«06»-ը բախվել էր սյանը և բռնկվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+22.09 oC

«06»-ը բախվել էր սյանը և բռնկվել

11:10 25.02.2018

Փետրվարի 25-ին, ժամը 05:15-ին ԱԻՆ-ը տեղեկություն է ստացել, որ Սյունիքի մարզի Շինուհայր գյուղի ենթակայանի մոտակայքում մեքենա է այրվում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գորիս-Շինուհայր ավտոճանապարհի 15-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի 35 CV 029 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1984 թ. ծնված Վ. Գ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրասյանը և բռնկվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է Գորիսի ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:56-ին, մարվել՝ 06:15-ին:

Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ավտոբուսի՝ ձորն ընկնելու հետևանքով զոհերի թիվն աճել է

21:39 27.04.2024

Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ավտոբուսի՝ ձորն ընկնելու հետևանքով զոհերի թիվն աճել է

Ապրիլի 27-ին, ժամը 17:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Դ. Հովհաննիսյանի գլխավորությամբ, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու և Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ […] ...

Չինաստանում տորնադոյի հետևանքով հինգ մարդ է զոհվել

21:09 27.04.2024

Չինաստանում տորնադոյի հետևանքով հինգ մարդ է զոհվել

Չինաստանի հարավային Գուանդուն նահանգի Գուանչժոու քաղաքում ուրբաթ օրը տորնադոյի հետևանքով զոհվել է 5 մարդ, 33-ը՝ վիրավորվել, հայտնում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։ Տեղական ժամանակով ժամը 15:00-ի սահմաններում Գուանչժոուի Բայյուն շրջանում պտտահողմ է անցել և վնասել չորս գյուղ: Բնական աղետից հետո քաղաքում ստեղծվել են հատուկ աշխատանքային խմբեր, այդ թվում՝ որոնողափրկարարական, հետևանքների վերացման, շտապօգնության և վերականգնման աշխատանքների համար, […] ...

Ինդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցել

21:01 27.04.2024

Ինդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցել

6,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայում՝ Գարութ շրջանի մոտ, հայտնում է երկրի սեյսմոլոգիական և օդերևութաբանական գործակալությունը։ «Տեղի է ունեցել 6,5 մագնիտուդով երկրաշարժ։ Երկրաշարժի վայրը՝ Արևմտյան Ճավայի Գարութ շրջանից 151 կիլոմետր դեպի հարավ-արևմուտք։ Խորությունը՝ 10 կիլոմետր, ցունամիի հավանականություն չկա»,- ասվում է օդերևութաբանական գործակալության տարածած հաղորդագրության մեջ ...

Քենիայում հորդառատ անձրևների հետևանքով ավելի քան 70 մարդ է մահացել

20:52 27.04.2024

Քենիայում հորդառատ անձրևների հետևանքով ավելի քան 70 մարդ է մահացել

Առնվազն 76 մարդ է մահացել Քենիայում վերջին երկու ամսում հորդառատ և երկարատև անձրևներից առաջացած սողանքների և ջրհեղեղների հետևանքով։ Այս մասին հայտնել է Քենիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Իսահակ Մաիգուա Մվաուրան: «Վերջին 12 ժամվա ընթացքում ևս 12 մարդ է մահացել՝ անձրևների հետևանքով մահացածների ընդհանուր թիվը հասցնելով 76-ի: Պետք է պատրաստվել էլ ավելի ուժեղ անձրևների»,– մեջբերում է Agence […] ...

Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ ըստ նախնական տվյալների՝ կա երեք զոհ, վեց տուժած

18:54 27.04.2024

Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ ըստ նախնական տվյալների՝ կա երեք զոհ, վեց տուժած

Ապրիլի 27-ին, ժամը 17:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը՝ ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Դ. Հովհաննիսյանի գլխավորությամբ, հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանիի առաջնային օգնության կետից մեկական մարտական […] ...

ԱՄՆ-ում վեց մարդ է տուժել հզոր տորնադոների հետևանքով

16:42 27.04.2024

ԱՄՆ-ում վեց մարդ է տուժել հզոր տորնադոների հետևանքով

ԱՄՆ Նեբրասկա, Այովա և Տեխաս նահանգներին պատուհասած հզոր տորնադոների հետևանքով վեց մարդ է տուժել, հայտնում է CNN-ը։ Հեռուստաալիքն ավելի վաղ հայտնել էր, որ տորնադոները սկսվել են ուրբաթ օրը և տեղի են ունեցել ուժեղ անձրևների ֆոնին՝ Միացյալ Նահանգների կենտրոնական մասում, առնվազն երեք մարդ վիրավորվել է: Առնվազն հինգ նահանգում ուրբաթ օրը մոտ 80 հաղորդում է եղել տորնադոների […] ...

BACK_TO_TOP