5 հայ շախմատիստ առաջատարների խմբում է. Կարեն Ասրյանի հուշամրցաշար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+29.09 oC

5 հայ շախմատիստ առաջատարների խմբում է. Կարեն Ասրյանի հուշամրցաշար

18:06 10.06.2022

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվում է Կարեն Ասրյանի 13-րդ հուշամրցաշարը: Կայացել է 3-րդ տուրը: Հուշամրցաշարին 8 երկրի շուրջ 100 շախմատիստ է մասնակցում: Ռուսաստանցի շախմատիստները հանդես են գալիս ՖԻԴԵ-ի դրոշի ներքո:

Մասնակիցներից 9-ը գրոսմայստերներ են: Ամենաբարձր անհատական վարկանիշն ունի Հրանտ Մելքումյանը (2655), նրան հաջորդում են իրանցի Ամին Տաբատաբաեին (2650) և Շանթ Սարգսյանը (2648):

Հուշամրցաշարում իրենց երրորդ անընդմեջ հաղթանակներն են տարել Շանթ Սարգսյանն ու Հովիկ Հայրապետյանը: 3-ական միավոր են վաստակել ու առաջատարների խմբում են նաև Դավիթ Շահինյանը, Արթուր և Արսեն Դավթյանները, Անդրեյ Դերբենյովը:
Կանանց պայքարում ամենահաջողը հանդես է գալիս Լիլիթ Մկրտչյանը, որը 3 տուրից հետո վաստակել է 2,5 միավոր:

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 14 մլն դրամ է: Դրամական մրցանակներ են նախատեսված լավագույն 15 շախմատիստի համար: Կպարգևատրվեն նաև կանանց, վետերանների և պատանիների պայքարում լավագույն արդյունքներ գրանցած մասնակիցները:

Մրցաշարի հաղթողը կպարգևատրվի 3 մլն դրամով: 2-րդ և 3-րդ մրցանակակիրները կստանան համապատասխանաբար 2 և 1,5 մլն դրամ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպերցյանը ոչ միայն թիմի ավագն է, այլև «Կրասնոդարի» լեգենդը, մարդ, որին սիրում են քաղաքում․ Մուրադ Մուսաև

16:34 04.07.2025

Սպերցյանը ոչ միայն թիմի ավագն է, այլև «Կրասնոդարի» լեգենդը, մարդ, որին սիրում են քաղաքում․ Մուրադ Մուսաև

«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը «Комсомольская правда»-ին տված հարցազրույցում խոսել է թիմի ավագ Էդուարդ Սպերցյանի հնարավոր տեղափոխության մասին։ «Անկասկած, նա, ինչպես նաև Մատվեյ Սաֆոնովը, իր խաղով վաստակել է արտասահմանում ուժերը փորձելու հնարավորություն։ Եթե լինի առաջարկ, որն ընդունելի կլինի և՛ ակումբի, և՛ Էդուարդի համար, նա կարող է հեռանալ։ Բայց ես կցանկանայի, որ մեր առաջատարները մնան թիմում։ […] ...

18-ամյա երիտասարդը հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք

16:25 04.07.2025

18-ամյա երիտասարդը հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 2-ին Երևանի Խորենացու փողոցում հայտնաբերել և վարչություն են տեղափոխել 18-ամյա մի երիտասարդի, որը մայիսի 29-ից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Երևանի բնակիչ 18-ամյա երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմին: ...

Արարատ Միրզոյանն ԱՄՆ Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Մարկո Ռուբիոյին

16:19 04.07.2025

Արարատ Միրզոյանն ԱՄՆ Անկախության օրվա առթիվ շնորհավորել է Մարկո Ռուբիոյին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Միացյալ Նահանգների Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին։ Այս մասին նախարար Միրզոյանը նշել է X-ի իր միկրոբլոգում կատարած գրառման մեջ։ «Իմ լավագույն մաղթանքներն եմ հղում Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյին (խմբ․ ԱՄՆ Անկախության օրվա առթիվ)՝ միաժամանակ ակնկալելով Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության ամրապնդում՝ ուղղված ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, […] ...

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին

16:14 04.07.2025

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին Անկախության օրվա կապակցությամբ: «Համոզված եմ, որ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև փոխադարձ վստահության վրա հիմնված հարաբերությունները համատեղ ջանքերով ավելի կզարգացնենք և կամրապնդենք` ընդգր­կե­լով հա­մա­գոր­ծակ­ցու­թյան նո­ր ո­լորտ­ներ և հատուկ նշանակություն տալով ռազմավարական գործընկերության ձևաչափին: Բարձր եմ գնահատում Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը՝ ուղղված […] ...

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ՝ վերացնելով  արտակարգ դեպքի հետևանքները

16:09 04.07.2025

Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ՝ վերացնելով արտակարգ դեպքի հետևանքները

Հուլիսի 4-ին, ժամը 05:40-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 6-րդ փողոցում առվի հունը բարձրացել է՝ ջրալցվել են տների բակեր, ավտոտնակներ և նկուղներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական […] ...

Սպերցյանի տրանսֆերը տապալվել է քաղաքական պատճառներով

16:05 04.07.2025

Սպերցյանի տրանսֆերը տապալվել է քաղաքական պատճառներով

Ամստերդամի «Այաքսը» հրաժարվել է ձեռք բերել Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին։ Ինչպես հաղորդում է ESPN-ը, հոլանդական ակումբը բարձր է գնահատում Սպերցյանի խաղային որակները, սակայն որոշումը պայմանավորված է քաղաքական բնույթի պատճառներով։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «Այաքսը» չի պատրաստվում համագործակցել ռուսական ակումբների հետ՝ ՌԴ-ի հետ կապված «բարոյական անհամաձայնությունների» պատճառով։ Հետևաբար, Սպերցյանի տրանսֆերը արգելափակվել է ոչ […] ...

BACK_TO_TOP