Կարեն Գիլոյանը կգործուղվի Շվեյցարիա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+29.09 oC

Կարեն Գիլոյանը կգործուղվի Շվեյցարիա

13:40 10.06.2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հունիսի 10-12-ը կգործուղվի Շվեյցարիայի Համադաշնություն:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը Լոզանում կմասնակցի Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) ամենամյա սիմպոզիումին:

Այցի շրջանակում Կարեն Գիլոյանը նաև աշխատանքային հանդիպումներ կունենա WADA-ի նախագահ Վիտոլդ Բանկայի, գլխավոր քարտուղար Ֆրեդերիկ Դոնզեի, Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կառլոս Ռոյի և պաշտոնատար այլ անձանց հետ:

Նշենք՝ WADA-ի ամենամյա սիմպոզիումը հակադոպինգային օրացույցի խոշորագույն միջոցառումներից է: Այն պետք է կայանար այս տարվա մարտի 24-25-ը Լոզանում, սակայն հետաձգվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով: Նույն պատճառով ավելի վաղ չեղարկվել էին WADA-ի՝ 2020 և 2021 թվականներին նախատեսված սիմպոզիումները:

Սիմպոզիումն ավանդաբար միավորում է միջազգային ֆեդերացիաների, ազգային և տարածաշրջանային կազմակերպությունների՝ դոպինգի դեմ պայքարով զբաղվող մասնագետների, մարզիկների, ինչպես նաև կառավարությունների ներկայացուցիչների:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպանին

17:35 04.07.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպանին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Ողջունելով հյուրին նախագահը նշել է. «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ և դեսպանատանը կատարած աշխատանքի համար վերջին հինգ տարիների ընթացքում։ Ձեր հետևողական ու նվիրված գործունեությամբ Դուք նշանակալի ներդրում եք ունեցել Հայաստանի և Շվեդիայի միջև հարաբերությունների ամրապնդման գործում»: […] ...

Goal-ը թարմացրել է ակումբային ԱԱ-ն հաղթելու ֆավորիտների վարկանիշը

17:30 04.07.2025

Goal-ը թարմացրել է ակումբային ԱԱ-ն հաղթելու ֆավորիտների վարկանիշը

Հեղինակավոր Goal պորտալը ԱՄՆ-ում ընթացող ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակչից առաջ թարմացրել է գլխավոր ֆավորիտների վարկանիշը։ Առաջատարն այժմ ոսկե թրեբլ նվաճած ՊՍԺ-ն է, որը գլխավոր ֆավորիտի կարգավիճակը ստացել է «Մանչեսթեր Սիթիի» սենսացիոն պարտությունից հետո։ Երկրորդ տեղում է Մադրիդի «Ռեալը», որը 1/8-րդ եզրափակչում պայքարից դուրս է թողել «Յուվենտուսին»։ Լավագույն եռյակը եզրափակում է Լոնդոնի «Չելսին»։ Նրանց […] ...

Վահագն Խաչատուրյանն ԱՄՆ Անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի կեցավայր

17:26 04.07.2025

Վահագն Խաչատուրյանն ԱՄՆ Անկախության օրվա առթիվ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի կեցավայր

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա կապակցությամբ, այցելել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի կեցավայր։ Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպան Քվինին, Միացյալ Նահանգների ղեկավարությանը և ժողովրդին ազգային տոնի առթիվ՝ մաղթելով խաղաղություն, բարօրություն և հետագա հաջողություններ։ ...

Արփինե Սարգսյանը ՀԸԳՀ հեռանկարին առնչվող աշխատաժողովի ընթացքում ներկայացրել է Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը

17:19 04.07.2025

Արփինե Սարգսյանը ՀԸԳՀ հեռանկարին առնչվող աշխատաժողովի ընթացքում ներկայացրել է Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը

Հուլիսի 4-ին տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) հեռանկարի և գործողությունների միջև կապի ամրապնդման ինտենսիվ աշխատաժողով, որին մասնակցում էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։ Բացման խոսքով հանդես են եկել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։ Նախարար Սարգսյանը մանրամասնել […] ...

Տաջիկստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

17:14 04.07.2025

Տաջիկստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հուլիսի 2-ին օդանավակայանում ձերբակալվել և բաժին է տարվել օտարերկրյա քաղաքացի 44-ամյա մի տղամարդ: Նա ապրիլի 30-ից Տաջիկստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ և Դատախազությանը: ...

Զառիթափ-Նոր Ազնաբերդ-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

17:09 04.07.2025

Զառիթափ-Նոր Ազնաբերդ-ՀՀ սահման ավտոճանապարհի մի հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Հ-42 /Մ-2/-Զառիթափ-Նոր Ազնաբերդ-ՀՀ սահման հանրապետական նշանակության ավտոճանապարհի 9.5կմ հատվածում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։ Ճանապարհն անցնում է Վայոց ձորի մարզով։ Միջին նորոգման շրջանակներում տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկ։ Կլրացվեն-կհարթեցվեն նաև կողնակները, նորոգված ճանապարհը կգծանշվի, կտեղադրվեն ուղղորդիչ սյուներ։ Միջին նորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ ...

BACK_TO_TOP