Մհեր Շահգելդյանը զգացողություն ունի, որ ՕԵԿ-ը վերադառնում է իր արմատներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+24.09 oC

Մհեր Շահգելդյանը զգացողություն ունի, որ ՕԵԿ-ը վերադառնում է իր արմատներին

18:33 24.02.2018

ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանն այսօր կայացած ՕԵԿ համագումարի ժամանակ խոսել է իր զգացողություններից:

«ՕԵԿ համագումարին ես զգացողություն ունեմ, որ մենք վերադառնում ենք մեր արմատներին, այն արմատներին, որին կապված եք դուք բոլորդ, այն արմատներին, որից մենք սնվել ենք և գնում ենք առաջ, այն արմատներին, որին մենք հավատարիմ ենք լինելու մեր քաղաքական պայքարի ամբողջ ընթացքում: Այս արմատներով ենք մենք գնալու, կառուցելու մի երկիր, որտեղ օրենքը կգերակայի», – ասել է Շահգելդյանը:

Հիշեցնենք, որ այսօր ՕԵԿ-ն արտահերթ համագումար է հրավիրել և հայտարարել, որ «նոր սկիզբ է դնում»:

«Ես ուզում եմ ողջունել բոլորիդ մեր ընկերության համար, որովհետև ՕԵԿ-ն առաջին հերթին մեծ ընկերություն է, մեծ հարազատություն ու բարեկամություն: Գուցե մենք արյունակիցներ չենք, բայց  հարազատներ ենք և բարեկամներ ենք: Ձեզանից շատերի հետ աղ ու հաց ենք կիսել: Ավելի հզոր ենք լինելու»,- ներկաներին ասել է Շահգելդյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տնկվել է շուրջ 14 հազար ծառ. ծառատունկը թռչնի թռիչքի բարձրությունից

11:54 29.04.2024

Տնկվել է շուրջ 14 հազար ծառ. ծառատունկը թռչնի թռիչքի բարձրությունից

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Հրազդանի» անտառտնտեսություն մասնաճյուղի տարածքում իրականացված ծառատունկը թռչնի թռիչքի բարձրությունից: Այն ներկայացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը: Հիշեցնենք, որ Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ ապրիլի 27-ին Հայաստանի Հանրապետության երեք մարզերում իրականացվել է գարնանային ծառատունկ։ Ծառատունկին տնկվող հիմնական անտառկազմող ծառատեսակներն են եղել սոճի, թեղի, հացենի, տնկվեց շուրջ 14,000 ծառ։ ...

Ծաղկաձորում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

11:49 29.04.2024

Ծաղկաձորում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «ՌԵՍՏ ԿՈՆՑԵՊՏ» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Ծաղկաձոր, Օրբելի եղբայրներ 20):  Ստուգման ընթացքում ակնհայտ է դարձել, որ սննդի կառույցը գործում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով։ Մասնավորապես՝ – սննդի կառույցը՝ խոհանոցը ապահովված չէ ձեռքերի լվացման համար նախատեսված, հարմար տեղակայված բավարար քանակությամբ […] ...

Ի՞նչ է սպասվում մայիսի 2-ից. Սուրենյանի գրառումը

11:43 29.04.2024

Ի՞նչ է սպասվում մայիսի 2-ից. Սուրենյանի գրառումը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում նոր գրառում է արել. «Մայիսի 2-ից կտեսնենք գարնան վերադարձը»,-գրել է նա: ...

Կայացել է ավանդական դարձած «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումը

23:58 28.04.2024

Կայացել է ավանդական դարձած «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումը

Այսօր կայացել է արդեն ավանդական դարձած «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումը։ Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: «Արմ մարաթոն» մարզակրթական հիմնադրամի և Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ իրականացվող մրցմանը ներկա է եղել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: Միջոցառմանը մասնակցել է շուրջ 2000 վազորդ: Վազքատարածությունը հաղթահարած մասնակիցները արժանացել են մեդալների: ...

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները

23:48 28.04.2024

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարները

Ապրիլի 28-ին՝ ժամը 14:27-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները Ա. Ի.-ին (ծնված 1959 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Մատուռի մոտակայքում […] ...

ՇՄՆ պատվիրակությունը Կանադայի Օտտավա քաղաքում մասնակցում է պլաստիկ աղտոտման թեմայով նիստին

22:53 28.04.2024

ՇՄՆ պատվիրակությունը Կանադայի Օտտավա քաղաքում մասնակցում է պլաստիկ աղտոտման թեմայով նիստին

Կանադայի Օտտավա քաղաքում ընթանում է ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի կողմից նախաձեռնված պլաստիկ աղտոտման վերաբերյալ միջազգային իրավաբանորեն պարտադիր գործիք մշակելու նպատակով ձևավորված միջկառավարական բանակցային կոմիտեի 4-րդ նիստը։ Շրջակա միջավայրի նախարարության Միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Արսեն Նիկոյանը և Ռազմավարական քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Մերի Հարությունյանը Օտտավա քաղաքում մասնակցում են պլաստիկ աղտոտման վերաբերյալ միջազգային իրավաբանորեն պարտադիր գործիք […] ...

BACK_TO_TOP