ՕԵԿ-ականները շնորհակալ են, որ իրենք կան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+24.09 oC

ՕԵԿ-ականները շնորհակալ են, որ իրենք կան

19:10 24.02.2018

ՕԵԿ համագումարի ժամանակ օեկականները գնահատական են տվել իրենց անցած ճանապարհին: Ներկաներից մեկն ասել է, ինքը դահլիճին նայելով հպարտություն է զգում, իսկ լեփ-լեցուն դահլիճը համարում է պատասխան այն բոլոր չարախոսություններին, բամբասանքներին, որոնք հնչեցվում են ՕԵԿ-ի հասցեին:

«Հետ նայեք, խնդրում եմ, նայեք միմյանց, նայեք և տեսեք համախմբված, իրար ուս պահող, իրար մեջք պահող ընկերներ:  Ես շնորհակալ եմ, որ մենք էսպիսին ենք, որ մենք կանք: Ես՝ ինքս, ՕԵԿ-ի ակունքներից եմ գալիս, ունեցել ենք բազում դժվարություններ, դիմակայել ենք բազմաթիվ հարձակումների, չակերտավոր ասած, և ինչու չէ, նաև ուղիղ», – Վայոց ձորի ներկայացուցիչ Արմեն Հարությունյանը՝ հավելելով, որ ցանկանում է, որ Արթուր Բաղդասարյանն իրենց առաջնորդի նաև գալիք տասնամյակներում:

Իսկ երիտասարդական թևի ներկայացուցիչ Անի Ղզոյանը հավելել է, որ երիտասարդները եղել և լինելու են, պայքարել և պայքարելու են Արթուր Բաղդասարյանի կողքին և հպարտ են, որ ունեն նրա նման առաջնորդ:

Իսկ Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչն բոլորին կոչ է արել «դուխով,  միահամուռ համաձուլվել այս պայքարին և գնալ առաջ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռոբերտ Թամարյանը նշանակվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ

15:12 11.05.2025

Ռոբերտ Թամարյանը նշանակվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետ

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի մայիսի 8-ի հրամանով՝ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ է նշանակվել Ռոբերտ Թամարյանը։ Հրամանում մասնավորապես ասվում է. «Ռոբերտ Հովակիմի Թամարյանին 2025 թվականի մայիսի 8-ից նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ՝ ազատելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից»: ...

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

14:32 11.05.2025

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հանրապետության տարածքում` Մայիսի 11-ի ցերեկը, 12-ին շրջանների մեծ մասում,  16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 13-15-ը, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայիսի 11-15-ն առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ […] ...

Կոչ ենք անում չտարածել կեղծ տեղեկություններ. ՆԳՆ-ն հերքում է Զարուհի Փոստանջյանի հրապարակումը ձերբակալվածի նկատմամբ նվաստացնող վերաբերմունքի մասին

14:14 11.05.2025

Կոչ ենք անում չտարածել կեղծ տեղեկություններ. ՆԳՆ-ն հերքում է Զարուհի Փոստանջյանի հրապարակումը ձերբակալվածի նկատմամբ նվաստացնող վերաբերմունքի մասին

Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է փաստաբան Զարուհի Փոստանջյանի հրապարակմանը, թե իբր Գյումրիում «ոստիկանները խոշտանգել և նվաստացնող վերաբերմունք են ցուցաբերել ձերբակալվածի նկատմամբ», հայտնում եմ, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ «Նշված անձը քննիչի որոշման հիման վրա ձերբակալվել է և տեղափոխվել Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժին, որտեղ համայնքային կին ոստիկանները, կին ընթերակաների […] ...

Մայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ. Գագիկ Սուրենյան

13:59 11.05.2025

Մայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ. Գագիկ Սուրենյան

Մայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Մայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ, 17-ից վերադառնում մայիս: Տրամադրվեք»,- գրել է Սուրենյանը ...

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը մասնակցել է Եվրոպայի օրվան նվիրված պաշտոնական միջոցառմանը

13:42 11.05.2025

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը մասնակցել է Եվրոպայի օրվան նվիրված պաշտոնական միջոցառմանը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը մասնակցել է Ազատության հրապարակում կայացած Եվրոպայի օրվան նվիրված պաշտոնական միջոցառմանը։ Հիմնադրամի աշխատակիցները տեղեկատվական տաղավարում ներկայացրել են եվրոպական դոնոր կազմակերպությունների աջակցությամբ Հայաստանում կյանքի կոչված ճանապարհաշինական ծրագրերը։ Մասնավորապես, Եվրոպական ներդրումային բանկի հատկացրած դրամաշնորհի միջոցով իրականացվել է Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիրը, որի շնորհիվ վերացվել են ՀՀ ճանապարհներին առկա բազմաթիվ վթարավտանգ կետեր։ Եվրոպական ներդրումային բանկի […] ...

Հայաստանը ողջունում է Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի համաձայնությունը. ԱԳՆ

13:25 11.05.2025

Հայաստանը ողջունում է Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի համաձայնությունը. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն X-ի իրր միկրոբլոգում գրառում է կատարել, որում ողջունել է Հնդկաստանի և Պակիստանի միջև կրակի դադարեցման մասին ձեռք բերված համաձայնությունը: «Մենք ողջունում ենք Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի վերաբերյալ ձեռք բերված փոխըմբռնումը: Երկխոսությունը կարևորություն ունի, և հուսով ենք, որ հրադադարը կպահպանվի, և տարածաշրջանում խաղաղություն կհաստատվի: Այս առումով, խաղաղության հասնելու միջազգային […] ...

BACK_TO_TOP