Օրակարգում 42 հարց՝ հիմնական մասը դրամական հատկացումների ու նվիրատվությունների վերաբերյալ․ արձակուրդից առաջ Գյումրիի ավագանին նիստ է գումարել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+34.09 oC

Օրակարգում 42 հարց՝ հիմնական մասը դրամական հատկացումների ու նվիրատվությունների վերաբերյալ․ արձակուրդից առաջ Գյումրիի ավագանին նիստ է գումարել

19:42 22.06.2022

Ամառային հանգստի մեկնելուց առաջ Գյումրիի ավագանին անցկացրել է հերթական նիստը, որի օրակարգում էր 42 հարց։ Մոտ 5 ժամ տևած նիստի ընթացքում ֆինանսական  հատկացումների ու նվիրատվությունների հարցերն էին առաջնահերթ:

Քաղաքային բյուջեի եկամուտների և ծախսային մասի  դրույթներում փոփոխություններ չկան։ Նիստի սկզբում, ավանդույթի համաձայն, ամփոփ տվյալներն են ներկայացվում, որից հետո առաջին հատկացումը՝  3 միլիոն 500 հազար դրամ, կատարվեց նախադպրոցական ուսումնական հաստատություններն ավարտած, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին  դպրոցական պայուսակներ ու գրենական պիտույքներ գնելու համար։

Առաջարկվեց նաև տարեկան 23-26 միլիոն դրամ հատկացնել  մանկապարտեզների դաստիարակների, նրանց օգնականների ու բուժքույրերի արձակուրդի ժամանակ նրանց փոխարինողներին վճարման համար։ Սա օրենքի փոփոխության նոր պահանջներից մեկն է, գումարն էլ՝ տնտեսված միջոցներից։

«Այս ընթացքում համայնքապատկան երկու մանկապարտեզները պարտադիր արձակուրդի մեջ են, միայն վճարվում են մեկ երրորդի չափով ՝ երկու հոգի։ Այդ իսկ պատճառով այդ գումարը տնտեսվում է, և մենք կարող ենք օգտագործել։ Եթե տարվա վերջին պակասեց, մի տեղից  տնտեսում կանենք, կտեղավորվենք»,- հայտարարել է Գյումրիի քաղաքապետի խորհրդական Լենա Ջիլավյանը։

Օրենքը հետադարձ ուժ չունի, և մինչ այս արձակուրդ մեկնած մանկապարտեզների աշխատակիցներին այն չի վերաբերում։ Իսկ  հաշվարկներն, ըստ քաղաքապետի խորհրդականի կամ ֆինանսական բաժնի նախկին պետի, կատարվել են մոտավոր, այս դեպքում ևս հնարավոր է տնտեսումներ ունենալ։

Բյուջեից հատուկ հատկացումներն ամեն տարի ու այս ժամանակահատվածում կատարվում են «Գյումրիի օր» միջոցառման համար։ Այս տարի քաղաքի օրը կնշվի  օգոստոսի 27-ին։  Նախատեսումները շքեղ միջոցառումների համար են, հատկացվեց 8 միլիոն դրամ։ Ամեն դեպքում, նախահաշվի մեծ գումարը բաժին է հասնելու բեմի տեղադրման ու լուսաձայնային տեխնիկայի վարձակալությանը։

Նույնքան՝ 8 միլիոն դրամ էլ հաշվարկել են օգոստոսի 20-ին քաղաքում կայանալիք Գարեջրի փառատոնի ծախսերը։ Տեղական բյուջեից գումարներ ուղղվեցին նաև մարզիկներին ու մարզիչներին։ 17 միլիոն 350 հազար դրամը միջազգային մրցաշարերից ու առաջնություններից մեդալներով ու հաղթանակներով վերադարձածների պարգևատրումների համար հատկացվեց։

Ավագանու որոշմամբ՝  Գյումրիի քաղաքային մարզադաշտը 30 տարի վարձակալության իրավունքով տրամադրվեց «Շիրակ» ֆուտբոլային ակումբին։

«Մինչ այս պահը «Շիրակ» ֆուտբոլային ակումբի կողմից մարզադաշտը  շահագործվել է 10 տարի, բայց որևէ փաստաթուղթ կամ որևէ  իրավական  ձևակերպում չի եղել։ Հիմա փորձում ենք այս ամենը բերել օրենքի դաշտ և նաև սահմանել ենք մեկ տարվա վարձակալության գումար՝ մեկ միլիոն հարյուր հազար դրամ»,- նախագիծը ներկայացրել է  ավագանու անդամ Քնարիկ Հարությունյանը։

Վարձակալության համար նշված սիմվոլիկ գումարը  քաղաքապետարանը կհատկացնի մարզադպրոցների կարիքները հոգալու նպատակին։ «Շիրակ» ֆուտբոլային ակումբն այս ընթացքում մարզադաշտի  բարեկարգման համար կներդնի 500 միլիոն դրամ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարությունների

12:14 02.08.2025

Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարությունների

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, շարունակելով իր վեճը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ, հայտարարել է, որ իր հռետորական սպառնալիքներին ի պատասխան կուղարկի երկու ամերիկյան միջուկային սուզանավ «համապատասխան տարածաշրջաններ»։ Նա չի մանրամասնել, թե որ տարածաշրջանների մասին է խոսքը։ «Հաշվի առնելով Ռուսաստանի նախկին նախագահ, այժմ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից արված խիստ սադրիչ հայտարարությունները, […] ...

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

12:08 02.08.2025

Oգոստոսի 12-20-ը ՀՀ-ում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը

Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում օգոստոսի 12-20-ը Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։ Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստում և իրականացում՝ բժշկական տարհանման ընթացակարգերի շեշտադրմամբ: Զորավարժության նպատակն […] ...

SHANTNEWS

12:00 02.08.2025

SHANTNEWS

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

11:47 02.08.2025

Ուսուցողական և գործնական միջոցառում Ստեփանավան քաղաքում

Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում իրականացվել է կարևոր նախաձեռնություն՝ ուղղված երեխաների՝ անվտանգության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։ «Լիարժեք կյանք» ներառական ամառային ճամբարի տարածքում ՆԳՆ Լոռու մարզային փրկարարական վարչության կողմից կազմակերպվել են սեմինարներ՝ նվիրված հակահրդեհային կանոնների ուսուցմանը և տարհանման հմտությունների զարգացմանը։ Սեմինարների հիմնական նպատակն էր ճամբարականներին ծանոթացնել հրդեհների կանխարգելման կանոններին, տարհանման կարգին և քայլերին, ինչպես նաև նրանց հաղորդակից դարձնել արտակարգ իրավիճակներում ճիշտ, վստահ և կազմակերպված վարքագծի […] ...

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

11:30 02.08.2025

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում ամեն օր աշխատում է 600 շինարար․ ՏԿԵ նախարար

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում յուրաքանչյուր օր աշխատում է 245 տեխնիկա, շինարարական աշխատանքներում ներգրավված է ավելի քան 600 շինարար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Հուլիս ամսվա ընթացքում միջին օրական կատարողականը գերազանցել է 60 միլիոն ՀՀ դրամը: ...

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

11:07 02.08.2025

Տարադրամի փոխարժեքներն օգոստոսի 2-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.82 դրամ: ...

BACK_TO_TOP