15:30 14.07.2022
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը և ՅՈՒՆԻՍԵՖ-ն այսօր կազմակերպել էին «Փոխակերպելով կրթությունը» ազգային խորհրդակցությունը։ Հանդիպման նպատակն էր մասնակցային և համակողմանի քննարկման եղանակով վերհանել ՀՀ կրթության ոլորտի առկա խնդիրները և դրանց լուծմանն ուղղված քայլերը:
Միջոցառմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Սիլվիա Մեստրոնին, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, միջազգային գործընկերների և դեսպանությունների, պետական և համայնքային գերատեսչությունների, երիտասարդական և հասարակական կառույցների, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, ուսուցիչներ, անկախ փորձագետներ:
Ողջունելով ներկաներին՝ նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ Հայաստանը ևս անմասն չէ կրթության փոխակերպման հարցադրումների շուրջ գլոբալ երկխոսության գործընթացից։ Նրա խոսքերով՝ սեպտեմբերին Նյու Յորքում կայանալիք Կրթության փոխակերպման գագաթնաժողովին ընդառաջ կազմակերպվող նմանօրինակ խորհրդակցությունները կնպաստեն մեր երկրում ընթացող բարեփոխումներին, կրթության զարգացման երկարաժամկետ ռազմավարական պլանավորման գործընթացին, ինչպես նաև կհստակեցնեն կրթության փոխակերպման առումով Հայաստանի հանձնառությունների շրջանակը:
«Պետությունը վճռական է՝ մասնակցային ժողովրդավարության ողջ գործիքակազմով շարունակելու ակտիվ երկխոսությունը հիմնական շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ երիտասարդության հետ։ ՀՀ կառավարությունը կրթության ոլորտը հռչակել է առաջնահերթություն, և ներկայում ընթանում են արմատական բարեփոխումներ կրթության բոլոր մակարդակներում․ կատարվում են օրենսդրական լուրջ փոփոխություններ, իրականացվում լայնածավալ ներդրումային և զարգացման ծրագրեր՝ նպատակ ունենալով մեծացնել կրթության ներառականությունը, մատչելիությունն ու որակը։ Մի բան ակնհայտ է՝ կրթության զարգացումը պահանջում է մեր բոլորի ակտիվ ներգրավվածությունը և համագործակցությունը ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակներում։ Այդ առումով այս միջոցառումն անչափ կարևոր նշանակություն ունի»,- նշել է նախարար Վահրամ Դումանյանը՝ շնորհակալություն հայտնելով միջոցառման բոլոր կազմակերպիչներին:
«Անասելի կարևոր է Հայաստանի հանձնառությունն ու առաջնորդությունը՝ իրականացնելու ազգային խորհրդակցություն՝ ուղղված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանից հետո կայանալիք Կրթության փոխակերպման գագաթնաժողովին մասնակցությանը: Այս համատեքստում կրթական համակարգերի փոխակերպումն առավել ընդգրկուն առաջընթացի բանալին է` միտված Օրակարգ-2030-ի և Կայուն զարգացման նպատակների միջոցով ավելի լավ ապագա ունենալուն»,- ընդգծել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան:
«Աշխարհը կրթական ճգնաժամի մեջ է, որն արդեն առկա էր մինչև Քովիդը, իսկ համավարակի հետևանքով էլ ավելի խորացավ: Այն առավել բացասական է ազդում ամենախոցելի երեխաների վրա՝ նպաստելով միջսերնդային աղքատությանն ու անհավասարություններին: Այդ իսկ պատճառով մենք պետք է արագ գործենք, որպեսզի յուրաքանչյուր երեխա վերադառնա դպրոց, որպեսզի նրանց ուսման և բարեկեցության վիճակը գնահատելու համակարգեր ունենանք, ինչպես նաև օգնենք, որպեսզի բաց թողածը լրացնեն»,- իր հերթին փաստել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Սիլվիա Մեստրոնին:
Նա հավելել է, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակելու է ազգային խորհրդակցությունների շարքը՝ երիտասարդների մասնակցությամբ. «Երիտասարդներն իրենց կարծիքն արտահայտելու իրավունք ունեն, և նրանց կարծիքը կարևոր է»:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» նախագծի հիմնական խնդիրներն ու նպատակները: Նա ընդգծել է, որ կրթության փոխակերպմանն ուղղված միջազգային դիսկուրսում առաջադրվող հարցադրումներից շատերն արդեն իսկ տեղ են գտել Կրթության ռազմավարության նախագծում և այլ փաստաթղթերում: Այդ համատեքստում փոխնախարարն ընդգծել է կրթության ֆինանսավորման աճը, կրթության թվայնացումը, գիտելիքին զուգահեռ հմտությունների կարևորումը, աշխատաշուկայի հետ կապը, ինչպես նաև կրթական ծառայությունների հասանելիության ապահովումը:
«Այս միջոցառումը կարևոր է երկու առումով՝ առաջինը Նյու Յորքում կայանալիք Կրթության փոխակերպման գագաթնաժողովին ՀՀ հանձնառությունների ձևակերպման տեսանկյունից, և երկրորդը՝ որպես հերթական հարթակ՝ մասնակցային և ժողովրդավարական գործընթացներին համահունչ սնուցելու կրթության ոլորտում պետական քաղաքականության մշակումը»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը՝ հավելելով, որ ՀՀ կառավարությունն առաջիկայում պետք է հաստատի նաև Կրթության ռազմավարությունից բխող գործողությունների ծրագիրը, որի հանրային քննարկմանը կհրավիրվեն նաև այսօրվա հանդիպման մասնակիցները: Փոխնախարարը միաժամանակ կոչ է արել մինչ այդ հանդես գալ համապատասխան առաջարկություններով:
«Վերափոխելով կրթությունը» ազգային խորհրդակցության թիմի ղեկավար Միքայել Հովհաննիսյանն իր հերթին ներկայացրել է հանդիպման օրակարգը և նպատակները։ Խորհրդակցության մասնակիցները ներգրավվել են աշխատանքային տարբեր խմբերում, որոնցից յուրաքանչյուրն ունեցել է հարցերի իր շրջանակը՝ պայմանավորված հետևյալ թեմատիկ ուղղություններով՝ ներառական, արդար, անվտանգ և առողջ դպրոցներ, ուսուցիչներ, ուսումնառություն, կյանքի, աշխատանքի և կայուն զարգացման հմտություններ, թվային ուսումնառություն և փոխակերպում, կրթության ֆինանսավորում:
Խորհրդակցության արդյունքները կօգտագործվեն 2022 թվականի սեպտեմբերին Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի ժամանակ նախատեսված Կրթության փոխակերպման գագաթնաժողովին ՀՀ մասնակցության նախապատրաստական նյութերում, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից կրթական քաղաքականության մշակման ընթացքում:
Հիշեցնենք, որ հունիսի 28-29-ը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը Փարիզում մասնակցել է Կրթության փոխակերպման գագաթնաժողովի (Transforming Education Summit) նախապատրաստական համաժողովին:
22:58 12.07.2025
Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացված է «Էներգոդար» վարչակազմի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի մասինՄիջազգային ատոմային էներգիայի գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) տեղեկացվել է Ուկրաինայի զինված ուժերի (ԶԶՈՒ) անօդաչու թռչող սարքերի կողմից քաղաքային վարչակազմի շենքի՝ «Էներգոդար» ԱԷԿ-ի արբանյակի վրա հարձակման մասին: Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին: «ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացվել է «Էներգոդար» վարչական շենքի վրա անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ հարձակման մասին, որտեղ բնակվում է Զապորոժյեի ԱԷԿ-ի աշխատակիցների մեծ մասը», – ասվում […] ...
22:50 12.07.2025
Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովըՀուլիսի 12-ին Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը: Այս մասին հայտնում են ՔՊ գրասենյակից։ «Քննարկվել են 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ռազմավարությունը ու Կուսակցության 7-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Կուսակցության Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Կուսակցության աշխատակազմի ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել Քաղաքական ժողովի […] ...
22:44 12.07.2025
Կիմ Չեն Ընը կարևորել է Լավրովի այցըԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը նշել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շատ ջանասիրաբար աշխատում է արտաքին քաղաքականության ոլորտում, ուստի, որոշել է նրա հետ հանդիպել Վոնսանի հանգստավայրերից մեկում։ «Վերջերս դուք շատ ակտիվ եք եղել արտաքին քաղաքականության մեջ։ Ես մտածեցի, որ ավելի լավ կլինի ձեզ հետ հանդիպել այստեղ, քան Փհենյանում, քանի որ կարող եք […] ...
22:32 12.07.2025
Կատալոնիայում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել էԻսպանական Կատալոնիա ինքնավար համայնքում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է եղանակային վտանգների պատճառով, հաղորդում է Europa Press-ը՝ հղում անելով Renfe երկաթուղային օպերատորին։ «Renfe-ն շաբաթ երեկոյան ամբողջությամբ դադարեցրել է գնացքների երթևեկությունը Կատալոնիայում՝ եղանակային պայմանների և ուժեղ անձրևի պատճառով», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ Նշվում է, որ Բարսելոնայի քաղաքային խորհուրդը արտակարգ իրավիճակների ծրագիր է գործարկել և չեղարկել […] ...
22:20 12.07.2025
Թուրքիայում թղթի գործարանի մոտ 50 աշխատող թունավորվել էԹուրքիայի արևմտյան Այդըն նահանգում թղթի գործարանի մոտ 50 աշխատողներ բուժվել են հիվանդանոցներում՝ կասկածելի դեպքերով, հաղորդում է DHA լրատվական գործակալությունը։ «Գործարանում ճաշից հետո 46 աշխատող դիմել է հիվանդանոցներ՝ որոշ ժամանակ անց գանգատվելով փսխումից և գլխապտույտից։ Բժշկական խմբերի միջամտությունից հետո բոլոր աշխատողները դուրս են գրվել», – հաղորդել է գործակալությունը։ Այդինի նահանգային առողջապահության վարչության և Այդինի նահանգային գյուղատնտեսության […] ...
22:09 12.07.2025
Սիյարտոն դեմ է Գազայի իրավիճակի պատճառով Իսրայելի դեմ ԵՄ պատժամիջոցներինՀունգարիան չի աջակցի Եվրամիության կողմից Իսրայելի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ծրագրին՝ Գազայի հատվածում ռազմական գործողության պատճառով, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն իր իսրայելցի գործընկեր Գիդեոն Սաարի հետ հեռախոսազրույցից հետո։ Նա նշել է, որ Հունգարիան ակնկալում է Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև համաձայնության հասնել կրակը դադարեցնելու և պատանդներին, այդ թվում՝ հունգարացի քաղաքացուն ազատ […] ...