13:27 03.07.2025
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է մանկապատանեկան մարզադպրոցների մարզիչ-մանկավարժների վերապատրաստման ծրագիրը, որը ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Ծրագրի նպատակն է պետական հոգածության ներքո ապահովել մանկապատանեկան մարզադպրոցների մարզիչ-մանկավարժների պրակտիկ փորձի շարունակականությունը՝ ապահովելով միջազգային սպորտի չափանիշներին համընթաց զարգացում, որը խթան կհանդիսանա նորարարական համակարգերին արագ ինտեգրմանը։
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ նախատեսված է ոլորտում մասնագիտական կարողությունների զարգացման մեխանիզմներ ներդնել, որն առանցքային նշանակություն ունի սպորտում գրանցվող հաջողությունների և դրանց շարունակականության համար, և այս ուղղությամբ աշխատանքի կարևոր մաս է մարզադպրոցների, մարզիչների վերապատրաստումը։
«2023 թվականին առաջին անգամ անցկացվել է արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորում, որում ներառված էին նաև մարզադպրոցների մարզիչները: Այս գործընթացի մասնակցության ցուցանիշները և ստացված արդյունքները հավելյալ վկայում են այն մասին, որ վերապատրաստման գործող կարգը վերանայելու է, և նոր վերապատրաստումներ իրականացնելու անհրաժեշտություն կա»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Նախարարի տեղեկացմամբ՝ երկու տարվա ատեստավորման արդյունքներով 12 մարզաձևերից ատեստավորմանը մասնակցել են 272 մարզիչ-մանկավարժներ կամ այդ մարզաձևերի մարզիչների շուրջ 22.64%-ը: Նրանցից ատեստավորվել է 55-ը կամ այս մարզաձևերի մարզիչների ընդհանուր թվի շուրջ 5%-ը, ինչը բավական ցածր ցուցանիշ է։
«Ակնհայտ է, որ մարզչական գործունեությունը մարզիչներից պահանջում է գիտելիքների և մասնագիտական կարողությունների անընդհատ զարգացում, և այդ իմաստով կանոնավոր գործիքակազմի բացակայությունը խոչընդոտում է նաև առաջխաղացմանն ու մասնագիտական աճին։ Այս խնդիրների կարգավորման նպատակով նախաձեռնել ենք վերապատրաստման այս ծրագիրը, որի նպատակն է՝ ապահովել մարզիչների պրակտիկ փորձի շարունակականությունը և միջազգային սպորտի չափանիշներին համընթաց զարգացումը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։
ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ նախատեսվում է ըստ համապատասխան մարզաձևերի հրավիրել արտերկրի բարձրակարգ մասնագետների, որոնք կիրականացնեն վերապատրաստումները։ Ընդհանուր առմամբ՝ ծրագրի շահառու են մարզադպրոցներում աշխատող ավելի քան 2100 մարզիչներ: Վերապատրաստումն իրականացվելու է ամեն տարի՝ երեք օր տևողությամբ ինչպես տեսական, այնպես էլ գործնական պարապմունքներով, միջազգային ֆեդերացիաների կողմից մշակված ծրագրերի ու չափորոշիչների համաձայն:
Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ հաշվի կառնվեն տարբեր մարզաձևերով զբաղվողների վիճակագրությունը, ըստ այդմ՝ կընտրվի նաև յուրաքանչյուր տարվա համար վերապատրաստումների ուղղությունը: Ծրագիրը կիրականացվի մարզական ֆեդերացիաների հետ համատեղ՝ գործնական պարապմունքներն ու տեսական դասընթացները իրականացնելով համապատասխան հագեցվածություն ունեցող սպորտային կազմակերպությունում:
«2018-ի հետ համեմատ՝ նախորդ տարի ՀՀ պետական բյուջեից 3,5 անգամ ավելի միջոցներ են հատկացվել սպորտի ոլորտին: Մեծ ծավալով ենթակառուցվածքների զարգացման աշխատանք է արվում, տարբեր մրցաշարեր են կազմակերպվում: Եթե զուգահեռ չիրականացվեն նաև կարողությունների զարգացման և որակի ապահովման ուղղությամբ աշխատանքներ, կարծում եմ՝ ակնկալվող ընդհանուր արդյունքները թերի կլինեն: Այս ուղղությամբ ծրագիրը շատ կարևոր է՝ ամբողջական մոտեցում ունենալու տեսանկյունից»,- եզրափակել է Ժաննա Անդրեասյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է մասնագիտական կարողությունների զարգացմանը և միջազգային չափանիշներին համահունչ համակարգի գործարկմանն ուղղված նոր ընթացակարգը՝ շեշտելով, որ այն կարող է նպաստել նաև շահառուների վստահության մեծացմանը:
ԿԳՄՍ նախարարը վստահություն է հայտնել՝ վերապատրաստումներն ունենալու են իրենց դրական ազդեցությունը թե՛ ատեստավորման արդյունքների, և թե՛ նաև մարզիչների ավելի ակտիվ ներգրավվածության տեսանկյունից: Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է ՀՀ մարզերի և Երևանի՝ առաջին անգամ կազմված մարզական վարկանիշային սանդղակին, որը մի քանի հիմնական բաղադրիչների վրա է հիմնված, այդ թվում՝ մարզիչների կամավոր ատեստավորման ցուցանիշների:
«Հաշվի են առնվում նաև ֆիզկուլտուրայի ուսուցիչների կամավոր ատեստավորման ցուցանիշները, մարզադպրոցներում ընդգրկված երեխաների թիվը, ինչպես նաև ԿԳՄՍՆ կողմից կազմակերպվող միջոցառումներին և մրցաշարերին մասնակցող սովորողների համամասնությունը տվյալ մարզի ընդհանուր աշակերտների թվի հետ»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ վերապատրաստման ծրագիրը կկազմի ամբողջական գործընթացի մաս՝ նպաստելով հետաքրքրության մեծացմանը և մասնակիցների թվաքանակի աճին։
20:40 03.07.2025
Ուկրաինայում աղքատության մակարդակը կտրուկ աճել էՈւկրաինայում աղքատության մակարդակը, ըստ Ուկրաինայի տնտեսական ռազմավարության կենտրոնի հետազոտական խմբի հրապարակած տվյալների, մայիսի համեմատ աճել է 6%-ով՝ հասնելով 25.2%-ի։ «Աղքատության մակարդակի մոտավոր ցուցանիշը՝ հարցմանը մասնակցած մարդկանց այն մասը, ովքեր ստիպված են խնայել սննդի վրա, 2025 թվականի հունիսին աճել է մինչև 25.2%: Վերջին մի քանի տարիների ընթացքում Ուկրաինայում աղքատության մակարդակը մնացել է համեմատաբար կայուն»,-ասվում է հրապարակման […] ...
20:28 03.07.2025
Ժիրուն վերադարձել է Լիգա 1Ֆրանսիայի հավաքականի բոլոր ժամանակների գլխավոր ռմբարկու Օլիվյե Ժիրուն տեղափոխվել է «Լիլ», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: 38-ամյա հարձակվողը հեռացել է «Լոս Անջելեսից» ազատ գործակալի կարգավիճակում և 1 տարվա պայմանագիր կնքել «Լիլի» հետ: Նոր թիմում Ժիրուն կխաղա «9» համարի մարզաշապիկով: Ժիրուն նախկինում խաղացել է Լիգա 1-ում: 2011/12 մրցաշրջանում նա «Մոնպելյեի» կազմում դարձել է Ֆրանսիայի չեմպիոն, ինչից […] ...
20:20 03.07.2025
Մահացել է Հարավային Աֆրիկայի նախկին փոխնախագահ ՄաբուզանՀարավային Աֆրիկայի նախկին փոխնախագահ Դեյվիդ Մաբուզան մահացել է 64 տարեկան հասակում, հաղորդում է EWN տեղական ռադիոկայանը։ Մաբուզան մահացել է Յոհաննեսբուրգի հիվանդանոցում։ Թե ինչ ախտորոշմամբ է նա հոսպիտալացվել, չի հրապարակվում։ Մաբուզան Հարավային Աֆրիկայի փոխնախագահի պաշտոնը զբաղեցրել է 2018 թվականի փետրվարից մինչև 2023 թվականի փետրվարը։ ...
20:08 03.07.2025
Զելենսկի. Եվրոպան ի վիճակի չէ փոխարինել ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումըԿիևը ակնկալում է ԱՄՆ-ից զենքի շարունակական մատակարարումներ, քանի որ Եվրոպան ի վիճակի չէ փոխարինել դրանք, հատկապես ՀՕՊ համակարգերի առումով։ Այս մասին հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։ «Մենք հույս ունենք ամերիկյան աջակցության շարունակականության վրա, քանի որ կան որոշակի դիրքորոշումներ, որոնք, ցավոք, Եվրոպան չի կարող ապահովել: Հատկապես, երբ խոսքը Patriot-ի համար նախատեսված հրթիռների մասին է, այո, սա չափազանց […] ...
20:00 03.07.2025
«Բարսելոնան» դիտարկում է «Ինտերի» պաշտպանի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու հնարավորությունըԿատալոնական «Բարսելոնան» դիտարկում է Միլանի «Ինտերի» պաշտպան Դենզել Դյումֆրիսի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն: «Բարսելոնան» վերջին ամիսների ընթացքում ուշադիր հետևում է նիդերլանդցի ֆուտբոլիստի շուրջ իրավիճակին: Իտալական ակումբի առաջատար խաղացողի համար սահմանված 25 միլիոն եվրո հրաժարագինն ուժի մեջ է մինչև հուլիսի կեսը, այդ պատճառով էլ «Բարսելոնան» դեռ պաշտոնական առաջարկ չի […] ...
19:48 03.07.2025
Նորաշենի բնակիչը զենք-զինամթերք է կամավոր հանձնել ոստիկանությունՆԳՆ ոստիկանության ծառայողները շարունակում են բնակչության հետ ամենօրյա բացատրական աշխատանքները՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ: Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 1-ին բաժին է ներկայացել Նորաշեն գյուղի 33-ամյա մի բնակիչ և հանձնել «ՏՕԶ» տեսակի որսորդական հրացան, ինքնաձիգի 27 փամփուշտ, պարկուճներ: Ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի […] ...