Հս. Կորեան չի դադարեցրել իր միջուկային, հրթիռային ծրագրերը. ՄԱԿ-ի գաղտնի զեկույց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.20
  • 418.24
WEATHER
+20.09 oC

Հս. Կորեան չի դադարեցրել իր միջուկային, հրթիռային ծրագրերը. ՄԱԿ-ի գաղտնի զեկույց

10:35 04.08.2018

Հյուսիսային Կորեան չի դադարեցրել իր միջուկային, հրթիռային ծրագիրը: Այս մասին հաղորդել է Reuters լրատվական գործակալությունը` հղում կատարելով ՄԱԿ-ի գաղտնի զեկույցին:

149 էջից բաղկացած զեկույցը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցների հարցով հանձնաժողովին է ներկայացվել անկախ փորձագետների կողմից, ովքեր մշտադիտարկել են ՄԱԿ-ի պատժամիջոցների իրականացումը:

Ըստ զեկույցի՝ Փհենյանը նաև շարունակում է շրջանցել Անվտանգության խորհրդի պատժամիջոցները՝ ապօրինի կերպով նավից նավ փոխադրելով նավթամթերք, ինչպես նաև ածուխ:

Ըստ լրատվամիջոցի՝ զեկույցում նաև նշվում է, որ Հյուսիսային Կորեան ռազմական համագործակցություն ունի Սիրիայի հետ և փորձում է զենք վաճառել Եմենի հութիներին:

Զեկույցը ներկայացվել է այն ժամանակ, երբ Ռուսաստանը և Չինաստանը ԱԽ-ին առաջարկել են քննարկել Փհենյանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մեղմացումը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կալինինգրադի շրջանի բնակիչները գիշերը դիտել են բևեռափայլը՝ չնայած գեոմագնիսական դաշտի անբերանպաստ պայմաններին

13:18 12.05.2024

Կալինինգրադի շրջանի բնակիչները գիշերը դիտել են բևեռափայլը՝ չնայած գեոմագնիսական դաշտի անբերանպաստ պայմաններին

Կալինինգրադի մարզում բևեռափայլը նկատվել է կիրակի գիշերը, չնայած գեոմագնիսական խանգարման անբարենպաստ պարամետրերին, հայտնում է «Եղանակը և օդերևութաբանական երևույթները Կալինինգրադի մարզում» Telegram ալիքը: «Ավրորայի ալիքն ընդարձակ տարածաշրջանում (Նեման գետի ափը՝ բևեռափայլի արտացոլմամբ ջրի վրա). գեոմագնիսական դաշտի պարամետրերը անբարենպաստ են, BZ ինդեքսը դրական արժեքներով է, թեև արևային քամու արագությունը շատ բարձր է, բևեռականության պատճառով սա գրեթե ոչինչ […] ...

Լիտվայում նախագահական ընտրություններ են անցկացվում

13:07 12.05.2024

Լիտվայում նախագահական ընտրություններ են անցկացվում

Լիտվայում նախագահական ընտրություններում մրցակցում են ութ թեկնածուներ: Ըստ վերջին հարցումների, հաղթելու ամենամեծ հնարավորություններն ունեն գործող նախագահ Գիտանաս Նաուսեդան և վարչապետ Ինգրիդա Սիմոնիտը։ Միաժամանակ հանրաքվե է անցկացվում երկքաղաքացիություն թույլատրելու վերաբերյալ, ինչը ներկայումս արգելված է Լիտվայի սահմանադրությամբ։ Առաջին փուլում հաղթելու համար անհրաժեշտ է հավաքել ձայների 50%-ը։ 2014-ի և 2019-ի ընտրություններում առաջին փուլում հնարավոր չի եղել նախագահ ընտրել։ […] ...

Էրդողանը բացատրել է ԱՄՆ այցի չեղարկումը

12:47 12.05.2024

Էրդողանը բացատրել է ԱՄՆ այցի չեղարկումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆ և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ նախատեսված հանդիպումը կողմերի զբաղվածության պատճառով, ասել է ինքը՝ թուրք առաջնորդը հունական Kathimerini թերթին տված հարցազրույցում։ «Մեր այցը ԱՄՆ հետաձգվել է երկու կողմերի գրաֆիկների անհամատեղելիության պատճառով, ինչպես գիտեք, ԱՄՆ-ն ընտրությունների նախաշեմին է, և պարոն Բայդենի գրաֆիկն էլ ավելի ինտենսիվ է […] ...

Եվրոպական խորհրդի ղեկավարը հորդորել է Իսրայելին Ռաֆահում գործողություն չիրականացնել

12:38 12.05.2024

Եվրոպական խորհրդի ղեկավարը հորդորել է Իսրայելին Ռաֆահում գործողություն չիրականացնել

Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Իսրայելին կոչ է արել ռազմական գործողություններ չանցկացնել Գազայի հատվածի հարավային մասում գտնվող Ռաֆահում և անընդունելի է համարել քաղաքացիական անձանց ստիպել հեռանալ անապահով տարածքներ։ «Ռաֆահից խաղաղ բնակիչներին անապահով գոտիներ տարհանելու հրամաններն անընդունելի են: Մենք Իսրայելի կառավարությանը կոչ ենք անում հարգել միջազգային իրավունքը և Ռաֆահում ցամաքային գործողություն չանցկացնել»,- գրել է Միշելը: Նրա […] ...

Boeing 777 ինքնաթիռը տեխնիկական անսարքության պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Իրկուտսկում

12:30 12.05.2024

Boeing 777 ինքնաթիռը տեխնիկական անսարքության պատճառով արտակարգ վայրէջք է կատարել Իրկուտսկում

Մոսկվայից Չինաստանի Գուանչժոու չվերթն իրականացնող Boeing 777 ինքնաթիռը տեխնիկական անսարքության պատճառով հարկադիր վայրէջք է կատարել Իրկուտսկի օդանավակայանում, հայտնում է Արևելյան Սիբիրի տրանսպորտային դատախազությունը։ «2024 թվականի մայիսի 12-ին Իրկուտսկի օդանավակայանում Մոսկվա-Գուանչժոու չվերթն իրականացնող Boeing 777 մարդատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել օդանավի տեխնիկական անսարքության պատճառով»,- ասվում է հաղորդագրության մեջ։ «Աերոֆլոտ» ավիաընկերության պաշտոնական Telegram ալիքը պարզաբանել է, […] ...

Բայդենը գնահատել է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև կրակի դադարեցման հավանականությունը

12:21 12.05.2024

Բայդենը գնահատել է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև կրակի դադարեցման հավանականությունը

Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև համաձայնությունը կարելի է ձեռք բերել «առնվազն վաղը», եթե վերջինս համաձայնի ազատ արձակել Գազայի հատվածում պահվող պատանդներին, շաբաթ օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ «Հրադադարի մասին համաձայնություն կարելի է ձեռք բերել առնվազն վաղը, եթե ՀԱՄԱՍ-ը համաձայնի ազատ արձակել պատանդներին»,- ասել է Բայդենը իր նախընտրական արշավի համար միջոցներ հավաքելուն նվիրված […] ...

BACK_TO_TOP