17:26 07.06.2022
Հայաստանի ծանրամարտի հավաքականն Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտված Եվրոպայի առաջնությունում երկամարտի 7 մեդալ է նվաճել՝ 2 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե:
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփել է արդյունքներն ու խոսել առաջիկա անելիքների մասին. «Բոլորի պարագայում էլ միշտ ավելին եմ սպասում: Եթե գոհ եղա արդյունքներից, ուրեմն այլևս անելիք չունեմ: Դեռ շատ անելիքներ ունենք: Այս առաջնության արդյունքներից բավարարված եմ»:
Ալավերդյանն անդրադարձել է նաև այն տղաներին, ովքեր տարբեր պատճառներով չեն մասնակցել Եվրոպայի առաջնությանը. «Սիմոն Մարտիրոսյանը վնասվածքներ ուներ: Ճիշտ է՝ բավականաչափ բուժումներ ենք արել, բայց այս առաջնությանը չէր հասցնի պայքարել մեդալների համար: Նա մեր առաջատար ծանրորդներից է ու մեր գլխավոր հույսերից մեկը:
Հակոբ Մկրտչյանը Հայաստանի առաջնության ժամանակ, առանց ինձ տեղյակ պահելու, քաշն իջեցրել էր 89 կգ, այն դեպքում, երբ մարզումների ժամանակ մինչև 99-100 կգ էր հասնում: Ես հույս ունեի, որ 96 կգ քաշային կարգում նա ամեն ինչ կարող է անել: Ամեն դեպքում, ես ընդունում եմ, որ Հակոբի պես տղային չէր կարելի տանը թողնել ու Եվրոպայի առաջնության տանել անփորձ տղայի, որը զրո ստացավ: Դա մեր մարզչական սխալն էր: Ընդունում եմ:
Եթե Հակոբն ուզում է ծանրաձող բարձրացնել, պետք է փոխի քաշն ու 96 կգ քաշում հանդես գա: 89 կգ քաշային կարգում այնպիսի իտալացի ծանրորդ կա, որ 4 քաշային կարգի հաղթեց իր արդյունքով: Նրա հետ մրցակցելն իրատեսական չէ»:
Փաշիկ Ալավերդյանն անդրադարձել է նաև Հռիփսիմե Խուրշուդյանի ելույթներին, որը, 6 տարվա դադարից հետո վերադառնալով մրցահարթակ, 5-րդ տեղն է զբաղեցրել Եվրոպայի առաջնությունում. «Մեծ սպորտը թողնելուց հետո վերադառնալը շատ դժվար է: Դեռ չեմ տեսել այնպիսի մարզիկի, որը վերադառնալուց հետո մեծ արդյունքների է հասել: Տա Աստված, Հռիփսիմեն մեզ հակառակն ապացուցի: Նրա մարզական կարիերան մեր աչքի առաջ է անցել, ու մենք միշտ նրա կողքին ենք եղել»:
Գլխավոր մարզչի խոսքերով՝ Հայաստանի ծանրամարտի հավաքականը հուլիսից կսկսի նախապատրաստվել տարեվերջին Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում կայանալիք աշխարհի առաջնությանը. «Աշխարհի առաջնությանը, կարծում եմ, կարող ենք մասնակցել 6-7 ծանրորդով: Կարևորը լավ որակ և արդյունք ապահովելն է: Ինչ վերաբերում է նախապատրաստական փուլին, ապա չեմ ցանկանում երկար դադարներ ունենալ: Մեկ ամիս հանգիստ կտանք տղաներին, իսկ նախապատրաստական հավաքները կսկսենք հուլիսի կեսերից»:
Փաշիկ Ալավերդյանը խոսել է նաև 2023 թվականին Երևանում կայանալիք Եվրոպայի ծանրամարտի առաջնության մասին. «Շատ հաճելի է, որ հաջորդ տարի Եվրոպայի առաջնությունն անցկացվելու է Հայաստանում: Առաջնությունից հետո մեր մարզադպրոցները կապահովվեն մարզագույքով, ինչը ևս շատ կարևոր է:
Ինչ վերաբերում է մարզական կողմին, ապա ես շատ կցանկանամ, որ տնային Եվրոպայի առաջնությունում մեր հավաքականը կարողանա շատ մեդալներ նվաճել: Մեկ-երկու ոսկե մեդալը, իհարկե, բավարար չի լինի: Ես մաքսիմալիստ եմ»:
Հիշեցնենք՝ Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն են հռչակվել 81 կգ քաշային Ռաֆայել Հարությունյանը և 96 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը:
Երկամարտում արծաթե մեդալակիրներ են դարձել Արա Աղանյանը (96 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ) և Վարազդատ Լալայանը (+109 կգ): Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալներն էլ նվաճել են Արսեն Մարտիրոսյանը (109 կգ) և գերծանր քաշային Գոռ Մինասյանը:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկով զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը:
11:00 04.07.2025
Վերականգնվել է պետությանը պատճառված 305 մլն դրամի վնասը10:52 04.07.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում նշված է. «Մեծարգո պարոն նախագահ, Հայաստանի Հանրապետության կառավարության և ժողովրդի, ինչպես նաև իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։ Հայաստանին և Միացյալ Նահանգներին միավորում են մեր […] ...
10:45 04.07.2025
Դատախազության հայցերից մեկով՝ 80 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է փոխանցվել Վերականգնված միջոցների միասնական հաշվինԳլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցի հիման վրա՝ Վարչական դատարանում քննվող գործով՝ Վերականգնված միջոցների միասնական հաշվին փոխանցվել է շուրջ 80 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 31 միլիոն դրամ: Գլխավոր դատախազության հայցը վերաբերել է ՀՀ օրենսդրության պահանջների խախտմամբ, մասնավորապես՝ աճուրդ-վաճառքի փոխարեն ուղղակի վաճառքի միջոցով, հողամաս օտարելու վերաբերյալ Երևանի քաղաքապետի 2015 թվականի որոշումն անվավեր ճանաչելուն: ...
10:39 04.07.2025
Էդգար Թորոսյանը՝ «Վանի» գլխավոր մարզիչ«Վանը» հայտարարել է Էդգար Թորոսյանին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին: Թորոսյանը նախկինում աշխատել է «Ալաշկերտում», «Արարատում» և Գյումրիի «Շիրակում»: 2023 թվականին «Շիրակն» Էդգար Թորոսյանի գլխավորությամբ հասել է Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ: ...
10:30 04.07.2025
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 4-ի 08։00 դրությամբՍևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 4-ի 08։00 դրությամբ կազմել է 17.2°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
10:00 04.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 4-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 455 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.93 դրամ: ...
22:10 03.07.2025
Դա պետք է Արմանը լինի. Մեթ Բրաունը՝ Ծառուկյան-Տոպուրիա հնարավոր մենամարտի մասինUFC-ի նախկին մարտիկ Մեթ Բրաունը ցանկանում է, որ թեթև քաշային կարգի տիտղոսի պայքարում մենամարտ կազմակերպվի վրացի Իլյա Տոպուրիայի և Արման Ծառուկյանի միջև: «Հնարավոր է՝ այդ մենամարտին մասնակցի Փեդի Փիմբլեթը, բայց ինձ համար մասնակիցը պետք է լինի Արմանը: Իլյան Փեդիին է հրավիրել մարտի: Չեմ ասում, թե նա խուսափել է Ծառուկյանի հետ կռվելուց, բայց շատ եմ ցանկանում, […] ...