դիմորդ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+34.09 oC

«Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաների միասնական քննություններին Շիրակի մարզում մասնակցել է 181 դիմորդ

18:16 07.06.2022

Այսօր Հանրապետությունում մեկնարկեցին միասնական քննությունները։ Առաջին օրը դիմորդները քննություններ են հանձնել «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաներից։ Մայրաքաղաքում և մարզերում բացվել են 14 քննական կենտրոններ։

Միասնական քննությունների համար Գյումրիում կգործեն երեք քննական կենտրոններ, որոնք տեղակայված են դպրոցներում։ Այսօր՝ առաջին օրը, միայն մեկ կենտրոնում էին քննություններ։ Գյումրիի թիվ 21 Օյունջյան դպրոց-վարժարանի բակում էին հավաքվել «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաներից միասնական քննություն հանձնող դիմորդներն ու ծնողները։ Լարվածությունն ու անհանգստությունը դիմորդների մոտ ակնհայտ էր մինչև քննական կենտրոն մտնելը։

Առաջին միասնական քննությանը հայտ ներկայացրած դիմորդներից գրեթե բոլորը մոտ մեկ տարի պարապել են շտեմարաններով և ուղեցույցներով և, իհարկե, կրկնուսույցների մոտ։ Ջանքերը ծնողների հետ ուղղել են բուհ ընդունվելու համար, վստահեցնում են, որ միայն դպրոցի գիտելիքներով բարդ առարկաների առաջադրանքները հաղթահարել հնարավոր չէր լինի։

«Այս քննական կենտրոնում 176 գրանցված դիմորդ կար «Կենսաբանություն» առարկայից և 11 դիմորդ՝ «Աշխարհագրությունից»։ «Աշխարհագրությունից» բացակա չունենք, «Կենսաբանություն» առարկայից վեց բացակա ունենք, որոնցից մեկի ծնողը ներկայացրել է բժշկի տեղեկանք»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է  քննական կենտրոնի պատասխանատու Ալեքսան  Եսայանը։

 

Պատահականության սկզբունքով, համակարգչային ծրագրի տրամադրած  համարներով, դիմորդներին, իրենց տեղերը զբաղեցնելուց հետո, ներկայացվեց թեստերի ու ձևաթղթերի ճիշտ լրացման կարգը։

Նրանց մասնակցությամբ բացվեցին Գնահատման և թեստավորման կենտրոնից ստացված թեստերի փաթեթները, ներառված 80 հարցերին պատասխանելու համար աշակերտներին տրվեց երեք ժամ։ Յուրաքանչյուր հարցի ճիշտ պատասխանը գնահատվում է 0,25 միավոր, անցողիկ շեմը՝ նվազագույն 7,5 միավորն է։

Գնահատման և թեստավորման կենտրոնի տվյալներով՝ Հանրապետությունում «Կենսաբանություն» առարկայի մասնակցության հայտ են ներկայացրել 1635 դիմորդ՝ նախորդ տարվա 1304-ի համեմատ, իսկ «Աշխարհագրություն» առարկայից հայտատուների թիվը ամենացածրն է՝ 127, նախորդ տարվա 176-ի դիմաց։

«Կենսաբանություն» առարկայից քննություն հանձնողները հիմնականում բժշկական համալսարանի դիմորդներն են, իսկ «Աշխարհագրություն» առարկայի հանդեպ հետաքրքրությունը նորից նվազում է արձանագրել, որի հետևանքով կրթության ոլորտն ունենում է մասնագետների պակաս։ «Աշխարհագրությունը» միակ առարկան չէ, որը վերջին տարիներին դիմորդներ քիչ ունի։ Խնդիրը հիմնականում մանկավարժական մասնագիտությունների գծով է։

«Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաների գնահատականները հայտնի էին դառնալու քննության ավարտից մեկ-երկու ժամ անց։ Իսկ բողոքարկման դիմումները քննական կենտրոններ դիմորդն իրավունք ունի ներկայացնել քննության ավարտից 24 ժամվա ընթացքում, իսկ պատասխանը տրամադրվում է հինգ օրվա ընթացքում։

Այս տարվա միակ փոփոխությունը վերաբերում է միասնական քննությունից անհարգելի բացականերին։ Նրանք լրացուցիչ քննություններին մասնակցելու հնարավորություն այլևս չեն ունենա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարությունների

12:14 02.08.2025

Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարությունների

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, շարունակելով իր վեճը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ, հայտարարել է, որ իր հռետորական սպառնալիքներին ի պատասխան կուղարկի երկու ամերիկյան միջուկային սուզանավ «համապատասխան տարածաշրջաններ»։ Նա չի մանրամասնել, թե որ տարածաշրջանների մասին է խոսքը։ «Հաշվի առնելով Ռուսաստանի նախկին նախագահ, այժմ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից արված խիստ սադրիչ հայտարարությունները, […] ...

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

12:08 02.08.2025

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...

SHANTNEWS

12:00 02.08.2025

SHANTNEWS

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

11:47 02.08.2025

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

11:30 02.08.2025

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

BACK_TO_TOP