15:35 23.06.2022
Կառավարության նիստում անդրադարձ է եղել հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքին, ըստ որի մասնավոր ընկերությունները, անհատ ձեռներեցները 300 հազար դրամը գերազանցող իրենց գործարքները պետք է իրականացնեն միայն անկանխիկ։ Մանրամասներ են ներկայացվել գործընթացի կիրարկումն ապահովելու համար իրականացված աշխատանքների վերաբերյալ:
Ինչպես նշել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ կառավարության հետ համատեղ համաձայնության արդյունքում որոշվել է, որ վճարային տերմինալներով վճարվող գումարները, եթե դրանք փոխանցվում ենք միանգամից ընկերության հաշվին, այս պահի դրությամբ ևս համարել անկանխիկ գործառնություն:
«Ինչ վերաբերում է POS տերմինալներին և, մասնավորապես՝ ՀԴՄ-ների վրա POS տերմինալների ֆունկցիոնալության ավելացման խնդիրներին, ապա հարցը մեծ հաշվով լուծված է այս պարագայում: Բանկերն այս փուլում լիցենզիաների ձեռք բերման և այդ ՀԴՄ-ներն ակտիվացնելու ծախսերը վերցնում են իրենց վրա: Բանկերի հետ եկել ենք փոխհամաձայնության, որ հնարավորինս մինիմալ լինի այս փուլում տնտեսվարողների բեռը: Մենք ունենք 50 հազար ՀԴՄ-ներ, որոնց վրա POS տերմինալի ակտիվացման ֆունկցիա պետք է ավելացվի: Մեր գերխնդիրն է՝ այնպես անենք, որ մինչև հուլիսի 1-ը ամեն մի բնակավայրում գոնե նման մեկ խանութ կամ տերմինալ լինի»,– ասել է ԿԲ նախագահը:
Հուլիսի 1-ից անշարժ գույքի ու ավտոմեքենանների առքուվաճառքը նույնպես պետք է անկանխիկ եղանակով իրականացվի: Այս համատեքստում Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նշել է, որ համապատասխան օրենսդրությունը խախտելու դեպքում նախատեսված են մի շարք տուգանքներ: Մասնավորապես, ֆիզիկական անձն այն խախտելու դեպքում կտուգանվի 100 հազար դրամ, մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ խախտելու դեպքում՝ 200 հազար դրամ:
Նիկոլ Փաշինյանը համակարգում նախատեսվող այս բարեփոխումը համարել է ինստիտուցիոնալ, որն ունի շատ էական նշանակություն տնտեսական, քաղաքակրթական, հակակոռուպցիոն, ինչպես նաև ստվերի կրճատման առումով:
12:53 15.07.2025
«Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդները12:53 15.07.2025
«Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդներըBleacher Report-ը ներկայացրել է այսօրվա դրությամբ «Ոսկե գնդակի» ի 10 հավակնորդներին: Առաջատարը ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն է: 1․Ուսման Դեմբելե – ՊՍԺ 2․Ռաֆինյա – «Բարսելոնա» 3․Լամին Յամալ – «Բարսելոնա» 4․Աշրաֆ Հաքիմի – ՊՍԺ 5․Մոհամեդ Սալահ – «Լիվերպուլ» 6․Վիտինյա – ՊՍԺ 7․Խվիչա Կվարացխելիա – ՊՍԺ 8․Ֆաբիան Ռուիս – ՊՍԺ 9․Նունու Մենդեշ – ՊՍԺ 10․Կիլիան Մբապե – «Ռեալ […] ...
12:46 15.07.2025
Գյուլերը և Նասիրզադեն մտքեր են փոխանակել տարածաշրջանային պաշտպանության և անվտանգության հարցերի շուրջՀեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի և Իրանի պաշտպանության նախարար բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի միջև։ Այս մասին ասվում է Ազգային պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։ Տեղեկատվության համաձայն՝ Գյուլերը և Նասիրզադեն մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային պաշտպանության և անվտանգության հարցերի շուրջ։ ...
12:31 15.07.2025
Արարատի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 16-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արևշատ, Բարձրաշեն, Բյուրավան, Բուրաստան, Գետազատ, Վարդաշեն, Լանջազատ, Աբովյան, Կանաչուտ, Այգեստան, Դվին, Վերին Դվին, Հնաբերդ, Դեղձուտ, Արմաշ, Երասխ, Պ. Սևակ բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
12:24 15.07.2025
Աշխարհի ակումբային առաջնության խորհրդանշական հավաքականըԱշխարհի ակումբային առաջնության հեռարձակող DAZN հեռուստաընկերությունը ներկայացրել է մրցաշարի խորհրդանշական հավաքականը։ Դարպասապահ. Բոնո («Ալ Հիլալ»)։ Պաշտպաններ. Աշրաֆ Հաքիմի (ՊՍԺ), Մարկինյոս (ՊՍԺ), Տիագո Սիլվա («Ֆլումինենսե»), Մարկ Կուկուրելյա («Չելսի»)։ Կիսապաշտպաններ. Պեդրու Նետու, Էնցո Ֆեռնանդես, Քոուլ Պալմեր (բոլորը` «Չելսի»), Վիտինյա (ՊՍԺ)։ Հարձակվողներ. Ջոն Արիաս («Ֆլումինենսե»), Գոնսալո Գարսիա («Ռեալ Մադրիդ»)։ Հիշեցնենք, որ Աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն է դարձել «Չելսին», […] ...
12:13 15.07.2025
Դպրոցի տնօրենի կողմից հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 8 մլն ՀՀ դրամի գումար. նրա վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարանՀՀ Վայոց ձորի մարզպետի կողմից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ բացահայտվել է «ՀՀ Վայոց ձորի մարզի Վարդահովիտի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 8 մլն ՀՀ դրամի հափշտակություն կատարելու դեպք: Մասնավորապես՝ պարզվել է, որ «ՀՀ Վայոց ձորի մարզի Վարդահովիտի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը, իր իշխանական […] ...