15:23 30.06.2022
Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը փոքրամասնությունների հիմնադրամների ընտրական կանոնակարգի վերաբերյալ գրավոր հարցադրումներ է ներկայացրել Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթային: Այս մասին գրում է Ermenihaber-ը՝ հղում անելով Agos-ին:
Փայլանը մասնավորապես շեշտել է, որ 2013թ. հունվարի 19-ին չեղարկված ընտրական կանոնակարգի պատճառով փոքրամասնությունների հիմնադրամները 9 տարի շարունակ չեն կարողանում ընտրություններ անցկացնել։ Այս ողջ ընթացքում փոքրամասնություն հանդիսացող համայնքները պայքարել են և փոխանցել իրենց պահանջները և՛ ընտրական իրավունքի վերադարձի, և՛ ժողովրդավարական ընտրությունների վերաբերյալ:
2022թ. հունիսի 18-ին հրապարակված Փոքրամասնությունների հիմնադրամների ընտրական հրամանագիրը, ըստ Կարո Փայլանի, մեծ հիասթափություն է առաջացրել փոքրամասնությունների համայնքներում։ Ընտրական կանոնակարգը, որն անտեսում է փոքրամասնությունների համայնքների առաջարկները, դիտվում է որպես պարտադրանք։ Ըստ էության այդ կարգավորումը ոչ միայն չի լուծի առկա խնդիրները, այլև նորերը կստեղծի:
Նոր կանոնակարգը քննադատության է ենթարկվել փոքրամասնությունների համայնքների և իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների կողմից:
Կարգավորման վերաբերյալ փոքրամասնության ներկայացուցիչների կողմից քննադատության ենթարկվող հիմնական խնդիրներն են այն, որ հիվանդանոցներ ունեցող հիմնադրամների ընտրությունները անորոշության են մատնվել՝ քանի որ կապված են Առողջապահության նախարարության հետ:
Բացի դրանից՝ որոշ դրույթներ, ըստ պնդումների, հակասում են Լոզանի պայմանագրին:
Փայլանը Թուրքիայի փոխնախագահին ներկայացրել է հետևյալ հարցադրումները.
1. Ինչո՞ւ եք փոքրամասնությունների հիմնադրամի ընտրությունների կանոնակարգում փոքրամասնությունների համայնքների ներկայացուցիչների պահանջներից զատ այլ պարտադրանքներ ավելացրել:
2. Ինչո՞ւ տարանջատեցիք մեր հիմնադրամները՝ համայնքային հիմնադրամների ընտրությունը հիվանդանոցների միջոցով կապելով առողջապահության նախարարության հայեցողության հետ։
3. Փոքրամասնությունների ընտրական կարգավորումներում ավելացրած Ձեր պարտադրանքներն արդյո՞ք չեն հակասում Լոզանի պայմանագրին։
4. Ինչպե՞ս կարող են ժողովրդավարական լինել ընտրությունները, եթե դրանցում ընտրական կազմկոմիտեն որոշվում է ներկայիս ղեկավարների կողմից:
5. Ինչո՞ւ է փոքրամասնության հիմնադրամի ընտրական կանոնակարգում փոփոխությունները նախաձեռնել ներքին գործերի նախարարությունը, որն այս հարցում իրավասություն չունի:
13:02 06.07.2025
ՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին և տուժածներինՀՀ ԱԳ նախարարությունը ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին և տուժածներին։ Այս մասին նշված է X-ում հրապարակված ՀՀ ԱԳՆ ուղերձում։ «Խորապես վշտացած ենք Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի լուրից, որը բազմաթիվ կյանքեր է խլել։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և բոլոր տուժածներին: Հույս ենք հայտնում, որ նրանք, ովքեր համարվում […] ...
12:42 06.07.2025
Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 7-ին՝ ժամը 10։30-ից 14։30-ը ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Կորյունի, Տերյան փողոցների, Իսակովի, Մաշտոցի, Մյասնիկյան և Բաղրամյան պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
12:16 06.07.2025
Հրդեհի ահազանգ Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցումՀուլիսի 6-ին, ժամը 09։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խմելնիցկու փողոցում գործող կտորի արտադրամասում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է եռահարկ կարի արտադրամասի երրորդ հարկում (մոտ 300 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է […] ...
11:50 06.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 50-իԱՄՆ Տեխաս նահանգում երկարատև հեղեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների զոհերի թիվը հասել է 50-ի։ Փրկարարներն օգտագործում են ուղղաթիռներ, նավակներ և անօդաչու թռչող սարքեր՝ զոհերին և տուժածներին որոնելու համար։ ...
11:31 06.07.2025
Այրվել է մոտ 3000 հակ անասնակերՀուլիսի 5-ին, ժամը 17:14-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տանձուտ գյուղում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Տանձուտ գյուղի 13-րդ փողոցի սկզբնամասում գտնվող անասմագոմի մոտակայքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:57-ին, մարվել՝ հուլիսի 6-ին, ժամը 00:05-ին։ Այրվել է մոտ […] ...
11:12 06.07.2025
Քարաթափում Ալավերդի քաղաքում. վնասվել է ավտոմեքենաՀուլիսի 5-ին, ժամը 21:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Բաղրամյան փողոցում տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով վնասվել է ավտոմեքենա, երթևեկությունը դարձել է միակողմանի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բաղրամյան թաղամասի սկզբնամասում տեղի է ունեցել քարաթափում: Ճանապարհի վրա ընկել է մոտ 0,3 խմ […] ...