Խորհրդարանում հյուրընկալվել են Համաշխարհային բանկի ներկայացուցիչները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+32.81 oC

Խորհրդարանում հյուրընկալվել են Համաշխարհային բանկի ներկայացուցիչները

15:00 23.06.2022

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը հունիսի 23-ին հանդիպել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներ Տանիա Դմիտրաչենկոյի, Ադանա Դեբորա Ուգոչի Չուկվումայի, Թոմաս Պալուի հետ:

Ողջունելով հյուրերին` Արսեն Թորոսյանը կարևորել է Համաշխարհային բանկի կողմից մեր երկրի բարեփոխումներին ցուցաբերվող շարունակական աջակցությունը:

Կողմերն անդրադարձել են մեր երկրի առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումներին: Մասնավորապես, քննարկվել են Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրման վերաբերյալ մի շարք հարցեր: Այս համատեքստում զրուցակիցները խոսել են նախկինում կատարված աշխատանքների մասին և քննարկել համակարգի ներդրման համար անհրաժեշտ մեխանիզմներն ու ռեսուրսները, ինչպես նաև հետագա քայլերը:

Արսեն Թորոսյանը նշել է, որ հանդես է եկել առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգի նախագիծը փոփոխելու առաջարկով, որն այս պահին քննարկումների փուլում է:

Հյուրերը հարցի վերաբերյալ ներկայացրել են իրենց մոտեցումները և փորձառությունը: Համաշխարհային բանկի ներկայացուցիչները նշել են, որ պատրաստ են աջակցություն տրամադրել Հայաստանին` ծրագիրը կյանքի կոչելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

12:31 15.07.2025

Արարատի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Հուլիսի 16-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արևշատ, Բարձրաշեն, Բյուրավան, Բուրաստան, Գետազատ, Վարդաշեն, Լանջազատ, Աբովյան, Կանաչուտ, Այգեստան, Դվին, Վերին Դվին, Հնաբերդ, Դեղձուտ, Արմաշ, Երասխ, Պ. Սևակ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Աշխարհի ակումբային առաջնության խորհրդանշական հավաքականը

12:24 15.07.2025

Աշխարհի ակումբային առաջնության խորհրդանշական հավաքականը

Աշխարհի ակումբային առաջնության հեռարձակող DAZN հեռուստաընկերությունը ներկայացրել է մրցաշարի խորհրդանշական հավաքականը։ Դարպասապահ. Բոնո («Ալ Հիլալ»)։ Պաշտպաններ. Աշրաֆ Հաքիմի (ՊՍԺ), Մարկինյոս (ՊՍԺ), Տիագո Սիլվա («Ֆլումինենսե»), Մարկ Կուկուրելյա («Չելսի»)։ Կիսապաշտպաններ. Պեդրու Նետու, Էնցո Ֆեռնանդես, Քոուլ Պալմեր (բոլորը` «Չելսի»), Վիտինյա (ՊՍԺ)։ Հարձակվողներ. Ջոն Արիաս («Ֆլումինենսե»), Գոնսալո Գարսիա («Ռեալ Մադրիդ»)։ Հիշեցնենք, որ Աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն է դարձել «Չելսին», […] ...

Դպրոցի տնօրենի կողմից հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 8 մլն ՀՀ դրամի գումար. նրա վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան

12:13 15.07.2025

Դպրոցի տնօրենի կողմից հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 8 մլն ՀՀ դրամի գումար. նրա վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան

ՀՀ Վայոց ձորի մարզպետի կողմից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ բացահայտվել է «ՀՀ Վայոց ձորի մարզի Վարդահովիտի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 8 մլն ՀՀ դրամի հափշտակություն կատարելու դեպք: Մասնավորապես՝  պարզվել է, որ «ՀՀ Վայոց ձորի մարզի Վարդահովիտի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը, իր իշխանական […] ...

SHANTNEWS

12:00 15.07.2025

SHANTNEWS

Թրամփը կարող է հրամանագիր ստորագրել և «սոքերը» դարձնել «ֆուտբոլ»

11:55 15.07.2025

Թրամփը կարող է հրամանագիր ստորագրել և «սոքերը» դարձնել «ֆուտբոլ»

Ինչպես հայտնի է ԱՄՆ-ում ֆուտբոլ մարզաձևն անվանում են «սոքեր»: Եվ հիմա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է հրամանագիր ստորագրել և իր երկրում «սոքերը» վերանվանել «ֆուտբոլ»։ Այս մասին հաղորդում է DAZN-ը: «Ջանի Ինֆանտինոն իմ ընկերն է, նա հիանալի աշխատանք է կատարել «սոքերի», կամ ինչպես նրանք են անվանում «ֆուտբոլի» համար։ Չեմ կարծում, որ մեզ մոտ անվանումը փոխելը […] ...

Թրամփը ՆԱՏՕ-ն այլևս հնացած չի համարում

11:47 15.07.2025

Թրամփը ՆԱՏՕ-ն այլևս հնացած չի համարում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այլևս չի կարծում, որ ՆԱՏՕ-ն հնացած կառույց է։ «Կարծում եմ՝ ՆԱՏՕ-ն ստանում է հակառակ պատկերը, դաշինքի երկրներն այժմ վճարում են իրենց սեփական հաշիվները», – ասել է նա BBC- ին։ Քաղաքական գործիչը նշել է, որ ինքը «դեռ հավատում է» կոլեկտիվ պաշտպանությանը, քանի որ այն «փոքր երկրներին պաշտպանություն է տալիս ավելի մեծ երկրներից»։ […] ...

BACK_TO_TOP