19:05 21.06.2022
Համաշխարհային բանկի միջոցներով պատմական միջուկի փողոցների վերակառուցման աշխատանքների մեկնարկի հստակ ժամկետներ դեռ չեն նշվում, նախագծող ընկերության պատասխանատուները սա պայմանավորում են ընթացող նախապատրաստական աշխատանքներով։ Այսօր քաղաքապետարանում երրորդ հանրային քննարկումն է անցկացվել ծրագրի շուրջ, որտեղ բնապահպաններն ու նախագծողները ներկայացրել են շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության եզրակացությունները, խոսել են առկա ռիսկերից ու նախագծային մանրամասները քննարկել։
Ընդհանուր 7 կմ երկարության փողոցների կամ 50 հազար քառակուսի գծամետր տարածքների հիմնանորոգում․․․ Սա Համաշխարհային բանկի միջոցներով իրականացվելիք այն աշխատանքներն են, որոնք ներառված են «Գյումրի քաղաքի զբոսաշրջության ենթակառուցվածքների և ճանապարհների վերակառուցում» ենթածրագրում։
Վերակառուցումն ու հիմնանորոգումները վերաբերում են հիմնականում պատմական միջուկի փողոցներին՝ Աճեմյան, Հանեսօղլյան, Ջիվանի, Աբովյան, ինչպես նաև Տերյան, Նալբանդյան փողոցներին, Հաղթանակի պողոտային և Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հարակից պուրակին։
Շինարարության ընթացքում փողոցները միակողմանի կփակվեն, բայց զբոսաշրջիկների ու քաղաքի հյուրերի շրջայցերը պատմական միջուկ չի արգելվի։ Շրջակա միջավայրի ազդեցության վրա ռիսկերի կառավարումը նաև ենթադրում է շինարարության ընթացքում վերահսկողական հստակ գործառույթի իրականացում, որին և վերաբերում էր քաղաքապետի խորհրդականի հարցադրումը։
«Փորձից ելնելով՝ ես մտածում եմ, որ դուք այսքան լավ նախագիծը, որ անում եք, հետագայում նույն որակի հեղինակային հսկողություն իրականացնելո՞ւ եք, թե՞ ոչ, եթե ոչ, ապա ստանալու ենք նույն պատկերը՝ պարզապես թղթի վրա։ Խոսքով լավ-լավ բաներ եք գրում, շինարարությանը չեք հետևում, և ամբողջ քաղաքը ծածկվում է ցեխի ու փոշու մեջ, մարդկանց շատ լուրջ անհանգստություն եք պատճառում»,- ասել է Գյումրիի քաղաքապետի խորհրդական Ալբերտ Մարգարյանը։
«Հալդի քոնսալթ» ՍՊԸ բնապահպան Վիկտոր Բախտամյանը վստահեցրել է, որ շինարարության ընթացքում լինելու է վերահսկողական եռաստիճան համակարգ։
«Շինարարությունն ունենալու է տեխնիկական վերահսկող, թիմում լինելու են համապատասխան մասնագետներ, որոնք հսկելու են արդեն շինարարական աշխատանքներում ներգրաված մասնագետներին։ Ունենալու ենք նաև Տարածքային զարգացման հիմնադրամի համապատասխան մասնագետ, որը և ստուգելու է նախորդ երկու վերահսկողներին»,- նշել է բնապահպանը։
Նախագծային գործընթացներից ու վերահսկողական մեխանիզմներից բացի, պատմական միջուկի ենթակառուցվածքների վերակառուցման ծրագրում առաջնահերթ են դիտվում նաև հին ճարտարապետական շենքերի հիմքերի ուսումնասիրությունները։ Սա ևս հանրային քննարկման մասնակիցների կարևոր շեշտադրումներից էր։
Վերակառուցվող բոլոր փողոցներում ջրատար խողովակները, մալուխները լինելու են ստորգետնյա, փողոցները պահպանելու են իրենց նախնական ճարտարապետական տեսքը։ Արդեն հստակեցված է՝ հին բազալտե բրուշատկաները փոխարինվելու են նորերով, հները հնարավոր է՝ օգտագործվեն երկրորդական փողոցների կամ անցուղիների սալապատման համար։
«Ինչի համար են փոխվում հին քարերը նոր քարերով, որովհետև հին քարերն արդեն իսկ բավականին մաշվածություն ունեն և ոչ մի ձև չեն համապատասխանում շինարարական նորմերի պահանջներին, բայց որպես երկրորդային ճանապարհի համար՝ օգտագործման պիտանի են, հնարավոր է օգտագործել»,- նշել է «Հալդի քոնսալթ» ՍՊԸ տնօրեն Դավիթ Հովսեփյանը։
Հաղթանակի զբոսայգուն հարակից փողոցների հիմնանորոգման ընթացքում, ըստ նախագծի, հեղեղատարների նորացում չի նախատեսվում, այս ծրագրում ներառված չէ նաև Հաղթանակի պողոտայի այգու բարեկարգումը։ Ըստ նախագծողների՝ հեղեղատարները ծրագրում չներառելու պատճառով տեղումների ժամանակ փողոցները ջրածածկ չեն լինի։ Նախագիծը պատրաստ է, բայց շինարարության մեկնարկի հստակ ժամկետներ դեռ չեն նշում։
Շինարարության մեկնարկից առաջ նախագծող ընկերության ղեկավարը հայտնում է վերջնաժամկետների մասին։ Եվս մեկ հանրային քննարկում է սպասվում, որից հետո շինընկերության ընտրության մրցույթ է կայանալու։ Այս ընթացքում նախագծողները քաղաքապետարան են ներկայացրել նաև սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հարակից պուրակի ու շատրվանների հիմնանորոգման նախագիծը, որն արժանացել է հավանության։
12:14 02.08.2025
Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարություններիԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, շարունակելով իր վեճը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ, հայտարարել է, որ իր հռետորական սպառնալիքներին ի պատասխան կուղարկի երկու ամերիկյան միջուկային սուզանավ «համապատասխան տարածաշրջաններ»։ Նա չի մանրամասնել, թե որ տարածաշրջանների մասին է խոսքը։ «Հաշվի առնելով Ռուսաստանի նախկին նախագահ, այժմ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից արված խիստ սադրիչ հայտարարությունները, […] ...
12:08 02.08.2025
Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունըՄիջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...
11:47 02.08.2025
Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքումԼոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...
11:30 02.08.2025
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարարՀյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...
11:07 02.08.2025
Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...