19:47 27.06.2022
Բնակարանային ապահովման ծրագիր է մեկնարկում Գյումրիում՝ նոր բաղադրիչով։ Հաստատված սուբվենցիոն հայտով առաջին անգամ պետական և համայնքային բյուջեի համաֆինանսավորմամբ համայնքապատկան 14 բնակարաններ են վերանորոգվելու, որոնք նախատեսվում է հատկացնել տնակներում ապրող ընտանիքներին: Ծրագրի ընդհանուր արժեքը գնահատվել է մոտ 19 միլիոն դրամ:
«Պետք է տանք սոցիալական բնակարան, որովհետև սոցիալական բաղադրիչով տալուց հետո մարդը չի փորձելու վաճառի ու նորից հայտնվի տնակում, հիմա մենք ունենք 40-ից ավելի սոցիալական բնակարաններ հատկացված, որտեղ մարդիկ նորմալ ապրում են»,- նշում է Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը։
Բնակարաններից ամեն մեկի վերանորոգման համար կծախսվի մեկ միլիոն դրամից ավելի, ընտանիքները կդառնան փաստացի բնակիչները, բայց համայնքապատկան տները կտրամադրվեն սոցիալական հիմունքներով, այսինքն՝ սեփականության իրավունք բնակարանի հանդեպ ընտանիքները չեն ունենա:
14 բնակարանների հիմնական մասը մեկսենյականոցներ են, գտնվում են քաղաքի տարբեր թաղամասերում, դրանց թվում են նաև Անի թաղամասի սոցիալական բնակարանները, որոնք այժմ բնակեցված չեն: Հատկացման ու շահառու ընտանիքների որոշման հստակ չափորոշիչներ առայժմ չունեն, միակ կարևոր նախապայմանը տնակում փաստացի բնակվելն է:
Շահառուների ընտրությունը հանձնաժողովը կկատարի դիմումատու ընտանիքների պատմություններն ու փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո։ Իսկ բնակարանը կտրվի միայն տնակների ու ժամանակավոր կացարանների ապամոնտաժման դեպքում:
«Նախապայմանը միանշանակ տնակները ապամոնտաժելն է բնակարանները տրամադրելուց առաջ։ Մինչև փաստաթղթային ձևակերպումը, շատ արագ պետք է լինի ապամոնտաժումը, համաձայնություն է տալու, ստորագրելու է, հաստատելու է բնակիչը, որի հիման վրա էլ նոր տալու ենք բնակարանի բանալիները»,- նշել է Գյումրիի քաղաքապետը։
Համայնքապատկան տարածքները վերադարձնելու և ըստ նշանակության օգտագործելու ուղղությամբ ևս նախագծեր են մշակում: Բնակարանային խնդրի լուծումը միջազգային կազմակերպությունների միջոցների հաշվին և քաղաքապետարանի հետ համատեղ ևս կշարունակվեն։
Պետական և համայնքային բյուջեի համաֆինանսավորվող բնակապահովման սուբվենցիոն առաջին ծրագիրը հաջողելու դեպքում հաջորդ տարի ևս պատրաստ են շարունակել։ Քաղաքապետը վստահեցնում է, որ դրա համար բնակֆոնդում ունեն համայնքապատկան, տիրազուրկ բնակարաններ, որոնք հնարավոր է՝ վերանորոգումներից հետո հատկացնել անօթևաններին։ Առաջին 14 բնակարանների վերանորոգման աշխատանքները մրցույթում շահած ընկերությունը կսկսի հուլիսից։
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...