15:19 23.06.2022
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարությունն ընդունել է որոշում, որի արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտները և ծախսերը կավելանան 40 մլրդ դրամի չափով: Ինչպես նշել է Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, տարվա առաջին կեսին պետական բյուջեի կիսամյակային հարկային եկամուտներն ավելին են, քան սկզբնապես նախատեսված էին:
«Հունիսի 22-ի դրությամբ հարկային եկամուտները կազմել են մոտ 911 միլիարդ դրամ, և դա 30 տոկոսով ավելին է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Եթե այս կիսամյակի հարկերից նվազեցնենք մետաղական խտանյութերի համար առ այսօր վճարված 38 միլիարդ դրամը, որը նախորդ տարվա առաջին կիսամյակում դեռևս չէր կիրառվում, որպեսզի համադրելի դարձնենք նախորդ տարվա առաջին կիսամյակի հետ, ապա հարկերի աճը կկազմի մոտ 25 տոկոս»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ հարկային եկամուտների աճը պայմանավորված է մի քանի գործոններով:
Ըստ Տիգրան Խաչատրյանի՝ այսօրվա դրությամբ հարկային եկամուտների փաստացի ցուցանիշները բավարար հիմք են տարվա հարկային եկամուտների ցուցանիշն այս փուլում 40 միլիարդ դրամով ավելացնելու համար:
«2023-2025 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրերի քննարկումների շրջանակում, երբ ամփոփում էինք 2023 թ. անելիքները, արձանագրել ենք, որ տարբեր ոլորտներում ունենք կապիտալ բնույթի ծրագրեր, որոնք ֆինանս ունենալու դեպքում իրագործելի են նաև 2022 ընթացքում: Քննարկել ենք 2022 թ. պետբյուջեով հաստատված ծախսային առաջնահերթությունների հավելվածում ներառված կապիտալ բնույթի ծրագրերը և նախատեսում ենք դրանց մի մասը ևս ներառել առաջիկայում ֆինանսավորվողների թվում»,-նշել է նախարարը:
Տիգրան Խաչատրյանն ընդգծել է, որ այս որոշմամբ առաջարկվող փոփոխությամբ եկամուտների ավելացումը թույլ կտա առաջիկա շաբաթների ընթացում սկսել կրթության, առողջապահության, ֆիզիկական ենթակառուցվածքների այնպիսի նոր ծրագրերի իրականացումը, որոնք, հակառակ պարագայում, պետք է մեկնարկեին 2023 թ. սկզբում:
Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2021 թվականի արդյունքներով պետական բյուջեի եկամտային մասը նախատեսվածից ավելի է կատարվել 147 միլիարդ դրամով. այսօրվա դրությամբ առկա է 2022 թվականի բյուջեի եկամտային մասի կատարման առումով 46 միլիարդ դրամի ավելի հավաքագրում: «Մենք կարծում ենք, որ բյուջեի եկամուտները, արտառոց ոչինչ չպատահելու դեպքում, ընդհանուր առմամբ՝ ավելին կլինեն, այսինքն՝ էլի կավելանան, և մենք գիտենք՝ կոնկրետ ինչի արդյունքում: Եվ մենք հիմա նախարարություններից սպասում ենք, որպեսզի նոր ծրագրեր ներկայացնեն: Հիշում եք՝ բյուջեի նախագծի քննարկման ընթացքում ինչ մեծ բանավեճեր էր տեղի ունենում, մեր բոլոր նախարարությունները պնդում էին, որ անհետաձգելի ծրագրեր կան: Հիմա խնդրում են այդ անհետաձգելի ծրագրերը բերեք»,- ասել է վարչապետը:
Անդրադառնալով ծրագրերին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Նախորդ կառավարության նիստում առիթ եղավ, ես հայտարարեցի, որ պատրաստվում ենք, մասնավորապես՝ Երևանում ստեղծել Արթուր Աբրահամի բռնցքամարտի դպրոցը: Հիմա քննարկումների արդյունքում եկել ենք եզրակացության, որ Վանաձորում էլ պետք է ստեղծենք Վիկ Դարչինյանի բռնցքամարտի դպրոցը: Կարծում եմ, որ այս շրջանակում միանգամից նախագծերը պատվիրենք և նաև մեր չեմպիոնների հետ էլ խորհրդակցենք: Այստեղ կարևոր նրբություն կա՝ նրանք հետագա կառավարմանը նույնպես պետք է շատ կոնկրետ մասնակցություն ունենան: Կարծում եմ՝ այս համատեքստում, բացի նոր ծրագրերից, պետք տեսնենք, թե ինչքանով կարող ենք արագացնել մեր դպրոցների, մանկապարտեզների, ջրամբարների, ճանապարհների կառուցման տեմպերը»:
Կառավարության ղեկավարն ընդգծել է գումարները ճիշտ ծախսելու կարևորությունը:
«Մեր բոլոր կապիտալ ծրագրերը գերակատարվում են: Ծրագիր չունենք, որ շինարարը կառուցում է, մենք հետևից չենք հասցնում: Ընդհակառակը՝ շինարարները մեր հետևից չեն հասնում, և դա խնդիր է: Շատ կարևոր է, մամուլում էլ հրապարակումներ են եղել այն մասին, որ ինչ-որ շինարարներ հարցազրույց են տվել կամ բողոքել, որ իրենց գումարները չեն տրվում: Չեն տրվում այն գումարները, որոնք որակով չեն իրականացվում: Հանկարծ որևէ մեկը հույս չունենա, որ խոտանի համար պետությունը վճարելու է: Դա բացառված է: Բացառվում է նաև, որ պատշաճ կարգով ընդունված որևէ ծրագրի ֆինանսավորումը իրականացված չլինի»,-ասել է Նիկոլ Փաշինյանը՝ մեկ անգամ ևս կարևորելով կապալառու ընկերությունների ռեյտինգավորման համակարգի մշակումը:
Վարչապետն անդրադարձել է նաև աշխատաշուկայի ցուցանիշներին և նշել, որ 2022 թվականի մայիս ամսվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է 673 հազար 224 վճարովի աշխատատեղ, ինչը բոլոր ժամանակների պատմական ռեկորդ է:
«2022 թվականի մայիսին 2021 թվականի համեմատ մեր աշխատատեղերը ավելի են 38 հազար 273-ով, կամ 6 տոկոսով, 2019 թվականի մայիսի համեմատ ավելի են 72 հազար 359-ով, կամ 12 տոկոսով, 2018 թվականի մայիսի նկատմամբ՝ 125 հազար 235 աշխատատեղով: Այսինքն՝ 2018 թվականից ի վեր Հայաստանում ի հայտ է եկել ավելի քան 125 հազար աշխատատեղ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով աշխատավարձի ֆոնդին՝ գործադիրի ղեկավարը տեղեկացրել է, որ մայիսին այդ ֆոնդը կազմել է 160 միլիարդ 56 միլիոն դրամ, որը նախորդ տարվա մայիսի նկատմամբ ավելի է 4 միլիարդ 531 դրամով, իսկ 2018 թվականի մայիսի նկատմամբ՝ 63 միլիարդ 369 դրամով.
«Այսինքն՝ աշխատավարձային ֆոնդը 2018 թվականից ի վեր 65 տոկոսով ավելացել է»:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև եկամտային հարկի ընդհանուր գումարին և նշել, որ այն մայիս ամսին կազմել է 32 միլիարդ 741 միլիոն դրամ, որը 2021 թվականի մայիսի նկատմամբ ավելի է 3 միլիարդ 811 միլիոն դրամով, իսկ 2018 թվականի մայիսի նկատմամբ՝ 8 միլիարդ 578 միլիոն դրամով:
«Ես էլի ուզում եմ հիշեցնել, որ 2021 թվականին եկամտային հարկի հավաքագրումը 2020 թվականի նկատմամբ ավելի է եղել 29 մլրդ դրամով, 2019 թվականի նկատմամբ 36 մլրդ դրամով, իսկ 2018 թվականի նկատմամբ 97 մլրդ դրամով: Իրականում՝ 124 մլրդ դրամով: Բայց մենք մեր հաշվառման մեջ, գիտեք, որ եկամտային հարկի վերադարձի մեխանիզմ ունենք, մենք մեր հաշվառումների մեջ վերադարձը հաշվի չենք առնում»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ 2021 թվականին 32 մլրդ դրամ եկամտային հարկ է վերադարձվել:
Մեկ աշխատողի հաշվով՝ միջին ամսական աշխատավարձի առումով Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն 2022 թ. մայիսին կազմել է 237 745 դրամ, որը 2021 թ. մայիսի նկատմամբ ավելի է 25 592 դրամով կամ 12 տոկոսով.
«Սա շատ կարևոր ցուցանիշ է՝ հաշվի առնելով գնաճը: Այսինքն՝ աշխատող մարդու միջին աշխատավարձը 12 տոկոսով աճել է: 2019 թ. նկատմամբ ավելի է 50667 դրամով կամ 27 տոկոսով, իսկ 2018 թ. մայիսի նկատմամբ ավելի է 61 306 դրամով կամ 34.7 տոկոսով: Սրանք, կարծում եմ՝ շատ կարևոր ցուցանիշներ են և պետք է հույս ունենալ, որ աշխատատեղերի աճի այսպիսի տեմպը մենք կկարողանանք պահպանել: Դրա համար կան նախադրյալներ, մնում է, որ մենք հետևողական լինենք մեր ծրագրերի իրականացման գործում և դրանք ավելի որակյալ դարձնենք»:
21:00 17.05.2025
Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում23:32 17.05.2025
Ռուբիո. ԱՄՆ-ն և Ռուսաստանը որոշում են Թրամփ-Պուտին հանդիպման ժամանակն ու վայրըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է որքան հնարավոր է շուտ հանդիպել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ, և այժմ որոշվում է բանակցությունների վայրը և ժամանակը, ինչպես նաև զրույցի թեմաները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Նախագահը (խմբ.Թրամփը) արդեն հրապարակավ ներկայացրել է այս առաջարկը (հանդիպման) վերաբերյալ։ Նման հանդիպում կազմակերպելու մեխանիզմը կպահանջի որոշակի աշխատանք։ Այնպես որ, […] ...
23:16 17.05.2025
Շաբաթ երեկո գրագիտության մի քանի պարզ դաս․ Ժաննա Անդրեասյանի արձագանքը՝ դպրոցների վիճակի մասին հրապարակմանըՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքի իր էջում գրառմամբ անդրադարձել է դպրոցների վիճակի մասին գրառումներից մեկին։ «Ուրեմն մեկը վիճակագրական տվյալներ է հրապարակում դպրոցների վիճակի վերաբերյալ՝ նշելով, թե քանի դպրոց չունի ջրամատակարարում, կոյուղի, տաք ջրամատակարարում և եզրահանգում՝ թե սա է կառավարության վերաբերմունքը դպրոցներին։ Շաբաթ երեկո գրագիտության մի քանի պարզ դաս․ Պաշտոնական վիճակագրությունից օգտվողը երևի պիտի իմանա, գոնե նախկին […] ...
23:08 17.05.2025
Արմեն Գրիգորյանը իրանցի պաշտոնակցի հետ անդրադարձ է կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգային իրավիճակինԻԻՀ Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի հրավերով Թեհրանում գտնվող ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպում և աշխատանքային ընթրիք է ունեցել ԻԻՀ ԱԱ ԳԽ քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ: Կողմերը գոհունակությամբ ընդգծել են հաճախակի դարձած փոխայցելությունների կարևորությունը և դրանց նպաստը երկկողմ բազմաոլորտ համագործակցության զարգացմանը: Ա.Գրիգորյանը և Ա.Ա.Ահմադիանն անդրադարձ են կատարել Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգային իրավիճակին և […] ...
22:52 17.05.2025
Տավուշի ջրամբարում ավտոմեքենա է կողաշրջվել. օգնության են հասել փրկարարներըՄայիսի 17-ին, ժամը 18:49-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշի ջրամբարում ավտոմեքենա է կողաշրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ օպերատիվ խումբ։ Պարզվել է, որ Տավուշի ջրամբարի ավտոճանապարհին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի […] ...
22:39 17.05.2025
Գեղարքունիքում բախվել են «BMW X5»-ը ու «Toyota Land Cruiser»-ը, վերջինը հայտնվել է դաշտում․ կա տուժածԱյսօր՝ մայիսի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 18 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 29-ամյա Էվելինա Ս․-ի վարած «Toyota Land Cruiser» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 22-ամյա Ռաֆիկ Ա․-ի վարած «BMW X5» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Toyota Land Cruiser»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում։ Ինչպես […] ...
22:26 17.05.2025
Գոյաբանական խնդիրների առջև կանգնած են աշխարհի շատ երկրներ. Հրաչյա Արզումանյանի հարցազրույցըԵրեկ Տիրանայում Հայաստանի վարչապետը շփումներ ունեցավ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հետ: Սա առաջին անգամ էր այն պահից ի վեր, երբ երկու կողմերը հայտարարեցին, որ տեքստը վերջնականացված է, սակայն Ադրբեջանը նոր պահանջներ է դնում: Վարչապետի այդ հանդիպումները տեղի ունեցան Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի շրջանակներում: Այս ու այլ հարցերի անդրադարձել է անվտանգության և ռազմական հարցերով փորձագետ Հրաչյա […] ...