13:28 23.06.2022
Ամերիկահայ պրոդյուսեր, բժիշկ, բարերար Էրիկ Էսրայիլյանն ընտրվել է Ամերիկյան կինոակադեմիայի թանգարանի հոգաբարձուների խորհրդի անդամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է թանգարանի լրատվական ծառայությունը:
Թանգարանի հոգաբարձուների խորհրդի անդամ են դարձել նաև բարերարներ Ջուլիա Գոունր ու Շիրա Ռուդերմանը:
Հոգաբարձուների խորհրդի նախագահ, Netflix-ի գլխավոր գործադիր տնօրեն Թեդ Սարանդոսը նշել է, որ իրենք մեծ ոգևորվածությամբ են իրենց շարքերն ընդունում «երեք հիասքանչ առաջնորդների, ովքեր արդեն իսկ շատ բան են արել մեր համայնքի ու ոլորտի բարելավման տեսանկյունից»:
«Որպես մեր խորհրդի անդամ՝ նրանք կաջակցեն ու կուղղորդեն Ակադեմիայի թանգարանին՝ կյանքի կոչելու իր հավակնոտ առաքելությունը՝ ուղղված հանրության կողմի ֆիլմարտադրության արվեստի ու գիտության գնահատմանը»,- նշել է նա:
Ամերիկյան կինոակադեմիայի թանգարանի տնօրեն ու նախագահ Բիլ Քրեմերը, ողջունելով հոգաբարձուների խորհրդի նոր անդամներին, ասել է.
«Մենք ամուր աշխատանքային հարաբերություններ ունենք նրանց հետ: Նրանց ուժեղ գործադիր փորձառությունը, խորը մարդասիրական ոգին և նվիրվածությունը բազմազանության և ներառականության նպատակներին անգնահատելի կլինեն մեզ համար: Նրանք մեզ կօգնեն Լոս Անջելեսին և աշխարհին պատմել կինոյի հարուստ ու բազմազան պատմությունները»:
Ամերիկյան կինոակադեմիայի թանգարանի հոգաբարձուների խորհրդի անդամների շարքում են օսկարակիր դերասան Թոմ Հենքսը, սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր Ռայան Մերֆին, դերասանուհի Էվա Լոնգորիան և այլոք:
12:31 15.07.2025
Արարատի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 16-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արևշատ, Բարձրաշեն, Բյուրավան, Բուրաստան, Գետազատ, Վարդաշեն, Լանջազատ, Աբովյան, Կանաչուտ, Այգեստան, Դվին, Վերին Դվին, Հնաբերդ, Դեղձուտ, Արմաշ, Երասխ, Պ. Սևակ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
12:24 15.07.2025
Աշխարհի ակումբային առաջնության խորհրդանշական հավաքականըԱշխարհի ակումբային առաջնության հեռարձակող DAZN հեռուստաընկերությունը ներկայացրել է մրցաշարի խորհրդանշական հավաքականը։ Դարպասապահ. Բոնո («Ալ Հիլալ»)։ Պաշտպաններ. Աշրաֆ Հաքիմի (ՊՍԺ), Մարկինյոս (ՊՍԺ), Տիագո Սիլվա («Ֆլումինենսե»), Մարկ Կուկուրելյա («Չելսի»)։ Կիսապաշտպաններ. Պեդրու Նետու, Էնցո Ֆեռնանդես, Քոուլ Պալմեր (բոլորը` «Չելսի»), Վիտինյա (ՊՍԺ)։ Հարձակվողներ. Ջոն Արիաս («Ֆլումինենսե»), Գոնսալո Գարսիա («Ռեալ Մադրիդ»)։ Հիշեցնենք, որ Աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն է դարձել «Չելսին», […] ...
12:13 15.07.2025
Դպրոցի տնօրենի կողմից հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 8 մլն ՀՀ դրամի գումար. նրա վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարանՀՀ Վայոց ձորի մարզպետի կողմից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ բացահայտվել է «ՀՀ Վայոց ձորի մարզի Վարդահովիտի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 8 մլն ՀՀ դրամի հափշտակություն կատարելու դեպք: Մասնավորապես՝ պարզվել է, որ «ՀՀ Վայոց ձորի մարզի Վարդահովիտի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը, իր իշխանական […] ...
11:55 15.07.2025
Թրամփը կարող է հրամանագիր ստորագրել և «սոքերը» դարձնել «ֆուտբոլ»Ինչպես հայտնի է ԱՄՆ-ում ֆուտբոլ մարզաձևն անվանում են «սոքեր»: Եվ հիմա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է հրամանագիր ստորագրել և իր երկրում «սոքերը» վերանվանել «ֆուտբոլ»։ Այս մասին հաղորդում է DAZN-ը: «Ջանի Ինֆանտինոն իմ ընկերն է, նա հիանալի աշխատանք է կատարել «սոքերի», կամ ինչպես նրանք են անվանում «ֆուտբոլի» համար։ Չեմ կարծում, որ մեզ մոտ անվանումը փոխելը […] ...
11:47 15.07.2025
Թրամփը ՆԱՏՕ-ն այլևս հնացած չի համարումԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այլևս չի կարծում, որ ՆԱՏՕ-ն հնացած կառույց է։ «Կարծում եմ՝ ՆԱՏՕ-ն ստանում է հակառակ պատկերը, դաշինքի երկրներն այժմ վճարում են իրենց սեփական հաշիվները», – ասել է նա BBC- ին։ Քաղաքական գործիչը նշել է, որ ինքը «դեռ հավատում է» կոլեկտիվ պաշտպանությանը, քանի որ այն «փոքր երկրներին պաշտպանություն է տալիս ավելի մեծ երկրներից»։ […] ...