15:23 07.07.2022
Վարչապետը կառավարության այսօրվա նիստում անդրադարձել է նաև Հայաստանում տարբեր տեսակի խաչերի տեղադրմանը: «Ես հանձնարարական տվել եմ և հույս ունեմ, որ մեր տեսչական մարմինները, քաղաքաշինության կոմիտեն, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը պատշաճ ժամկետներում մեր մարզպետների աջակցությամբ տեղեկատվություն կտան: Քաղաքաշինությունը պետական կարևորագույն գործառույթ է և քաղաքաշինությանը ուղղակի այնպես նայել, որ ով որտեղ ինչ ուզեց կառուցեց, կիսակառուցեց, բարձրացրեց կամ իջեցրեց. դա շատ լուրջ մեծագույն պրոբլեմ է: Ինձ համար քաղաքաշինությունը մտածողության ձևերի կազմավորման կարևորագույն ինստիտուտ է: Ինձ նախնական տեղեկություն է դեռ պետք, թե ինչու է դա տեղի ունենում: Եվ պետք է ընդգծեմ իմ համոզմունքը, որ պրոցեսը միշտ չէ, որ քրիստոնեության կամ հավատի հետ կապ ունի»,- ասել է վարչապետը:
Կառավարության ղեկավարն անթույլատրելի է համարել նաև մայրուղիների, ճանապարհների վրա վթարների վայրերում խաչքարեր տեղադրելը. «Մեզ մոտ մշակույթ է ձևավորվել՝ մայրուղիների երկայնքով վթարների վայրերում խաչքարեր են տեղադրվում: Պատկերացրեք բոլոր վթարների առիթով մայրուղիների երկայնքով խաչքարեր, տապանաքարեր տեղադրենք, ինչ կստացվի արդյունքում»:
Այդ ամենի համատեքստում վարչապետ Փաշինյանը կարևորել է պատմամշակութային հուշարձանների պահպանությունը: «Իհարկե, մենք 2019 թվականից սկսել ենք քաղաքացիական նշանակության և պետական նշանակության, պատմամշակութային հուշարձանները վերականգնելու գործընթացը: Մենք այս ճանապարհով պետք է գնանք: Տասնյակ բերդեր, ամրոցներ, քաղաքացիական նշանակության այլ պատմամշակութային օբյեկտներ, որոնք ոչնչացման եզրին են»,- ասել է կառավարության ղեկավարը: Վարչապետն առաջարկել է այդ ոլորտում ներդրում անելու ցանկություն ունեցողներին գումարները նվիրաբերել այդ հուշարձանների վերականգնմանը. «Տեսել եմ նոր կառուցված եկեղեցիներ, որտեղ ոչ ոք չի գնում, իսկ դրանից մի քանի կիլոմետր այն կողմ դարերի պատմություն ունեցող պատմամշակութային հուշարձաններ են ավիրվում»:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև խաղադրույքների թաքնված գովազդն արգելելու վերաբերյալ իր հանձնարարականին և նշել, որ դրա ուղղությամբ պատշաճ աշխատանք չի իրականացվում, քանի որ հանրապետությունում դեռևս առկա են նմանատիպ գովազդներ:
10:00 14.07.2025
Մակրոն. Փարիզը կսկսի երկխոսություն ԵՄ անդամների հետ միջուկային զենքի միջոցով անվտանգությունն ամրապնդելու վերաբերյալՖրանսիան մտադիր է երկխոսություն սկսել ԵՄ անդամ պետությունների հետ՝ ֆրանսիական միջուկային զինանոցների օգնությամբ եվրոպական անվտանգությունն ամրապնդելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկրի զինվորականներին ուղղված իր ուղերձում, որը հեռարձակվել է Ելիսեյան պալատի կայքում։ «Մեր միջուկային զսպման միջոցների դերը կոլեկտիվ անվտանգության ապահովման գործում լիարժեք գնահատելու համար ես հանձնարարել եմ զինված ուժերի նախարարին և […] ...
09:50 14.07.2025
Պիստորիուս. Գերմանիան չի մատակարարի Taurus հրթիռներ ՈւկրաինայինԳերմանիան Ուկրաինային չի մատակարարի Taurus հեռահար թևավոր հրթիռներ՝ չնայած Կիևի նոր խնդրանքին, Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը։ «Նա ասաց, որ Գերմանիան չի մատակարարի Taurus հեռահար հրթիռներ Ուկրաինային, չնայած Ռուսաստանի կողմից վերջերս իրականացված ավիահարվածների շարքին և Կիևի կողմից նորացված կոչին», – ասվում է հոդվածում։ Պիստորիուսը նաև ասել է, որ Գերմանիան […] ...
09:40 14.07.2025
Թրամփի երկրորդ այցը Մեծ Բրիտանիա նախատեսված է սեպտեմբերի 17-19-ըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երկրորդ պետական այցը Մեծ Բրիտանիա տեղի կունենա սեպտեմբերի 17-19-ը, հայտարարել է Բուքինգհեմյան պալատը։ Ինչպես նշել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի գրասենյակը, ամերիկացի առաջնորդը և նրա կինը՝ Մելանյան, կմնան Լոնդոնի մոտակայքում գտնվող Բերկշիր կոմսության Վինձորի ամրոցում։ Ավելի վաղ մի շարք բրիտանացի պատգամավորներ դեմ էին արտահայտվել Թրամփին Մեծ Բրիտանիայի խորհրդարանում ելույթ ունենալու […] ...
09:35 14.07.2025
Գործարկվել է «Ճանապարհների տեղեկատու» բջջային հավելվածըԳործարկվել է «Ճանապարհների տեղեկատու» (Arm Roads Info) լրամշակված բջջային հավելվածը։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Այժմ քաղաքացիները կարող են հավելվածի միջոցով ֆիքսել ու ուղարկել ճանապարհների սպասարկման կամ թերությունների մասին ինֆորմացիա, ստանալ տեղեկություն դրանց վերացման վերաբերյալ և հետևել ընթացքին: Բջջային հավելվածն անվճար է, հասանելի PlayMarket-ում և AppStore-ում։ Աշխատում է ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության […] ...
09:30 14.07.2025
Շանզ Էլիզեում շքերթ կանցկացվի Ֆրանսիայի Ազգային օրվա առթիվՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի օրը Փարիզի Շանզ-Էլիզեում կանցկացնի ռազմական շքերթ՝ նվիրված երկրի Ազգային օրվան: Տոնակատարությունները կսկսվեն տեղական ժամանակով 10:00-ին (Մոսկվայի ժամանակով 11:00-ին): Շքերթը կրկին տեղի կունենա Ֆրանսիայի մայրաքաղաքի գլխավոր փողոցում, այն բանից հետո, երբ անցյալ տարի այն տեղափոխվել էր մոտակա Ֆոշ պողոտա՝ 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի պատճառով։ Ֆրանսիայի իշխանությունները, որոնք ռազմական ծախսերի ավելացման […] ...
09:19 14.07.2025
Մերցը հայտնել է, որ դժգոհ է Իսրայելի գործողություններից ԳազայումԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը անընդունելի է անվանել Գազայի հատվածում ստեղծված իրավիճակը և հայտարարել, որ մի քանի շաբաթ է՝ դժգոհ է Իսրայելի գործողություններից անկլավում։ «Ինձ դուր չի գալիս այն, ինչ Իսրայելի կառավարությունը շաբաթներ շարունակ անում է Գազայի հատվածում», – ասել է Մերցը ARD հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Նա հավելել է, որ մի քանի անգամ քննարկել է իրավիճակը […] ...