Արդարացնել Սամվել Բաբայանին՝ պաշտպանի խնդրանքը Վերաքննիչ դատարանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Արդարացնել Սամվել Բաբայանին՝ պաշտպանի խնդրանքը Վերաքննիչ դատարանում

12:33 26.02.2018

  Սամվել Բաբայանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը ապօրինի փողերի օրինականացման դրվագով ևս հիմնավորված չէ,ՀՀ վերաքննիչ դատարանում ասաց  Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը: «Ապացուցված չէ,որ այդ 5 հազար եվրո թղթադրամները տվյալ հանցակազմի առարկա են, դա արդեն բավարար է,որ մեղադրանքը անհիմն համարվի»,-ասաց նա:

   «Որպես  ապացույց  բերվել են  Ինտերպոլից  ստացված գրություններն այդ փողերի մասին: Նրանցում  նշված են այդ հետքերի հայտնաբերման  3 տարբերակները: Առաջինը՝ դրանք հնարավոր է ձեռք բերվեին հանցավոր ճանապարհով, 2-ը, որ կոնտեյներների մեջ այդ ներկերը խնամքով չեն  տեղադրվել և 3-րդը՝ բանկոմոտներում, հնարավոր է, որ թափված լինեին: Նախաքաննական մամինը ներկայացրել է  բոլոր թղթադրամների  համարները  և խնդրել է հայտնել  կոնրետ այդ  թղթադրամների  մասով  քրեական գործ հարուցվել է, թե՝ ոչ: Եթե այո՝ ի՞նչ է պարզվել: Եթե մեղադրանքի կողմը պնդում է,  և դատարանն էլ հաստատված  է համարում, որ դրանք  տվյալ հանցակազմի առարկա  են  և ձեռք  են բերվել  հանցավոր ճանապարհով, եթե  այդ  ամենն ապացուցված էր, նախաքննական մարմինը դատախազության միջոցով ինչու՞ էր հարցում կատարում Ինտերպոլին՝ էս  թղթադրամներն, ի վերջո հափշտակվա՞ծ  են, թե՝ ոչ: Քրեական գործով չկա  հավաստի տվյալ, որ դրանք  հափշտակվել են կամ ձեռք բերվել հանցավոր ճանապարհով: Դա դեռ պետք է ապացուցվի»,-ասաց Ավետիս Քալաշյանը:

 Սամվել Բաբայանին առաջադրված երկու մեղադրանքներով էլ նա խնդրեց արդարացնել: Հիշեցնենք ՝ Բաբայանը Կենտրոն- Նորք Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով  դատապարտվել է 6 տարի ազատազրկման՝ «Իգլա» զենիթահրթիռային համալիր ձեռք բերելու և ապօրինի գույք օրինականացնելու մեղադրանքներով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

BACK_TO_TOP