Ձորակում հայտնաբերվել է տղամարդու ցրտահարված դի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2024
  • $
    387.63
  • RUBLE
    4.22
  • 414.92
WEATHER
+14.09 oC

Ձորակում հայտնաբերվել է տղամարդու ցրտահարված դի

11:39 24.02.2018

Այսօր՝ փետրվարի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, Ժամը 01։00-ի սահմաններում ոստիկանության Սպիտակի բաժին բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը Շիրակամուտ-Լեռնավան գյուղերի գյուղամիջյան ավտոճանապարհի ոլորաններից իրենց մոտ է տեղափոխել տղամարդու դի: 

Ոստիկանները ձորակում հայտնաբերել են «ВАЗ 21099» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենան: Պարզվել է՝ մեքենան վարել է Լեռնավան գյուղի բնակիչ, 58-ամյա Հրանտ Գևորգյանը: Ըստ նախնական տվյալների՝ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 200 մետր գլորվելով՝ հայտնվել ձորակում: Շտապօգնության խումբը Հրանտ Գևորգյանի դին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս՝ ցրտահարված վիճակում, ինչից կարելի է ենթադրել, որ նա մահացել է ժամեր առաջ: 

Գյուղացիների օգնությամբ ավտոմեքենան տրակտորով դուրս է բերվել երթևեկելի գոտի և տեղափոխվել Ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարդահովիտ գյուղում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չէին կարողանում անցնել մյուս կողմ

22:10 02.05.2024

Վարդահովիտ գյուղում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չէին կարողանում անցնել մյուս կողմ

Մայիսի 2-ին, ժամը 16:34-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդահովիտ գյուղում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողանում անցնել մյուս կողմ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարները 4 քաղաքացու գետանցման միջոցով տեղափոխել են գետի մյուս ափ։ ...

Ղրղզստանում առանց վարորդի բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայի

16:44 02.05.2024

Ղրղզստանում առանց վարորդի բեռնատարը վրաերթի է ենթարկել 29 երեխայի

Առանց վարորդի մինի բեռնատարը Ղրղզստանի հարավում գտնվող Ջալալ-Աբադ շրջանում հանգստի ժամանակ վրաերթի է ենթարկել 29 երեխայի, հինգշաբթի լրագրողներին հայտնել են հանրապետության առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։ Բախման հետևանքով տուժել է 29 երեխա, որոնցից երեքի վիճակը ծանր է: Ինչպես հաղորդվում է, ավտոկայանատեղիում կայանված Hyundai Porter մինի բեռնատարը հանկարծակի սկսել է շարժվել և, գլորվելով զառիվայրից, հարվածել է երեխաներին, […] ...

Երևանում բախվել են «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն. վերջինը կողաշրջվել է

16:06 02.05.2024

Երևանում բախվել են «Hyundai Sonata»-ն ու «BMW»-ն. վերջինը կողաշրջվել է

Այսօր՝ մայիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:40-ի սահմաններում Սեբաստիա փողոցի 108 հասցեի դիմաց բախվել են 23-ամյա Հովհաննես Մարգարյանի վարած «BMW» մակնիշի և 64-ամյա Վաչագան Կոբալյանի վարած «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «BMW»-ն կողաշրջվել է: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ […] ...

Անցած 2 օրվա ընթացքում տեղի է ունեցել 25 ՃՏՊ, 1 մարդ զոհվել է

12:05 02.05.2024

Անցած 2 օրվա ընթացքում տեղի է ունեցել 25 ՃՏՊ, 1 մարդ զոհվել է

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 30-ից մայիսի 2-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 161 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 33, մարմնական վնասվածք պատճառելու՝ 28, անձնական ունեցվածքի գողության՝ 17, ֆիզիկական ներգործության՝ 14, խարդախության՝ 11, […] ...

Լոռու մարզում գործող կարի ֆաբրիկայից 39-ամյա կինը ձեռքի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

11:10 02.05.2024

Լոռու մարզում գործող կարի ֆաբրիկայից 39-ամյա կինը ձեռքի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ   «Վանաձոր» բժշկական կենտրոն Աջ ձեռքի 1-ին մատի ջնջխված վերք, եղունգային ֆալանգի բաց կոտրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել մի կին։ Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության […] ...

Վրաերթի ենթարկված 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է

10:54 02.05.2024

Վրաերթի ենթարկված 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է

Ապրիլի 30-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Ֆորդ» մակնիշի մեքենայի վարորդը Մարգարա-Ապագա խճուղու տներից մեկի մոտ վրաերթի էր ենթարկել 2004 թ. ծնված Լուսինե Աթոյանին: Մայիսի 1-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նա մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […] ...

BACK_TO_TOP