15:29 23.06.2022
ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված պետբյուջեից սուբվենցիայի տրամադրման գործընթացի արդյունավետության բարձրացման նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Ըստ այդմ, առաջարկվում է սուբվենցիայի հայտերի ու փաթեթների ներկայացնման, քննարկման ու հաստատման գործընթացներն իրականացնել սուբվենցիոն ծրագրի իրականացման տարվան նախորդող տարվա ընթացքում, ինչը հնարավորություն կտա սուբվենցիոն ծրագրի իրականացման գործընթացները սկսել տարվա սկզբից և շինարարական աշխատանքները` անմիջապես եղանակային բարենպաստ պայմաններում։
Որոշմամբ առաջարկվում է հիմք ընդունելով համայնքների միջնաժամկետ ծախսերի ծրագրերի հաստատման ժամկետը՝ կարգով սահմանել նախնական հայտերի ու տեխնիկական բնութագրերի ներկայացման, շահագրգիռ և ոլորտային գերատեսչությունների հետ դրանց քննարկման ժամկետներն այնպես, որ համայնքների կողմից ամբողջական փաթեթները կազմելիս արդեն իսկ հաստատված լինեն համայնքների ՄԺԾԾ-երը՝ առաջիկա տարվա համար հաստատված հաշվարկներով և հիմնավորումներով, ինչը հիմք կհանդիսանա ամբողջական փաթեթների գնահատման համար։ Այսինքն՝ առաջարկվում է ծրագրի իրականացմանը նախորդող տարվա հուլիս ամսից ներկայացնել սուբվենցիոն նախնական հայտերը, իսկ ամբողջական փաթեթների ներկայացման ժամկետ սահմանել նոյեմբերի 30-ը։ Ինչը հնարավորություն կտա դեկտեմբեր և հունվար ամիսների ժամանակահատվածում քննարկել ամբողջական փաթեթները միջգերատեսչական հանձնաժողովի նիստերում, իսկ համայնքները հնարավորություն կունենան դեկտեմբերի կեսերից, հունվար ու փետրվար ամիսներին իրականացնել գնումների գործընթացը և արդյունքում շինարարական աշխատանքները սկսել մարտ ամիսից սկսած։ Դրա հետ մեկտեղ, հաշվի առնելով, որ համայնքների միավորման գործընթացները դեռևս չեն ավարտվել և հնարավոր է փոփոխություններով առաջարկող ժամկետներում որոշ բնակավայրերում ընտրված համայնքի ղեկավար ու ավագանի չձևավորվի՝ մի շարք բնակավայրերում սուբվենցիոն ծրագրերի իրականացումն ապահովելու նպատակով առաջարկվում է նմանատիպ համայնքների համար սուբվենցիայի հայտերի ներկայացման այլընտրանքային ժամկետներ։
Միաժամանակ կարգում և հայտի ձևաչափում առաջարկվում է իրականացնել համապատասխան փոփոխություններ՝ համայնքների միջնաժամկետ ծախսերի ծրագրերում ամրագրված գումարների ներառմամբ, ինչը հիմք կհանդիսանա հայտերի գնահատման համար, ինչպես նաև հաշվի առնելով ՀՀ կառավարության որդեգրած առաջնահերթությունները, առաջարկվում է «բնակավայրի փողոցների կառուցում/նորոգում սալարկմամբ, խճապատմամբ» ուղղության համար ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորման չափաբաժինը բարձրացնել 5 տոկոսով՝ 50-ից մինչև 70 տոկոս։ Առաջարկվում է նաև հնարավորություն ընձեռել պետբյուջեի համաֆինանսավորումը կատարել նաև ըստ գնման չափաբաժինների։ Առաջարկության համար հիմք է հանդիսացել այն, որ համայնքների միավորումից հետո ներկայումս մեկ սուբվենցիոն ծրագրով առաջարկվում է իրականացնել 10 և ավելի օբյեկտների շինարարական աշխատանքներ։ Քանի որ այն սովորաբար իրականացվում է տարբեր շինարարական կազմակերպությունների կողմից և փորձը ցույց է տալիս, որ կախված աշխատանքների ծավալից և շինարարական կազմակերպությունների կողմից ժամանակացույցով կատարվող աշխատանքների տարբերությունների պատճառով, հնարավոր չի լինում սահմանված ժամկետում աշխատանքներն ավարտած կազմակերպությանը կատարել վճարումները, քանի որ միևնույն ծրագրում ներառված մյուս շինարարական կազմակերպությունները չեն իրականացրել իրենց աշխատանքները։ Միաժամանակ առաջարկով կարգավորումներով նախատեսվում է հստակեցնել յուրաքանչյուր սուբվենիցայի ծրագրի ավարտից հետո դրա մշտադիտարկման դրույթի ընթացակարգը։
Կարևորելով նման փոփոխությունները՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրանով փորձ է արվում լավարկել համակարգը, որպեսզի սուբվենցիոն ծրագրերը հնարավորինս սահուն ու արդյունավետ իրականացվեն:
«Այս տարի առաջին անգամ հաջորդ տարվա համար նախատեսված սուբվենցիոն ծրագրերի վրա աշխատանքը կսկսվի հուլիսից: Եվ ինչպես ասացինք, եկեք պայմանավորվենք, որ փետրվարի մեկը լինի այն ժամկետը, երբ արդեն ծրագիրը հաստատված պետք է վերադառնա համայնք, համայնքը մրցույթը հայտարարի, որպեսզի արդեն մարտին լինեն հաղթողներ և շինարարական աշխատանքները սկսվեն»,- ասել է վարչապետը:
Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև գյուղական փողոցների սալարկման ծրագրին և նշել, որ այդտեղ կառավարության ֆինանսավորման տոկոսը ավելացվում է: Ըստ վարչապետի, համայնքներում ճանապարհների կառուցմանը զուգահեռ պետք է բարձր մակարդակի վրա դրվեն դրանց սպասարկման աշխատանքները.
«Ճիշտ է՝ մեր օրակարգում առաջնային խնդիր է եղել և շարունակում է մնալ փողոցների, ճանապարհների, մայրուղիների կառուցումը, բայց չպետք է մոռանանք, որ կառուցումից հետո դրանք պետք է սպասարկվեն, որպեսզի ծախսված գումարը լինի մաքսիմալ արդյունավետ: Օրինակ, տեղեր են եղել, որ 6 ամիս առաջ արված աշխատանքն այսօր արդեն, ըստ էության, չի երևում, որովհետև չի սպասարկվում:
Սա պարտադիր է և կարևոր է: Մենք պետք է մեր նշաձողերն անընդհատ բարձրացնենք: Այդ գյուղական փողոցներում պետք է գծանշում ունենանք, պետք է ճանապարհային նշան ունենանք և այլն: Նկատի ունեմ՝ այնպես չէ, որ մենք ասֆալտն արեցինք, սալարկեցինք՝ ավարտեցինք: Այս բոլոր սուբվենցիոն ծրագրերի մեջ մենք պետք է ֆինանսական սխեմա դնենք, որպեսզի համոզվենք, որ համայնքները հետագայում նաև սպասարկելու են, որովհետև դա նաև ծախսի արդյունավետության խնդիր է: Փոխվարչապետի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի և մեր մարզպետների ուշադրությունը հրավիրում եմ այս հարցի վրա, որը շատ կարևոր է: Ընդհանրապես՝ ինչ-որ պետական և համայնքային միջոցներով կառուցվում է, դրա հետագա սպասարկումը նույնքան կարևոր է, որքան բուն կառուցումը»:
12:53 15.07.2025
«Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդներըBleacher Report-ը ներկայացրել է այսօրվա դրությամբ «Ոսկե գնդակի» ի 10 հավակնորդներին: Առաջատարը ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն է: 1․Ուսման Դեմբելե – ՊՍԺ 2․Ռաֆինյա – «Բարսելոնա» 3․Լամին Յամալ – «Բարսելոնա» 4․Աշրաֆ Հաքիմի – ՊՍԺ 5․Մոհամեդ Սալահ – «Լիվերպուլ» 6․Վիտինյա – ՊՍԺ 7․Խվիչա Կվարացխելիա – ՊՍԺ 8․Ֆաբիան Ռուիս – ՊՍԺ 9․Նունու Մենդեշ – ՊՍԺ 10․Կիլիան Մբապե – «Ռեալ […] ...
12:46 15.07.2025
Գյուլերը և Նասիրզադեն մտքեր են փոխանակել տարածաշրջանային պաշտպանության և անվտանգության հարցերի շուրջՀեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի և Իրանի պաշտպանության նախարար բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի միջև։ Այս մասին ասվում է Ազգային պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։ Տեղեկատվության համաձայն՝ Գյուլերը և Նասիրզադեն մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային պաշտպանության և անվտանգության հարցերի շուրջ։ ...
12:31 15.07.2025
Արարատի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 16-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արևշատ, Բարձրաշեն, Բյուրավան, Բուրաստան, Գետազատ, Վարդաշեն, Լանջազատ, Աբովյան, Կանաչուտ, Այգեստան, Դվին, Վերին Դվին, Հնաբերդ, Դեղձուտ, Արմաշ, Երասխ, Պ. Սևակ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
12:24 15.07.2025
Աշխարհի ակումբային առաջնության խորհրդանշական հավաքականըԱշխարհի ակումբային առաջնության հեռարձակող DAZN հեռուստաընկերությունը ներկայացրել է մրցաշարի խորհրդանշական հավաքականը։ Դարպասապահ. Բոնո («Ալ Հիլալ»)։ Պաշտպաններ. Աշրաֆ Հաքիմի (ՊՍԺ), Մարկինյոս (ՊՍԺ), Տիագո Սիլվա («Ֆլումինենսե»), Մարկ Կուկուրելյա («Չելսի»)։ Կիսապաշտպաններ. Պեդրու Նետու, Էնցո Ֆեռնանդես, Քոուլ Պալմեր (բոլորը` «Չելսի»), Վիտինյա (ՊՍԺ)։ Հարձակվողներ. Ջոն Արիաս («Ֆլումինենսե»), Գոնսալո Գարսիա («Ռեալ Մադրիդ»)։ Հիշեցնենք, որ Աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն է դարձել «Չելսին», […] ...
12:13 15.07.2025
Դպրոցի տնօրենի կողմից հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 8 մլն ՀՀ դրամի գումար. նրա վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարանՀՀ Վայոց ձորի մարզպետի կողմից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ բացահայտվել է «ՀՀ Վայոց ձորի մարզի Վարդահովիտի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 8 մլն ՀՀ դրամի հափշտակություն կատարելու դեպք: Մասնավորապես՝ պարզվել է, որ «ՀՀ Վայոց ձորի մարզի Վարդահովիտի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը, իր իշխանական […] ...