Վրաստանից կարտոֆիլի արտահանմամբ Հայաստանը հինգերորդն է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+27.09 oC

Վրաստանից կարտոֆիլի արտահանմամբ Հայաստանը հինգերորդն է

15:52 13.06.2022

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2022 թվականի առաջին չորս ամիսներին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Վրաստանից կարտոֆիլի արտահանումն աճել է 2,7 անգամ, տեղեկացնում է Aliq.ge-ն։

Geostat-ի տվյալներով՝ 2022 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Վրաստանից արտահանվել է 15 291 տոննա՝ 2,941 մլն դոլար արժողությամբ կարտոֆիլ, իսկ 2021 թվականի առաջին չորս ամիսներին՝ 5 517 տոննա։

Վրաստանից 2022 թվականի հունվար-ապրիլ ամիսներին կարտոֆիլ է արտահանվել հետևյալ երկրներ՝

Ադրբեջան՝ 10 973 տոննա (1337 մլն դոլար),
Ռուսաստան՝ 3 567 տոննա (1,477 մլն դոլար),
Ուկրաինա՝ 369 տոննա (39,1 հազար դոլար),
Մոլդովա՝ 185 տոննա (18,5 հազար դոլար),
Հայաստան՝ 151 տոննա (55,5 հազար դոլար),
Էստոնիա՝ 44 տոննա (13,2 հազար դոլար)։

Հատկանշական է, որ ըստ վիճակագրության՝ Ռուսաստանը 3,5 հազար տոննայի համար ավելի շատ է վճարել, քան Ադրբեջանը 10,9 հազար տոննայի համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օրբանը հայտարարել է, որ Ուկրաինան չի դառնա ԵՄ անդամ

14:33 04.07.2025

Օրբանը հայտարարել է, որ Ուկրաինան չի դառնա ԵՄ անդամ

Ուկրաինան չի միանա Եվրամիությանը, Բրյուսելը չի ​​կարողանա շրջանցել Հունգարիայի դիրքորոշումը այս հարցում, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Եվրոպական հանձնաժողովը սխալվում է, երբ կարծում է, որ կարևոր որոշումը, որը վճռում է ամբողջ Եվրոպայի ճակատագիրը, կարող է կայացվել առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու։ Նրանք սխալվում են այդ հարցում։ Ուկրաինայի անդամակցությունը տեղի չի ունենա։ Հունգարիան այժմ կասեցրել […] ...

Նիկո Ուիլյամսը երկարաձգել է պայմանագիրը

14:18 04.07.2025

Նիկո Ուիլյամսը երկարաձգել է պայմանագիրը

Բիլբաոյի «Աթլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսը պայմանագրի ժամկետը երկարաձգել է 8 տարով և ակումբում կմնա մինչև 2035 թվականը, հայտնում է թիմի մամուլի ծառայությունը: 22-ամյա ֆուտբոլիստի նախորդ հրաժարագինը կազմում էր 62 միլիոն եվրո, իսկ այժմ բարձրացել է շուրջ 50 տոկոսով: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» ու Նիկո Ուիլյամսը 6 տարվա պայմանագիր են համաձայնեցրել, սակայն հետո բանակցությունները […] ...

Թրամփը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է իր հետ անմիջական բանակցություններ սկսել

14:10 04.07.2025

Թրամփը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է իր հետ անմիջական բանակցություններ սկսել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է անմիջականորեն բանակցել իր հետ և նշել է, որ չի ցանկանում վնասել Թեհրանին։ «Իրանը ցանկանում է խոսել։ Կարծում եմ՝ նրանք կցանկանային խոսել ինձ հետ։ Եվ ժամանակն է, որ նրանք դա անեն։ Մենք չենք ուզում նրանց վնասել, մենք ուզում ենք թույլ տալ, որ նրանք կրկին երկիր լինեն», […] ...

«Համագործակցությունը բարձրագույն կրթության և գիտության ոլորտում որակական փոփոխություններ է բերելու». Ժաննա Անդրեասյան

14:02 04.07.2025

«Համագործակցությունը բարձրագույն կրթության և գիտության ոլորտում որակական փոփոխություններ է բերելու». Ժաննա Անդրեասյան

«Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Quanta» քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի մագիստրոսական ծրագրի երկրորդ շրջանավարտները ստացել են ավարտական դիպլոմները: Միջոցառմանը մասնակցել և շրջանավարտներին դիպլոմները հանձնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը: Միջոցառմանը մասնակցել են նաև Բաձրագույն կրթության և գիտության կոմիտեի […] ...

Թոմաս Ադորյանի գոլը «Բանֆիլդի» կազմում

13:54 04.07.2025

Թոմաս Ադորյանի գոլը «Բանֆիլդի» կազմում

Արգենտինական «Բանֆիլդ» ակումբի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Թոմաս Ադորյանը գոլ է խփել բրազիլական «Դեսպորտիվա Ֆեռովիարիայի» դեմ խաղում: 23-ամյա Ադորյանի գոլը միակն է եղել Vitoria Cup մրցաշարի խաղում և հաղթանակ է պարգևել արգենտինական թիմն: Ադորյանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: BANFIELD ABRE O PLACAR! 🟢⚪️ Tomas Adoryan aproveita cochilo da defesa da Tiva para receber na […] ...

Հռոմի բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունից տուժածների թիվը հասել է 21-ի

13:50 04.07.2025

Հռոմի բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունից տուժածների թիվը հասել է 21-ի

Հռոմի բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունից տուժածների թիվը հասել է 21-ի, հաղորդում է Rainews24 հեռուստաալիքը։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին 10 վիրավորի մասին: Տուժածների մեծ մասը հրշեջներ և ոստիկաններ են, որոնք դեպքի վայր էին ժամանել հրդեհի մասին հաղորդում ստանալուց հետո: Հրշեջ ծառայությունը հայտնել է, որ ուրբաթ առավոտյան Հռոմի արևելյան թաղամասերից մեկի բենզալցակայանում տեղի է ունեցել հզոր […] ...

BACK_TO_TOP