23:07 04.08.2018
Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժողների թվում կան «Փինք Արմենիա» հասարակական կազմակերպության երկու աշխատակիցներ և կազմակերպության խորհրդի մեկ անդամ: Միջադեպի կապակցությամբ «Փինք Արմենիա»-ն հաղորդագրություն է տարածել:
«Ինչպես արդեն տեղեկացրել էինք, օգոստոսի 3-ին՝ 20:00-ի սահմաններում, կազմակերպությունը ահազանգ էր ստացել, որ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում 9 երիտասարդներ՝ այդ թվում մի քանի ԼԳԲՏ ակտիվիստներ, ենթարկվել են հարձակման:
Տուժողները պատմել են, որ դեռևս ապրիլի 21-ին Գորիսում երկու տղամարդ կանգնեցրել են ԼԳԲՏՔ երկու ակտիվիստի՝ Է.-ին և Հ.-ին, ճանաչելով նրանցից մեկին, հարվածել են, ինչի արդյունքում Հ.-ի քթից արյուն է եկել: Այնուհետև մյուս ակտիվիստին ասել են, որ չշփվի «նման կողմնորոշում» ունեցող մարդու հետ: Այս դեպքի առիթով տուժողները հաղորդում էին ներկայացրել Գորիսի ոստիկանություն, սակայն մինչ օրս գործով որևէ զարգացում հայտնի չէ:
Օգոստոսի 2-ին Հ.-ն Է.-ին և ևս յոթ ընկերների հյուրընկալել էր Գորիսի մոտակայքում գտնվող Շուռնուխ գյուղի իրենց տանը: Նույն օրը տեղի բնակիչները տան ուղղությամբ նետել են քարեր, ճայթուցիկներ, անվադողեր:
Օգոստոսի 3-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Գորիսում հարձկված երկու երիտասարդները եկել են Հ.-ի տան մերձակայք ու նրան ագրեսիվ տոնով դուրս հրավիրել` «խոսելու»: Հ-ն և նրա հյուրերը նկատել են, որ շրջակայքում պատսպարված են եղել նաև տասնյակ մարդիկ: Հ.-ն տանից դուրս չի եկել. միջամտել են նրա եղբայրն ու հայրը: Ինչ-որ պահի բոլորը դուրս են եկել տնից ու սկսվել է լեզվակռիվ: Երկու տղամարդկանց են միացել պատսպարվածները և այլ գյուղացիներ՝ ավելի քան 30 հոգի, ու բռնության ենթարկել Հ.-ին և նրա հյուրերին՝ հարվածել են ոտքերով, ձեռքերով, հրել են զառիվայրից, քարեր են նետել նրանց ուղղությամբ՝ բղավելով «գոմիկներ, հեռացե՛ք», «դուք թուրք եք» և հայհոյախառն արտահայտություններ՝ կապված Հ.-ի և նրա հյուրերի իրական կամ ենթադրյալ սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հետ: Տուժողները 20:25-ի սահմաններում ահազանգել են ոստիկանություն:
Տուժողները ստիպված փախել են դեպի մայրուղի, սակայն նրանց հետապնդել են՝ ընթացքում շարունակելով ծեծի ենթարկել: Տուժողները փորձել են մեքենա կանգնեցնել օգնություն խնդրելու համար: Հարձակվողները կանգնող մեքենաներին թույլ չեն տվել օգնել տուժողներին, ասելով. «սրանց մի՛ տարեք, սրանք գոմիկներ են»: Ինչ-որ պահից, գյուղի վերջնամասում նրանք դադարել են հետապնդել տուժողներին:
21:30-ի սահմաններում տուժողները, որոնք դեռ փորձում էին օգնություն գտնել անցնող մեքենաներից, հանդիպել են դեպի իրենց շարժվող ոստիկանական մեքենային: Ոստիկանները առաջարկել են հետ վերադառնալ գյուղ՝ պարզաբանումներ անելու: Սակայն տուժողները հրաժարվել են՝ խնդրելով իրենց տանել Գորիս: Ի վերջո ոստիկանը կանգնեցրել է պատահական ավտոբուս, որով նրանք տեղափոխվել են քաղաք:
Տուժածներից 6-ը տեղափոխվել են հիվանդանոց՝ միջին և թեթև մարմնական վնասվածքներով: Նրանցից 2-ին առաջին բուժօգնություն չեն տրամադրել՝ պատճառաբանելով, որ բաց վերքեր չունեն: Իսկ տուժածներից երկուսին, որոնք ունեցել են առավել ծանր վնասվածքներ, առաջին բուժօգնություն տրամադրվել է վճարովի հիմունքներով:
Տուժածները հաղորդում են ներկայացրել հանցագործության մասին ոստիկանության Գորիսի բաժնում, տվել են համապատասխան բացատրություն դեպքի առնչությամբ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նշենք նաև, որ ՄԻՊ-ը տեղեկացվել է դեպքի մանրամասներին, սակայն տուժողներից որևէ մեկի հետ կապի չի հաստատել: Երեկ երեկոյան, համաձայն ՄԻՊ-ի ֆեյսբուքյան գրառման, նրանք կապ են հաստատել ոստիկանության հետ:
Բոլոր տուժածներն այժմ գտնվում են ապահով վայրում: Գործի ընթացքի մասին կտեղեկացնենք մեր հետագա հրապարակումներում:
Նշենք նաև, որ տուժողներից են «Փինք Արմենիայի» երկու աշխատակից և կազմակերպության խորհրդի մեկ անդամ»:
23:59 25.05.2025
Նախաձեռնություն՝ տարեցների համար. նրանք մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացներիԵրևանը բոլորի քաղաքն է։ Կարևոր է, որ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ տարիքից, ունենա ակտիվ, ստեղծագործ և իմաստալից առօրյա։ Տարեցների աշխույժ ժամանցն ապահովելու նպատակով «Արժանավայել ծերություն» տարեցների շահերի պաշտպանություն ՀԿ-ն նախաձեռնել է մի ծրագիր, որի ընթացքում մեծահասակները մասնակցում են օտար լեզուների, պարի և երգի դասընթացների: Նախագծին աջակցում է Կենտրոն վարչական շրջանը: Մանրամասները՝ քաղաքապետարանի տեսանյութում: ...
23:34 25.05.2025
Երեք ֆուտբոլիստ լքում է ՄՅՈւ-նԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ պաշտպաններ Վիկտոր Լինդելոֆը և Ջոնի Էվանսը, ինչպես նաև դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը, ընթացիկ մրցաշրջանի ավարտին կհեռանան ակումբից։ Այսօր՝ մայիսի 25-ին, երեք ֆուտբոլիստներն էլ մասնակցել են Անգլիայի Պրեմիեր լիգայի 38-րդ տուրի՝ «Աստոն Վիլլայի» հետ խաղին (2-0): ...
23:10 25.05.2025
Առողջապահության նախարարի տեղակալը ներկայացրել է ակնաբուժական ոլորտում մեր երկրի ձեռքբերումներըԱկնաբուժական ոլորտի ամենամյա միջոցառմանն այս տարի մասնակցում են առաջատար մասնագետներ ու պրոֆեսորներ ԱՄՆ-ից, Եվրոպայից, ԱՊՀ երկրներից: «Շատ կարևոր է գիտակրթական, համահայկական այս հարթակի դերը, որն աշխարհի տարբեր երկրների անվանի ակնաբույժների փորձառությունն ու գիտելիքը մեկտեղելու հրաշալի հնարավորություն է ընձեռում»,- ողջունելով Հայկական միջազգային ակնաբուժական կոնֆերանսի մասնակիցներին՝ նշել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը։ Նախարարի տեղակալը ներկայացրել է […] ...
22:40 25.05.2025
Ճապոնիան առանց նախազգուշացման կրակ է բացել Ռուսաստանի սահմանի մոտՃապոնիայի առափնյա պահպանությունը սխալմամբ առանց նախազգուշացման կրակ է բացել Կունաշիրի մոտ՝ հրաձգության ուսումնավարժանքի ժամանակ, հայտնում է Yomiuri թերթը։ «Մայիսի 23-ին Հոկայդո նահանգապետության Նեմուրո առափնյա պահպանությունը հայտնել է, որ «Կավագիրի» պարեկային նավի անձնակազմը սխալ է թույլ տվել՝ կրակային վարժություններ անցկացնելով Շիրետոկո հրվանդանի ափերի մոտ՝ առանց մոտակա նավերին նավիգացիոն նախազգուշացում տալու», – ասվում է հաղորդագրությունում: Ըստ հրապարակման՝ […] ...
22:07 25.05.2025
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն պաշտոնական այցով ժամանեց ՀայաստանԵրկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ: Ռոբերտ Ֆիցոն կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Սլովակիայի վարչապետը կմասնակցի նաև «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովին։ ...
22:01 25.05.2025
Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ և արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել. ՀԿԵ-ն մանրամասներ է հայտնել ողբերգական դեպքից«Հարավկովկասյան երկաթուղի»-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «2025 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 14:35-ին, Էջմիածին–Մասիս երկաթուղային հատվածում տեղի է ունեցել դժբախտ պատահար մահվան ելքով։ Գյումրի–Երևան երթուղով ընթացող էլեկտրագնացքի մեքենավարական անձնակազմը, շարժվելով սահմանված արագությամբ, նկատել է երկաթուղային գծերի վրա կանգնած անձի, որը գտնվել է գնացքից մոտ 130 մետր հեռավորության վրա՝ մեջքով դեպի գնացքը։ Մեքենավարը անմիջապես կիրառել […] ...