Փարաքար գյուղում ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել․ վարորդը մահացել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+32.81 oC

Փարաքար գյուղում ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել․ վարորդը մահացել է

13:32 23.06.2022

Հունիսի 23-ին` ժամը 11:07-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Գետափնյա փողոցում տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ. կա արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:

Պարզվել է, որ Գետափնյա փողոցի տներից մեկի մոտակայքում «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Վ․ Բ․, ծնված 1986 թ․) տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ ավտոմեքենան բախվել է տան հարևանությամբ գտնվող ավտոտնակի պատին։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ գրանցվել է վերջինիս մահը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:26-ին, մարվել՝ 11:36-ին: Այրվել է «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

12:31 15.07.2025

Արարատի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 16-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արևշատ, Բարձրաշեն, Բյուրավան, Բուրաստան, Գետազատ, Վարդաշեն, Լանջազատ, Աբովյան, Կանաչուտ, Այգեստան, Դվին, Վերին Դվին, Հնաբերդ, Դեղձուտ, Արմաշ, Երասխ, Պ. Սևակ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Աշխարհի ակումբային առաջնության խորհրդանշական հավաքականը

12:24 15.07.2025

Աշխարհի ակումբային առաջնության խորհրդանշական հավաքականը

Աշխարհի ակումբային առաջնության հեռարձակող DAZN հեռուստաընկերությունը ներկայացրել է մրցաշարի խորհրդանշական հավաքականը։ Դարպասապահ. Բոնո («Ալ Հիլալ»)։ Պաշտպաններ. Աշրաֆ Հաքիմի (ՊՍԺ), Մարկինյոս (ՊՍԺ), Տիագո Սիլվա («Ֆլումինենսե»), Մարկ Կուկուրելյա («Չելսի»)։ Կիսապաշտպաններ. Պեդրու Նետու, Էնցո Ֆեռնանդես, Քոուլ Պալմեր (բոլորը` «Չելսի»), Վիտինյա (ՊՍԺ)։ Հարձակվողներ. Ջոն Արիաս («Ֆլումինենսե»), Գոնսալո Գարսիա («Ռեալ Մադրիդ»)։ Հիշեցնենք, որ Աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն է դարձել «Չելսին», […] ...

Դպրոցի տնօրենի կողմից հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 8 մլն ՀՀ դրամի գումար. նրա վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան

12:13 15.07.2025

Դպրոցի տնօրենի կողմից հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 8 մլն ՀՀ դրամի գումար. նրա վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան

ՀՀ Վայոց ձորի մարզպետի կողմից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ բացահայտվել է «ՀՀ Վայոց ձորի մարզի Վարդահովիտի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 8 մլն ՀՀ դրամի հափշտակություն կատարելու դեպք: Մասնավորապես՝  պարզվել է, որ «ՀՀ Վայոց ձորի մարզի Վարդահովիտի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը, իր իշխանական […] ...

SHANTNEWS

12:00 15.07.2025

SHANTNEWS

Թրամփը կարող է հրամանագիր ստորագրել և «սոքերը» դարձնել «ֆուտբոլ»

11:55 15.07.2025

Թրամփը կարող է հրամանագիր ստորագրել և «սոքերը» դարձնել «ֆուտբոլ»

Ինչպես հայտնի է ԱՄՆ-ում ֆուտբոլ մարզաձևն անվանում են «սոքեր»: Եվ հիմա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է հրամանագիր ստորագրել և իր երկրում «սոքերը» վերանվանել «ֆուտբոլ»։ Այս մասին հաղորդում է DAZN-ը: «Ջանի Ինֆանտինոն իմ ընկերն է, նա հիանալի աշխատանք է կատարել «սոքերի», կամ ինչպես նրանք են անվանում «ֆուտբոլի» համար։ Չեմ կարծում, որ մեզ մոտ անվանումը փոխելը […] ...

Թրամփը ՆԱՏՕ-ն այլևս հնացած չի համարում

11:47 15.07.2025

Թրամփը ՆԱՏՕ-ն այլևս հնացած չի համարում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այլևս չի կարծում, որ ՆԱՏՕ-ն հնացած կառույց է։ «Կարծում եմ՝ ՆԱՏՕ-ն ստանում է հակառակ պատկերը, դաշինքի երկրներն այժմ վճարում են իրենց սեփական հաշիվները», – ասել է նա BBC- ին։ Քաղաքական գործիչը նշել է, որ ինքը «դեռ հավատում է» կոլեկտիվ պաշտպանությանը, քանի որ այն «փոքր երկրներին պաշտպանություն է տալիս ավելի մեծ երկրներից»։ […] ...

BACK_TO_TOP