«Հանուն հավերժության»․ մենագրություններ 44-օրյա պատերազմում զոհված  շիրակցի տղաների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+29.09 oC

«Հանուն հավերժության»․ մենագրություններ 44-օրյա պատերազմում զոհված  շիրակցի տղաների մասին

19:55 28.06.2022

44-օրյա պատերազմում զոհված շիրակցի տղաների կենսագրության, անավարտ երազանքների ու նպատակների, պատերազմի  հերոսական դրվագների մասին կպատմեն մենագրությունները։ «Հանուն հավերժության» խորագրով մենագրությունները հավաքել, մշակել և մեկտեղել են «Ժեստ» հոգեբանական ակումբի մասնագետները։ Մարտի դաշտում հերոսական ուղի անցած տղաների պատմությունները դարձել են կենսագրական գրքեր, որոնցում ծնողների հուշերն ու տղաների կյանքի հետաքրքիր դրվագներն են:

Հերոսների ծնողները հոգեբաններին պատմել են իրենց տղաների մասին, մասնակցել մենագրությունների ստեղծման գործին: Գրքերում առանձնահատուկ  են  ներկայացված զինվորականների այն նշանաբանները, որոնցով առաջնորդվել են կյանքում և առաջնագծում, կարգախոսներ, որոնք պատերազմի օրերին շատերի համար դարձան հայրենիքը փրկելու նպատակ:

«Հանուն հավերժության» մենագրություններն իրականում հոգեբանական մեթոդների կիրառման արդյունքում են ստեղծվել: «Ժեստ» հոգեբանական կենտրոնի մասնագետները պատերազմից անմիջապես հետո հոգեբանական աջակցության նպատակով այցելել են զոհվածների ընտանիքներին և համբերատար կատարել իրենց առաքելությունը։

«Կորստի հետ աշխատելիս հոգեբանն ունի գործիք՝ բիբլիոթերապևտիկ  տեխնոլոգիան, այսինքն՝ գրել հուշերի մենագրություն այն հարազատի մասին, ում դու կորցրել ես։ Այս դեպքում մենք տեխնիկան ու մեթոդը տեղայնացրել ենք «Հանուն հավերժության» նախագծում, և երբ առաջարկում էինք ծնողներին, հավատացեք՝ չի եղել ընտանիք, որ մեզ կմերժեին այս մեթոդով աշխատելիս»,- նշում է «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հիմնադիր, հոգեբանական գիտությունների դոցենտ Մարիամ Մեհրաբյանը։

Մենագրությունները գրվել են բացառապես զոհված տղաների ծնողների ու ընտանիքների անդամների հուշերի հիման վրա՝ բարբառային մեջբերումներով ու նկարագրություններով: Հոգեբաններն են վկայում, որ կյանքի հանդեպ անտարբեր դարձած ծնողներից ոմանց մոտ երկու տարվա ընթացքում հոգեբանական դրական  փոփոխություններ են նկատել։

«Շատ ծնողներ նշում են, որ ապրում են ապրելու համար, բայց նրանց ապրելու մեջ նոր իմաստ է մտել՝ այնպես ապրել, ինչպես ցանկանում էր իր որդին, ինչպես ցանկանում էր իր ամուսինը կամ ինչպես պատգամել էր իր հայրը։ Իրականում երկու տարի անց փոփոխությունը գնացել է դեպի կորստի հետ համակերպում կամ կորստի մերժում, և իրականում մեր աշխատանքն այն է, որ այս փուլից հետո տեղի ունենա ապրելու ցանկությունը, բայց նպատակային ապրելու»,- որդեկորույս ընտանիքների մոտ առկա հոգեբանական խնդիրների հաղթահարման մեթոդների մասին է նշում Մարիամ Մեհրաբյանը։

Արդեն հրատարակվել են 89 հերոսների մասին պատմող գիրք-մենագրություններ: Աշնանը ևս 40 տղաների մասին գրի առնված հոգեբանական պատմությունները կփոխանցվեն ծնողներին, այս անգամ նախագծում, Գյումրիից ու Երևանից բացի, ընդգրկվել են նաև այլ մարզերի զոհված հերոսները։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

23:59 01.08.2025

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

23:56 01.08.2025

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

Ռուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

23:49 01.08.2025

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

Դատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման,  նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

23:40 01.08.2025

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

Օգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

23:29 01.08.2025

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...

Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարը

23:17 01.08.2025

Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարը

Օգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...

BACK_TO_TOP