18:11 18.07.2022
Մշակույթի ոլորտում ունենք խնդիրների մի մեծ կծիկ և աստիճանաբար պետք է փորձենք քանդելով հարթենք բոլոր խնդիրները։ Շիրակի մարզի մշակույթի ու արվեստի ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման սկզբում նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, ապա անդրադարձել է կառույցների հետ համագործակցությանը, որի արդյունքում են ի հայտ գալիս եղած խնդիրները։ Գյումրիում գործող պետական համույթների հետ աշխատանքը գնահատում է նախարարի տեղակալը։
«Ուղղակի բացառիկ է, որ համայնքն ունի սիմֆոնիկ նվագախումբ, սա քաղաքակրթության չափանիշ է, սա մշակութային միջավայր և հանրություն լինելու չափանիշ է, այսինքն՝ դասական արժեքների տարածման ամենաբարձր հարթակը։ Բայց ասել, որ ես բավարարված եմ մեր համագործակցությամբ Գյումրիի սիմֆոնիկ նվագախմբի հետ, ո՛չ, մենք այստեղ իսկապես շատ անելիք ունենք»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը։
«Թույլ տվեք ես էլ ասեմ, որ մարզպետարանն էլ այդքան գոհունակություն չունի նախարարության հետևողականությունից, որովհետև սիմֆոնիկ նվագախումբն առ այսօր շենք չունի, որտեղ փորձերը կկարողանան իրականացնել, ավելին, Գյումրին չունի համերգասրահ»,- իր խոսքում նշել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը։
Արայիկ Խզմալյանն առաջարկել է պետական սիմֆոնիկ նվագախմբի շենքի հարցը դարձնել շահագրգիռ կողմերի մասնակցությամբ քննարկումների թեմա։ Շենքայինից բացի, նվագախումբն ունի նաև նոր երաժշտական գործիքներով համալրելու կարիք։
Նվագարաններով համալրման կարիք ունի նաև Գյումրիի ժողգործիքների պետական նվագախումբը։ Հատկապես հին ազգային նվագարանների հանդեպ հետաքրքրությունը նվազել է, նվագախումբն ունի կատարող երաժիշտների սերնդափոխության լուրջ խնդիր։
«Մենք խնդիր ունենք թառ և քամանչա նվագարանների հետ կապված։ Եթե էս տեմպերով գնա, մոտ 5-10 տարի հետո մենք խնդրի առաջ կկանգնենք, որովհետև էս սերունդը չի հետաքրքրվում նվագարաններով, հաճախելիությունը շատ քիչ է»,- ասել է Գյումրիի ժողգործիքների պետական նվագախմբի դիրիժոր Կարեն Մայիլյանը։
Ազգային նվագարաններ դասավանդող մասնագետների խնդիր մարզի արվեստի դպրոցներում ևս կա, երաժիշտները հրաժարվում են գյուղական համայնքներում գործող արվեստի դպրոցներում աշխատել։ Հանդիպմանը ներկա համայնքապետարանների մշակույթի բաժինների ներկայացուցիչներն էլ հետաքրքրվել են՝ արդյոք նախարարությունը ծրագրո՞ւմ է դեռ խորհրդային տարիներին կառուցված մշակույթի մեծ տներն ու դահլիճները վերակառուցել։ Նախարարի տեղակալը նշել է, որ այս դեպքում պետք է հիմնավորել կառույցի բովանդակային կիրառության անհրաժեշտությունը։
«Հին մշակույթի տների համատարած վերակառուցման ու նոր ուռճացված աշխատակազմեր ձևավորելու անհրաժեշտություն այս պահին դեռ չկա, փոխարենը պետք է ստեղծել այնպիսի միջավայր, որ հնարավորություն ունենանք հանրությանն ու զբոսաշրջիկներին ցուցադրել մեր պատմական ժառանգությունն ու գտածոները»,- շեշտել է նախարարի տեղակալը։
Նոր թանգարանների կամ ժամանակակից լուծումներով նոր հարթակների ստեղծման անհրաժեշտություն կա հանրապետության բոլոր մարզերում։ Պատմական-հնագիտական խոշոր ու եզակի ժառանգություն է պահպանում Շիրակի երկրագիտական թանգարանը, որն դեռ մշտական ցուցադրության տարածք չունի։ Թանգարանի շենքի հարցը քննարկվել է մարզպետարանում։
Կերպարվեստի ոլորտի ներկայացուցիչներն էլ Գյումրիում պատկերասրահ ունենալու անհրաժեշտությունն են շեշտել և առաջարկել են առավել մեծ ուշադրություն դարձնել մարզերում ստեղծագործող նկարիչներին։ Խզմալյանը նաև հայտնել է, որ այս տարի մշակույթի ոլորտին հավելյալ 44 միլիարդ դրամ գումար է հատկացվել և մշակութային կառույցներին առաջարկել է նախարարություն դրամաշնորհային հայտեր ներկայացնել սահմանված ժամկետներում։
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...