«Ինտեր Պրուդ» ՍՊԸ-ում իրականացվող պետական վերահսկողության շրջանակներում Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացել է, որ ընկերությունն արտադրում է «Կրեստյանկա» ապրանքանիշի միայն 200 գրամանոց բուսասերուցքային կարագ՝  ՏՊ AM 50645171.8011-2017 տեխնիկական պայմանների համաձայն, ունի նաև ԵԱՏՄ համապատասխանության հայտարարագիր: Սակայն երեկ՝ փետրվարի 22-ին, ՍԱՊԾ-ն շուկայում հայտնաբերել է 1.03  կգ փաթեթավորմամբ «Կրեստյանկա» քաղցրասերուցքային կարագ, որի վրա որպես արտադրող  նշված է եղել «Ինտեր Պրուդ» ՍՊԸ-ն: ՍԱՊԾ տեսուչների կողմից հայտնաբերված նմուշը արտաքին շերտի վրա ունեցել է բորբոսի հետքեր:

Տնտեսավարողը հայտարարել է, որ 1.03 կգ քաշով կարագը «Ինտեր Պրուդ» ՍՊԸ-ի արտադրանքը իրենցը չէ: ՍԱՊԾ-ն  իրացման ցանցերի պատասխանատուներին հորդորում են  ձեռնպահ մնալ այն վաճառելուց և առկա խմբաքանակների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցել վերահսկող մարմնին: ՍԱՊԾ-ն սպառողներին էլ հորդորում է չգնել «Կրեստյանկա» ապրանքանիշի կարագը և այն իրացման ցանցում նկատելու դեպքում տեղեկացնել ՍԱՊԾ-ին՝ զանգահարելով «Թեժ գծին» 010 206040 հեռախոսահամարով: