14:18 12.07.2022
Հայաստանում նախատեսվում է ստեղծել արտաքին հետախուզական մարմին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Ներքին գործերի նախարարության ստեղծումը, քաղաքացիական վերահսկողության կարևորությունը» թեմայով խորհրդարանական լսումների շրջանակում ունեցած ելույթում:
Գրիգորյանը ՆԳՆ ստեղծումը, բարեփոխումները դիտարկեց անվտանգության համակարգի կոնտեքստում: «ՀՀ կառավարությունը ԱԺ-ի մեր քաղաքական թիմի հետ 3 ուղղությամբ լայնածավալ բարեփոխումներ է իրականացնում: Դրանցից մեկը ոստիկանության բարեփոխումներն են, մյուսը՝ ՊՆ-ի, ԶՈՒ բարեփոխումները: Այս բարեփոխումների համատեքստում մենք պլանավորում ենք ստեղծել առանձին արտաքին հետախուզական մարմին: Եվ անվտանգության խորհրդի գրասենյակն արդեն գործընկերների հետ քննարկումներ է սկսել այս նոր կառույցի ձևավորման համար: Ոստիկանության բարեփոխումները այս լայն կոնտեքստում պետք է դիտարկել: Դրա հիմքում դրված է նաև ժողովրդավարական կոնցեպտը»,- ասաց Գրիգորյանը:
Նա ընդգծեց, որ կառավարությունը 2018 թվականից սկսած սկսել է անվտանգության ոլորտի ժողովրդավարացման գործընթաց, ինչը կարևոր է անվտանգության, կայունության և կարողությունների ավելացման տեսանկյունից:
Ընդհանուր անվտանգության համակարգի տեսանկյունից նա կարևոր համարեց ոստիկանության և ԱԻՆ-ի գործառույթների՝ մեկ նախարարության մեջ համատեղումը:
«Անվտանգության խորհրդի նիստերին, օրինակ, հաճախ լինում են թեմաներ, որոնք առնչվում են ԱԻՆ-ին, ԱԻՆ-ի գործառույթներ, որոնք առնչվում են պաշտպանությանը: Անվտանգության խորհրդում ԱԻՆ-ը ներկայացված չէր: Բայց այժմ այսպիսի բարեփոխումներով նաև արդյունավետություն է ստեղծվում, քանի որ ՆԳ նախարարը, որպես նաև արտակարգ իրավիճակների ոլորտում քաղաքականությունը և գործառույթները համակարգող մարմին, հնարավորություն կունենա ներգրավված լինելու ԱԽ-ում քաղաքականության մշակման գործընթացում և հարցերը լուծելու մասով»,- ասաց ԱԽ քարտուղարը:
Նա կարծում է, որ ընտրված ճանապարհը՝ փոխկապակցել ոստիկանության բարեփոխումներն այլ ոլորտների հետ, արդյունավետությունը բարձրացնել, շատ դրական ազդեցություն է ունենալու Հայաստանի ժողովրդավարացման գործընթացի վրա: «Մեր հավատամքն է, որ Հայաստանի կառավարման բոլոր ոլորտներում ժողովրդավարացումը կենսունակ նշանակություն ունի մեր պետության համար: Մենք շարունակելու ենք այս ուղղությամբ շարժվել»,- եզրափակեց Գրիգորյանը:
Հայաստանում ներքին գործերի նախարարության ստեղծմամբ կմիավորվեն 3 կառույցներ՝ ոստիկանությունը, ԱԻՆ Փրկարար ծառայությունը և Միգրացիոն ծառայությունը:
14:15 13.07.2025
Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը հայտնում է, որ վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում: «Մենք շարունակաբար հետևում ենք, որ վիզա ունեցող անձիք թույլ չտան ԱՄՆ օրենքների ու ներգաղթային նորմերի խախտումներ, իսկ խախտման դեպքում նրանց սպասում է վիզայի չեղարկում և արտաքսում»,- ասված է դեսպանատան հաղորդագրությունում: ...
13:59 13.07.2025
Ֆրանսիայի տարածք Նոր Կալեդոնիան կդառնա «նոր պետություն»՝ հանրապետության կազմում. ՄակրոնՖրանսիայի տարածք Նոր Կալեդոնիան կդառնա «նոր պետություն»՝ հանրապետության կազմում: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Ավելի քան 10 օր տևած բանակցություններից հետո Նոր Կալեդոնիայի և պետության ընտրված ներկայացուցիչները պատմական համաձայնագիր են կնքել։ Նոր Կալեդոնիա պետությունը՝ հանրապետության կազմում, վստահության գրավական է»,-գրել է Մակրոնը X սոցիալական ցանցում։ ...
12:26 13.07.2025
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետԱշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեի հետ: Զրուցակիցների քննարկման առանցքում են եղել Հայաստան-Ֆրանսիա, Հայաստան-ԵՄ օրակարգին վերաբերող հարցերը` հիմքում ունենալով նաեւ միջխորհրդարանական համագործակցության թեմաները: ...
10:35 13.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 452 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․95 դրամ: ...
10:00 13.07.2025
Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներՀուլիսի 12-ին, ժամը 20:59-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի հատվածից, […] ...
22:58 12.07.2025
Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացված է «Էներգոդար» վարչակազմի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի մասինՄիջազգային ատոմային էներգիայի գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) տեղեկացվել է Ուկրաինայի զինված ուժերի (ԶԶՈՒ) անօդաչու թռչող սարքերի կողմից քաղաքային վարչակազմի շենքի՝ «Էներգոդար» ԱԷԿ-ի արբանյակի վրա հարձակման մասին: Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին: «ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացվել է «Էներգոդար» վարչական շենքի վրա անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ հարձակման մասին, որտեղ բնակվում է Զապորոժյեի ԱԷԿ-ի աշխատակիցների մեծ մասը», – ասվում […] ...