20:00 17.06.2022
Այսօր Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Շիրակի գյուղատնտեսական քոլեջում հանդիպում էր կազմակերպվել Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Լեհաստանի «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանի հետ։ Վահանը քոլեջի մենեջմենթի բաժնում մի քանի տարի առաջ է սովորել։ Սպորտային կարիերան ու մասնագիտությունը խոստումնալից ֆուտբոլիստն այդպես էլ չի կարողացել համատեղել։ Կարճ ժամանակ անց հրավեր է ստանում Սլովակիայի «Ժիլինա» ակումբից։ Ուսումը կիսատ թողնելով՝ մեկնում է Սլովակիա։ Տարիներ անց հարազատ քոլեջում արդեն դիմավորում են կայացած ֆուտբոլիստի։
Հայաստանի հավաքականի և լեհական «Պոգոնի» լավագույն ֆուտբոլիստի հետ հանդիպման եկած ուսանողներին ու պատանի ֆուտբոլիստներին հետաքրքրում էին, թե որոնք են այն կարևոր հատկանիշները, որոնց շնորհիվ հնարավոր է եղել սպորտում հաջողության հասնել։
Հարցուպատասխանի ավարտից հետո քոլեջը խորհրդանշական նվերներ հանձնեց ֆուտբոլիստին, նա էլ իր ստորագրությամբ մարզական շապիկներ՝ ուսանողներին։ Վահանը մի քանի օրով է եկել հարազատ քաղաք, փորձում է հանդիպումների ու ջերմ զրույցների միջոցով հաղթահարել այն կարոտը, որը զգում է արտերկրում ապրելու ընթացքում։
Վահան Բիչախչյանը մոտ 3 տարի է՝ հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում, պատասխանատվությամբ է մասնակցում հավաքականի բոլոր խաղերին։ Իսկ թե ինչու ազգային հավաքականին չի հաջողվում հաղթական գոլերով ոգևորել երկրպագուներին, երիտասարդ ֆուտբոլիստը կարծում է, որ դա սպորտային բախտից բացի, նաև ծանրաբեռնված գրաֆիկով հանդիպումների արդյունք է։
«Այդպիսի հավաքականների դեմ խաղալուց առաջ պետք է առավելագույնս պատրաստ լինել, որպեսզի կարողանաս հասնես ցանկալի արդյունքի, բայց այս անգամ ցանկալի արդյունքներ չգրանցվեցին թե՛ ուկրաինական, թե՛ շոտլանդական թիմերի հետ խաղերում։ Այստեղ մի քիչ նաև բախտի գործոնը կար, որն ավելի շատ հակառակորդի կողմից էր։ Պետք է շարժվենք առաջ, պատրաստվենք հաջորդ մրցաշարին, որ կարողանանք շտկել այն սխալները, որն արել ենք ու ավելի լավ պատրաստվենք հաջորդ խաղերին»,- ShantNews-ի հետ զրույցում ասել է Վահան Բիչախչյանը։
Հայաստանի հավաքականի հաղթանակները դեռ առջևում են, վստահեցնում է երիտասարդ ֆուտբոլիստը, որը լեհական «Պոգոն»-ի կազմում այս տարի իր ֆանտաստիկ գոլերի ու գոլային փոխանցումների շնորհիվ ճանաչվել է նաև մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։
Վահանը բակային ֆուտբոլից է անցում կատարել պրոֆեսիոնալ ֆուտբոլին, մարզվել հոր՝ Վարդան Բիչախչյանի ղեկավարած «Շիրակ» ֆուտբոլային ակումբում։ Իր համար մշտապես ֆավորիտ է հանդիսացել Հենրիխ Մխիթարյանը։ Այսօր էլ Վահանին շատերը անվանում են երիտասարդ Հենրիխ։
«Միանշանակ շարունակում է ինձ համար Հենրիխը մնալ կուռք և՛ որպես ֆուտբոլիստ, և՛ թե որպես մարդ։ Միանշանակ, Հենրիխի անցած ճանապարհը, կարելի է ասել, մոտիվացնում է երիտասարդ շատ ֆուտբոլիստների և անձամբ ինձ, նրա օրինակով պիտի հասկանանք, որ անհնարին ոչինչ չկա սպորտում և կյանքում»,- ասել է ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպանը։
Այժմ 22-ամյա ֆուտբոլիստն է շատերի համար համարվում ֆավորիտ, շատերն են ձգտում իրենց խաղային տեխնիկայով ու փոխանցումներով կրկնօրինակել Վահան Բիչախչյանին։ Գյուղատնտեսական քոլեջի բակում գյումրեցի պատանի ֆուտբոլիստների հետ հանդիպմանը խորհուրդ տվեց գնալ նպատակների հետևից ու հնարավորինս շատ մարզվել։
Երկու օրից Վահանը կրկին կմեկնի Լեհաստան, կմիանա իր թիմի մարզումներին ու նախատեսված խաղերին։ Հայաստան այցը կլինի աշնանը, ֆուտբոլի ազգային հավաքականի նոր մրցաշրջանի խաղերին մասնակցելու համար։
12:08 02.08.2025
Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունըՄիջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...
11:47 02.08.2025
Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքումԼոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...
10:45 02.08.2025
Աֆղանստանում երկրաշարժ է տեղի ունեցելԱֆղանստանում տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը (EMSC): Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ցնցումը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ UTC ժամանակով ժամը 21:03-ին՝ Բաղլան քաղաքից 121 կիլոմետր արևելք, որի բնակչությունը կազմում է 108 հազար մարդ։ Էպիկենտրոնը գտնվել է 123 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...