Առցանց դասընթաց երիտասարդ դիվանագետների և պետական պաշտոնյաների համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+27.09 oC

Առցանց դասընթաց երիտասարդ դիվանագետների և պետական պաշտոնյաների համար

13:39 07.07.2022

Վիեննայի դիվանագիտական ակադեմիան 2022 թ. օգոստոսի 8-ից 26-ը Սևծովյան և Հարավկովկասյան տարածաշրջանների երիտասարդ դիվանագետների և պետական պաշտոնյաների համար կազմակերպում է «Եվրոպական և միջազգային հարաբերություններ» թեմայով առցանց դասընթաց:

Դասընթացին մասնակցելու համար հայտ կարող են ներկայացնել առնվազն 1-4 տարվա աշխատանքային փորձ ունեցող մինչև 38 տարեկան դիվանագետներ և հանրային ծառայողներ: Անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է:

Դասընթացին մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել մինչև ս.թ. հուլիսի 10-ը Վիեննայի դիվանագիտական ակադեմիայի կայքի հետևյալ հղմամբ՝ https://www.da-vienna.ac.at/Black-Sea-2022։

Բացի անձնական տվյալներից, թեկնածուներից պահանջվում է ներկայացնել անձնագրի պատճենը և մոտ 1000 նիշից բաղկացած մոտիվացիոն նամակ՝ անգլերենով։ Դասընթացին առնչվող մանրամասները՝ կից նյութերում, հարցերի դեպքում անհրաժեշտ կոնտակտային տվյալներ՝ էլփոստ՝ [email protected], հեռախոս՝ +43 1 505 72 72 – 116։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մակրոն. Փարիզը կսկսի երկխոսություն ԵՄ անդամների հետ միջուկային զենքի միջոցով անվտանգությունն ամրապնդելու վերաբերյալ

10:00 14.07.2025

Մակրոն. Փարիզը կսկսի երկխոսություն ԵՄ անդամների հետ միջուկային զենքի միջոցով անվտանգությունն ամրապնդելու վերաբերյալ

Ֆրանսիան մտադիր է երկխոսություն սկսել ԵՄ անդամ պետությունների հետ՝ ֆրանսիական միջուկային զինանոցների օգնությամբ եվրոպական անվտանգությունն ամրապնդելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի զինվորականներին ուղղված իր ուղերձում, որը հեռարձակվել է Ելիսեյան պալատի կայքում։ «Մեր միջուկային զսպման միջոցների դերը կոլեկտիվ անվտանգության ապահովման գործում լիարժեք գնահատելու համար ես հանձնարարել եմ զինված ուժերի նախարարին և […] ...

Պիստորիուս. Գերմանիան չի մատակարարի Taurus հրթիռներ Ուկրաինային

09:50 14.07.2025

Պիստորիուս. Գերմանիան չի մատակարարի Taurus հրթիռներ Ուկրաինային

Գերմանիան Ուկրաինային չի մատակարարի Taurus հեռահար թևավոր հրթիռներ՝ չնայած Կիևի նոր խնդրանքին, Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։ «Նա ասաց, որ Գերմանիան չի մատակարարի Taurus հեռահար հրթիռներ Ուկրաինային, չնայած Ռուսաստանի կողմից վերջերս իրականացված ավիահարվածների շարքին և Կիևի կողմից նորացված կոչին», – ասվում է հոդվածում։ Պիստորիուսը նաև ասել է, որ Գերմանիան […] ...

Թրամփի երկրորդ այցը Մեծ Բրիտանիա նախատեսված է սեպտեմբերի 17-19-ը

09:40 14.07.2025

Թրամփի երկրորդ այցը Մեծ Բրիտանիա նախատեսված է սեպտեմբերի 17-19-ը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկրորդ պետական այցը Մեծ Բրիտանիա տեղի կունենա սեպտեմբերի 17-19-ը, հայտարարել է Բուքինգհեմյան պալատը։ Ինչպես նշել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի գրասենյակը, ամերիկացի առաջնորդը և նրա կինը՝ Մելանյան, կմնան Լոնդոնի մոտակայքում գտնվող Բերկշիր կոմսության Վինձորի ամրոցում։ Ավելի վաղ մի շարք բրիտանացի պատգամավորներ դեմ էին արտահայտվել Թրամփին Մեծ Բրիտանիայի խորհրդարանում ելույթ ունենալու […] ...

Գործարկվել է «Ճանապարհների տեղեկատու» բջջային հավելվածը

09:35 14.07.2025

Գործարկվել է «Ճանապարհների տեղեկատու» բջջային հավելվածը

Գործարկվել է «Ճանապարհների տեղեկատու» (Arm Roads Info) լրամշակված բջջային հավելվածը։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Այժմ քաղաքացիները կարող են հավելվածի միջոցով ֆիքսել ու ուղարկել ճանապարհների սպասարկման կամ թերությունների մասին ինֆորմացիա, ստանալ տեղեկություն դրանց վերացման վերաբերյալ և հետևել ընթացքին: Բջջային հավելվածն անվճար է, հասանելի PlayMarket-ում և AppStore-ում։ Աշխատում է ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության […] ...

Շանզ Էլիզեում շքերթ կանցկացվի Ֆրանսիայի Ազգային օրվա առթիվ

09:30 14.07.2025

Շանզ Էլիզեում շքերթ կանցկացվի Ֆրանսիայի Ազգային օրվա առթիվ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի օրը Փարիզի Շանզ-Էլիզեում կանցկացնի ռազմական շքերթ՝ նվիրված երկրի Ազգային օրվան: Տոնակատարությունները կսկսվեն տեղական ժամանակով 10:00-ին (Մոսկվայի ժամանակով 11:00-ին): Շքերթը կրկին տեղի կունենա Ֆրանսիայի մայրաքաղաքի գլխավոր փողոցում, այն բանից հետո, երբ անցյալ տարի այն տեղափոխվել էր մոտակա Ֆոշ պողոտա՝ 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի պատճառով։ Ֆրանսիայի իշխանությունները, որոնք ռազմական ծախսերի ավելացման […] ...

Մերցը հայտնել է, որ դժգոհ է Իսրայելի գործողություններից Գազայում

09:19 14.07.2025

Մերցը հայտնել է, որ դժգոհ է Իսրայելի գործողություններից Գազայում

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը անընդունելի է անվանել Գազայի հատվածում ստեղծված իրավիճակը և հայտարարել, որ մի քանի շաբաթ է՝ դժգոհ է Իսրայելի գործողություններից անկլավում։ «Ինձ դուր չի գալիս այն, ինչ Իսրայելի կառավարությունը շաբաթներ շարունակ անում է Գազայի հատվածում», – ասել է Մերցը ARD հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Նա հավելել է, որ մի քանի անգամ քննարկել է իրավիճակը […] ...

BACK_TO_TOP