18:40 15.06.2022
Այսօր մարզխորհրդի հերթական նիստում քննարկված հարցերի մեծ մասը վերաբերել է գյուղատնտեսության ոլորտին: Լավ նորությունն այն էր, որ մարզի ջրամբարներում կուտակված ջրի պաշարները բավարար են, ու առայժմ շատ քիչ ծավալի ոռոգման ջրի պահանջ կա։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ հաջողվել է կուտակել մոտ երկու անգամ ավելի ջուր, միայն Վարդաքարի ջրամբարում դեռ անհրաժեշտ ծավալ չկա։ Հավաստիացում եղավ, որ ոռոգման եռուն սեզոնին ջուր կհասնի բոլոր հողօգտագործողներին, անկախ նրանից, որ հացահատիկային կուլտուրաների փոխարեն այս տարի մարզում ավելի շատ կարտոֆիլի ցանք են կատարել, ինչի արդյունքում ջրի ծավալային պահանջարկը կավելանա։
Մարզի անասնագլխաքանակի լրացման հարցը ևս պակաս կարևորներից չէ, այդ թվում և ժամանակին պատվաստումները։ Սննդի անվտանգության և տեսչական մարմնի մարզային կառույցի ղեկավարը խոսել է սիբիրախտի և դաբաղի դեմ պատվաստումներից ու փաստեր ներկայացրել թերացումների պատճառների մասին։ Համայնքներից տարեսկզբին ներկայացված անասնագլխաքանակի մասին տվյալներում կան անհամապատասխանություններ։
«Համայնքների կողմից գլխաքանակի հաշվառումները սխալ են կատարվել, ինչ թվեր որ տվել են, սխալ է, գլխաքանակի մեծ տարբերություն կա, դրանից բացի, այս պահի դրությամբ սիբիրախտի և դաբաղի պատվաստումները հիմնականում Ախուրյանի տարածաշրջանում 40-50 տոկոս պակաս է կատարվել, նույնը՝ Ամասիայում և Աշոցքում, Գյումրիում ունենք թերացումներ մոտ 40 տոկոսի չափով»,- նշել է ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի տնօրեն Արտուշ Հովհաննիսյանը։
Փոխարենը այլ հիմնավորումներ ներկայացրին համայնքների ղեկավարները, նշելով, որ անհամապատասխանություններն առաջացել են հիմնականում այն պատճառով, որ համայնքներում անասնաբույժներն ու վակցինատորները տարբեր մարդիկ են, և հենց այստեղից էլ խնդիրն առաջացել է։
«Որոշակի անհամաձայնություններ ունեմ, մենք առաջարկեցինք, որ համայնքներում մեր նշանակած անասնաբույժները լինեն նաև վակցինատորներ, բայց դա չընդունվեց։ Հիմա Վանաձորից եկել է վակցինատորը, որը Արևիկ գյուղում պետք է վակցինացիա կատարի, մենք իր հետ մի երկու հոգի էլ մարդ պիտի դնենք, որ տները ցույց տա, իսկ, օրինակ, Ազատանում մենք նման խնդիր չունենք, երկու գործընթացն էլ իրականացնում է նույն մարդը։ Եկեք ընդունենք, որ այս մոտեցումը սխալ է, վակցինատոր են դառնում մարդիկ, որոնք ընդամենը մեկ շաբաթ կամ 15 օր ուսուցում են անցնում»,- ասել է Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանը։
12:08 02.08.2025
Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունըՄիջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...
11:47 02.08.2025
Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքումԼոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...