18:57 13.06.2022
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղը անցած տարվանից հանդես է գալիս կարևոր նախաձեռնությամբ։ Հանդիպումների շարք է նախաձեռնել հայտնի ու մեծանուն երաժիշտների ու կոմպոզիտորների հետ։
«Ժամանակակից կոմպոզիտորները և կատարողները Գյումրիում» խորագրով ծրագիրն իրականացվում է բուհի մասնաճյուղի հիմնադրման 25-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակներում։
«Մեր նախագծի հյուրերը հայկական երաժշտարվեստի նշանավոր դեմքերն են, որոնք միշտ հասանելի չեն ուսանողությանը։ Նրանց հետ հանդիպումներին մասնակցում են ոչ միայն մեր ուսանողները, նաև քաղաքի երաժշտական դպրոցների ու քոլեջի աշակերտները։ Սա բաց ու ազատ հարթակ է, որտեղ անկաշկանդ զրույց է տեղի ունենում նշանավոր մարդկանց ու սկսնակ երաժիշտների միջև, մենք ցույց ենք տալիս, թե պրոֆեսիոնալ երաժշտության ոլորտում մենք ինչպիսի գագաթներ ունենք, որոնք այսօր ապրում են մեր կողքին»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է ԵՊԿ Գյումրիի մասնաճյուղի տնօրեն Հասմիկ Հարությունյանը։
Նախագծի շրջանակներում Գյումրիում էր Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյանը, որը մասնաճյուղի հիմնադիրներից մեկն է, մեծ ներդրում ունի Գյումրիում երգչախմբային արվեստի հանրահռչակման գործում։
«Հանդիպումը մաեստրոյի և ուսանողների շատ բովանդակալից էր, հետաքրքիր հարցադրումներ եղան։ Մաեստրոն խոսեց Կոմիտասի ժառանգությունից, նաև շեշտեց, որ միայն գյումրեցիներին է բնորոշ իրեն «մեր մաեստրոն» անվանելու մենաշնորհը, դա իր ճակատագիրն է և դա փոխադարձ սեր է, որը տարիների պատմություն ունի»,- նշել է Հասմիկ Հարությունյանը։
Նախորդ տարի հանդիպումներ են անցկացվել ՀՀ կոմպոզիտորների միության անդամ Դավիթ Բալասանյանի, դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի, կոմպոզիտոր Արթուր Ավանեսովի, ԵՊԿ ուսումնական գծով պրոռեկտոր Արամ Հովհաննիսյանի, ՀՀ ժողովրդական արտիստ, ծնունդով գյումրեցի Գեղունի Չթչյանի, կոմպոզիտոր-դաշնակահար Դավիթ Բալասանյանի հետ։
Հանդիպումները ուսանողների համար վերածվել են նաև վարպետաց դասի, որի ընթացքում հեղինակավոր հյուրերը ներկայացրել են իրենց անցած ուղին ու կատարողական արվեստում նշանակալի ձեռքբերումները։
«Մենք այս նախագիծը իրականացնում ենք՝ շեշտը դնելով կենդանի շփման ու գործնական համերգների վրա, միայն տեսական լեկցիաներով երաժիշտ դառնալ հնարավոր չէ, երիտասարդները պետք է հնարավորություն ունենան շփվելու մեր մեծերի հետ, նրանցից դասեր լսելու։ Հ. Մելիքյանը, օրինակ, խոսեց իմպրովիզացիայի արվեստի մասին, և իբրև օրինակ, Շոպենի ոճում կատարեց «Գյումրվա տրնգի» հայտնի պարեղանակը՝ արժանանալով ունկնդիրների հիացումին: Կոմպոզիտոր-դաշնակահար Դավիթ Բալասանյանը ուսանողների հետ հանդիպմանը զրույց ծավալեց «Իմպրովիզացիա. Պատահականության ծնունդ» թեմայով, որից հետո կոմպոզիտորն ու ուսանողները սկսեցին իմպրովիզացիաներ անել հենց դահլիճում, որը ոգևորեց ներկաներին»,- հետաքրքիր հանդիպումներից SHANTNEWS.am-ի հետ զրույցում դրվագներ է ներկայացրել ԵՊԿ Գյումրիի մասնաճյուղի դասախոս Բելա Հովհաննիսյանը։
Աշնանը «Ժամանակակից կոմպոզիտորները և կատարողները Գյումրիում» խորագրի շրջանակներում Գյումրիում նախատեսված են հանդիպում-վարպետաց դասեր Լորիս Ճգնավորյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Հասմիկ Պապյանի հետ, իսկ հունիսի 26-ին Գյումրիում կկայանա հանդիպում և համերգ, ծնունդով գյումրեցի, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ջութակահար, կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի հետ։
12:14 02.08.2025
Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարություններիԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, շարունակելով իր վեճը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ, հայտարարել է, որ իր հռետորական սպառնալիքներին ի պատասխան կուղարկի երկու ամերիկյան միջուկային սուզանավ «համապատասխան տարածաշրջաններ»։ Նա չի մանրամասնել, թե որ տարածաշրջանների մասին է խոսքը։ «Հաշվի առնելով Ռուսաստանի նախկին նախագահ, այժմ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից արված խիստ սադրիչ հայտարարությունները, […] ...
12:08 02.08.2025
Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունըՄիջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...
11:47 02.08.2025
Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքումԼոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...