17:20 11.06.2022
Վարպետի տուն-թանգարանում 1700-ից ավելի ցուցանմուշ կա։ 1975 թվականի հոկտեմբերին հիմնված տուն -թանգարանը զբաղվում է նաև հավաքչական գործունեությամբ՝ մեկտեղելով Վարպետի անձնական իրերը: Թանգարանում ցուցադրվող իրերի շարքում, սակայն, Վարպետի ստեղծագործությունների ձեռագիր ցուցանմուշներ չկան, միայն կրկնօրինակներ են։
Առաջին բնօրինակ ցուցանմուշը տուն-թանգարանին փոխանցեցին «Շիրակ» հայրենակցական միության անդամները։ Ավետիք իսահակյանի ձեռագիր նամակն ու ծրարը տարիներ առաջ գտնվել են ժողկրթբաժնի նախկին վարիչ Կառլեն Հարությունյանի արխիվում:
Կառլեն Հարությունյանի կինը՝ Անժիկ Հարությունյանն էր փոխանցել նամակն ու ծրարը։ Վարպետն իր նամակում շնորհակալություն է հայտնում քանդակագործ Սիմոնին՝ Պոլոզ Մուկուչի գերեզմանաքարը պատրաստելու համար և նամակի հետ նրան գումար է ուղարկել:
«Շատ-շատ շնորհակալություն, որ հանգուցյալ Պոլոզ Մուկուչի շիրմաքարը լավ պատրաստել եք և հաջող ավարտել գործը, ողջ մնամ՝ ամռանը կգամ Լենինական կտեսնիմ։ Հարգելի վարպետ, հուսով եմ՝ արդեն ստացաք ընկեր Անդրանիկ Հովսեփյանից ուղարկածս փողը՝ 500 ռուբլին»,- Ավետիք Իսահակյանի նամակն է ընթերցել «Դպիր» հրատարակության տնօրեն Հովիկ Կարապետյանը։
Ձեռագիր նամակի հետ թանգարանին փոխանցեցին նաև երկու լուսանկարներ, որոնցից մեկում վարպետ Սիմոնն է՝ Պոլոզ Մուկուչի գերեզմանի կողքին, իսկ մյուսում՝ Ավետիք Իսահակյանը՝ գյումրեցի ընկերների հետ սեղանի շուրջ նստած: Երիտասարդ Իսահակյանը ֆայտոնում նստած․ գեղանկարի է վերածել ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանը։ Այս գեղանկարը այլևս տուն-թանգարանի ցուցանմուշներից է։
Ձեռագիր նամակը, լուսանկարներն ու գեղանկարը կդառնան թանգարանի մշտական էքսպոզիցիայի կարևոր մասը: Վերջին անգամ թանգարանը Վարպետի անձնական իրերով համալրվել էր երկու տարի առաջ։Թանգարանին էին փոխանցվել Վարպետի մոր վարդ-թանթանան ու այն կոստյումը, որն Ավետիք Իսահակյանը կրել էր կյանքի վերջին տարիներին:
Վարպետի տուն -թանգարանի եզակի նմուշներից է Ծաղիկների ալբոմը, որը Ավետիք Իսահակյանը ձեռք է բերել Երուսաղեմից՝ 1925 թվականին: Քաղաքի հայտնի ու պատմական վայրերի լուսանկարների կողքին ստեղծել է նույն տարածքներից հավաքված ծաղիկներից ու թփերից պատրաստված կոմպոզիցիաներ, որոնք իր ձեռքերով է հավաքել, ամրացրել ալբոմի ստվարաթղթին ու խնամքով պահել:
Այն պահպանության նկատառումով, մշտական ցուցադրության դրված չէ, պահվում է տուն-թանգարանի ֆոնդերում: Իսկ ցուցասրահներում այցելուներին հասանելի են վարպետի անձնական իրերից մի քանիսն ու գրադարանի գրքերի եզակի նմուշները, որոնք տարիներ առաջ թանգարանին են նվիրել Ավետիք Իսահակյանի հարազատները:
Վապետի առաջին ստեղծագործությունները ծնվել են հենց այս տանը, որի աշխատասենյակում նույնությամբ պահպանված է աշխատասեղանը, որի վրա մշտապես դրված են եղել իր ժամանակների հայկական գրական հանդեսներն ու 1896 թվականին գերմաներեն լեզվով հրատարակված Աստվածաշունչը: Գրասեղանի ամենաթանկարժեք իրերը Ավետիք Իսահակյանի գրիչներն են, որոնցով էլ ստեղծել է հայ գրականության ոսկե ֆոնդի ստեղծագործությունները:
12:14 02.08.2025
Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարություններիԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, շարունակելով իր վեճը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ, հայտարարել է, որ իր հռետորական սպառնալիքներին ի պատասխան կուղարկի երկու ամերիկյան միջուկային սուզանավ «համապատասխան տարածաշրջաններ»։ Նա չի մանրամասնել, թե որ տարածաշրջանների մասին է խոսքը։ «Հաշվի առնելով Ռուսաստանի նախկին նախագահ, այժմ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից արված խիստ սադրիչ հայտարարությունները, […] ...
12:08 02.08.2025
Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունըՄիջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...
11:47 02.08.2025
Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքումԼոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...