TIME
Ամսաթիվ
27 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+18.09 oC

ՍԱՊԾ

Գումի շուկայում կատվի կերած միսը ոչնչացվել է. ՍԱՊԾ պարզաբանումը SHANTNEWS.am-ին

17:59 18.03.2019

ՍԱՊԾ խումբն այցելել է Գումի շուկա, բացատրություն է վերցրել մսավաճառից, և փիսիկի կերած միսը ոչնչացվել է: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց ՍԱՊԾ լրատվության և հասարակայնության վարչության պետ Անուշ Հարությունյանը: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ նման դեպքերը բացառելու համար պետք է քայլեր ձեռնարկի տնտեսվարողը, իսկ ՍԱՊԾ-ն կարող է միայն արձանագրել և վերահսկողություն իրականացնել: Վերահսկողությունն […]

̰
Արդյունաբերական վերամշակման համար նախատեսված թռչնամիսը վտանգավոր չէ առողջության համար. ՍԱՊԾ

20:48 31.07.2018

Օրեր առաջ լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, որ արդյունաբերական վերամշակման համար նախատեսված թռչնամիսը հայտնվել է մանրածախ առևտրի ոլորտում: SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրուցում ՍԱՊԾ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը նշեց, որ ուսումնասիրությունը կավարտվի առաջիկա օրերի ընթացքում և կլինի հայտարարություն: «Մենք վերահսկողական գործունեություն ենք իրականացնում՝ պարզելու համար, թե որտեղի՞ց և ինչպե՞ս է միսը հայտնվել վաճառասեղանին կամ իրացման […]

̰
ՍԱՊԾ-ն 100 կգ սփրեդ է ոչնչացրել

16:26 07.04.2018

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը հայտնաբերել և ոչնչացրել է ժամկետանց բուսայուղային սփրեդ:

̰
«Էվրիկա» խանութների ցանցում ժամկետանց սնունդ է հայտնաբերվել. ՍԱՊԾ

15:51 06.04.2018

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացված վերահսկողության արդյունքում «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետների ցանցի երեք խանութներում հայտնաբերվել են ժամկետանց սննդամթերքի մի շարք տեսակներ։

̰
Հրազդանում հացն արտադրվել է հակահիգիենիկ պայմաններում

11:38 04.04.2018

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է Հրազդան քաղաքում անհատ ձեռնարկատեր Օնիկ Նազարյանի հացի արտադրամասի գործունեությունը:

̰
Դիլիջանում հաց են արտադրել սանիտարահիգիենիկ պահանջների խախտումներով

16:19 29.03.2018

Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել է Դիլիջան քաղաքում գործող անհատ ձեռնարկատեր Արմինե Մարկոսյանին պատկանող հացի արտադրամասի գործունեությունը: Այս մասին հատնում են ՍԱՊԾ մամուլի ծառայությունից:

̰
«Lutik»-ի մարինացված վարունգի մեջ կրկին որդեր են հայտնաբերվել

11:41 12.03.2018

«Lutik» ապրանքատեսակի թթու վարունգի մեջ քաղաքացիները կրկին սպիտակ որդեր են հայտնաբերել: Այս անգամ խնդրի մասին հայտնել է ֆեյսբուքյան օգտատեր Արա Վարդանյանը: Նա գրել էր, որ մարինացված վարունգը գնել է «Երևան Սիթի» սուպերմարկետից:

̰
Կանխվել է 50 տոննա բրազիլական  հավի կրծքամսի ներկրումը

15:48 02.03.2018

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, կասեցրել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունից 50 տոննա հավի կրծքամսի ներկրումը:

̰
Շուկայում հայտնվել է առանց մակնշման աղ

11:47 28.02.2018

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետները ստացված տեղեկատվության հիման վրա Երևան քաղաքի հաց արտադրող երեք ընկերություններում արձանագրել են առանց մակնշման աղի օգտագործման դեպքեր:

̰
ՍԱՊԾ-ն 125 կգ ոչ պիտանի միս է հայտնաբերել

11:13 27.02.2018

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեսուչները վաղ առավոտյան՝ շուկաներում մսի մատակարարման ժամին, շրջայցն են կատարել Խորենացու մսի տաղավարների տարածք՝ հսկելու ստացված մսի ծագումը և մսի տեղափոխման պայմանները:

̰
«Փչացած» կոնֆետները կարող են նաև լաբորատոր փորձաքննության ենթարկվել. ՍԱՊԾ

18:29 26.02.2018

Մամուլում հայտնված հերթական հին ապրանքի՝ տվյալ դեպքում ռուսական արտադրության կոնֆետի մասին լուրը ՍԱՊԾ-ն դեռևս չի հաստատում:

̰
Մարինացված վարունգի մեջ հայտնաբերված որդերը առողջության համար վտանգավոր չեն. ՍԱՊԾ

13:40 23.02.2018

Ի պատասխան սննդամթերքի անվտանգության պետական ծառաության հանձնարարականի՝ «Lutik» ապրանքանիշի մարինացված վարունգի մեջ որդեր լինելու վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել արտադրող հնդկական «Բնազրում Ագրո էքսպորտս» ընկերությունը:

̰
Շուկայում բորբոսնած կարագ է հայտնվել

11:55 23.02.2018

«Ինտեր Պրուդ» ՍՊԸ-ում իրականացվող պետական վերահսկողության շրջանակներում Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացել է, որ ընկերությունն արտադրում է «Կրեստյանկա» ապրանքանիշի միայն 200 գրամանոց բուսասերուցքային կարագ՝ ՏՊ AM 50645171.8011-2017 տեխնիկական պայմանների համաձայն, ունի նաև ԵԱՏՄ համապատասխանության հայտարարագիր:

̰
Մարինացված վարունգի մեջ սև ճանճի թրթուրներ են հատնաբերվել

16:11 22.02.2018

Սոցիալական ցանցի օգտատիրոջ՝ հնդկական «Բնազրում Ագրո էքսպորտս» ընկերության արտադրության «Lutik» ապրանքանիշի մարինացված վարունգի մեջ որդեր լինելու վերաբերյալ գրառման հիման վրա՝ Սննդամթերքի անվտանգության պետկան ծառայությունը ձեռնարկել է պետական վերահսկողության միջոցառումներ:

̰
Կանխվել է ձիու և էշի մսի վաճառքը

14:54 21.02.2018

Մսի շուկայում իրականացվող շրջայցի ժամանակ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն այսօր՝ փետրվարի 21-ին, առավոտյան Զավարյան 16 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր Մեխակ Գրիգորյանի իրացման կետում կանխել է 78 կգ ընդհանուր քաշով ձիու և ավանակի մսի վաճառքը:

̰
Ավտոտանակում պանիր են արտադրել

16:33 17.02.2018

Աննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողության շրջանակներում հայտնաբերել է, որ մայրաքաղաքի Բաբաջանյան 72 հասցեում գտնվող ավտոտնակում «Սոս և որդիներ» ՍՊԸ-ն կազմակերպել է պանրի արտադրություն: Ըստ ՍԱՊԾ տվյալների՝ ընկերությունը նաև անհատներից է ձեռք բերել պանիր և փորձել իրացնել իր արտադրանքի անվան տակ:

̰
ՍԱՊԾ-ն թույլ է տվել վերաբացել Գնդեվազի դպրոցի խոհանոցը

13:18 17.02.2018

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կասեցրել էր «Վայոց Ձոր մարզի Գնդևազի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի խոհանոցի գործունեությունը՝ վերահսկողության արդյունքում հայտնաբերված սանիտարահիգիենիկ կոպիտ խախտումների պատճառով: ՍԱՊԾ-ից հայտնում են, որ դպրոցի ղեկավարությունը կատարել է հայտնաբերված խախտումները վերացնելու հանձնարարականը, և խոհանոցը վերսկսել է աշխատանքը:

̰
«Մեկ կանգառ, մեկ պատուհան». նոր համակարգ ՍԱՊԾ-ում

13:00 05.02.2018

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում շարունակվում են էլեկտրոնային կառավարման նոր գործիքների ներդրումը:

̰
ՌԴ-ից ներմուծվել է որդնած խուրմա. ՍԱՊԾ-ն զգուշացնում է

15:14 03.02.2018

Հայաստանյան շուկաներում վաճառվում է որդնած խուրմա: Այս մասին հայտնում են Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից:

̰
Հացի արտադրամասերում խախտվել են սննդի անվտանգության կանոնները

13:17 31.01.2018

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության որոշմամբ կասեցվել է Երևանում գործող հացի արտադրամասի գործունեությունը:

Պուշկինի 38 հասցեում գործող Ա/Ձ Վարդան Շահինյանի հացի արտադրամասում խախտվել են ոչ միայն սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները, այլև չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ վնասատուների դեմ պայքարելու ուղղությամբ:

̰
ՍԱՊԾ-ն հացի արտադրամասի գործունեություն է կասեցրել

15:17 30.01.2018

ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության իրականացրած վերահսկողության արդյունքում պարզվել է, որ Երևանի Լուսինյանց 2/2 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր Էմմա Սիմոնյանին պատկանող հացի արտադրամասում խախտվել են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջները:

̰
ՍԱՊԾ-ն թույլատրել է վերսկսել արտադրամասերի և մանկապարտեզի աշխատանքները

12:33 22.01.2018

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը չեղարկել է անհատ ձեռնարկատեր Սեյրան Բեգլարյանի և Նորայր Սահակյանի կաթի վերամշակման արտադրությունների գործունեությունը կասեցնելու մասին որոշումը:

̰
Միս տեղափոխող 124 մեքենա արդեն անձնագիր ունի

16:38 20.01.2018

Պարտադիր սպանդանոցային մորթի անցման ծրագրի շրջանակում այժմ հանրապետությունում գործում է 18 սպանդանոց, նոր շահագործման է հանձնվել 2-ը, կառուցման փուլում է 21-ը:

̰
2017թ-ին ՍԱՊԾ-ն կատարել է նախատեսված բոլոր ծրագրերը

16:14 20.01.2018

Վարչապետ Կարեն Կարապետյանը գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում ծանոթացել է 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, տեղեկացել 2018 թ.-ի անելիքների մասին:

̰
ՍԱՊԾ-ն վերահսկողական 1300 միջոցառում է իրականացրել

16:10 20.01.2018

2017 թ. սննդային թունավորման զանգվածային դեպքեր չեն գրանցվել, այս մասին այսօր վարչապետի հետ հանդիպման ժամանակ ասել է ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանը: Վարչապետ Կարապետյանին ներկայացնելով 2017 թ. խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքները՝ ՍԱՊԾ պետը հայտնել է, որ ձևավորվել է սննդի շղթայի օպերատորների բազա՝ վերահսկողությունն ավելի նպատակային իրականացնելու համար:

̰
ՍԱՊԾ-ն կասեցրել է մի շարք ապրանքատեսակների իրացումը

18:55 24.11.2017

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության վերահսկողական միջոցառումների արդյունքում «Լիա-Կ», «Անուշ լինի, «ԴԱԱԱՌ», «Վ.Ա.Ս գրուպ», «Բեսթ Ֆուդ 17» ՍՊԸ-ների և անհատ ձեռնարկատեր Ժիրայր Ավագյանի պահեստներում հայտնաբերվել են մի շարք ապրանքատեսակներ, որոնց հայերեն մակնշումները չեն համապատասխանել Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերով մակնշմանը ներկայացվող պահանջներին:

̰
ՍԱՊԾ-ն կասեցրել է հացի արտադրամասի գործունեությունը

18:16 22.11.2017

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայությունը, վերահսկողական աշխատանքների շրջանակում, կասեցրել է անհատ ձեռնարկատեր Ժենյա Հովհաննիսյանին պատկանող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարահիգիենիկ նորմերի պահանջները խախտելու պատճառով:

̰
BACK_TO_TOP