13:17 26.02.2018
ՀՀ վերաքննիչ դատարանում շարունակվում է Սամվել Բաբայանի, Սանասար Գաբրիելյանի և Արմեն Պողոսյանի գործի քննությունը: Գործը դատական վիճաբանությունների փուլում է: Պաշտպանական ճառից հետո դատարանը ճառի հնարավորություն տվեց նաև Սամվել Բաբայանին:
– Բայց որ հանդես ենք գալիս ճառով, օգուտ տալի՞ս ա, հարգելի դատարան,- հարցրեց Բաբայանը:
-Կամ տալիս ա, կամ չէ,- պատասխանեց դատավորը:
-Էդ լավ չի էլի, եթե փաստերից ենք խոսում դատական պրոցեսում, բայց մենք ենթադրություներով ենք նկատի ունենում,մ ենք օրենքը տրորում ենք, թքում ենք երկրի վրա,-ասաց Սամվել Բաբայանը:
«Առաջին ատյանի դատարանը օրենքը տրորելով եկել ա, դուք էլ ասեցիք,որ մենք իրավունք ենք ունենում ,որ ամեն մի հարցի նկատմամբ միջնորդություն ներկայացնենք: Իհարկե պետական մեղադրողը կարծում է, որ առաջին ատյանի դատարանը ճիշտ է որոշել, ձեզ էլ հորդորում է անփոփոխ թողնել այդ վճիռը»,- ասաց Սամվել Բաբայանը: Դատավորը հիշեցրեց, որ ամբաստանյալների և պաշտպանների միջնորդությունների 90 տոկոսը բավարարվել են այս դատարանում: Բայայանն ասաց, որ ամբողջ այս դատական պրոցեսում խոսում են ձայնալսումների մասին:
«Մեկ ձայնալսում է տեղի ունեցել մայիսի 18 ին, ուրիշ ձայնալսում չկա: Ես մեղավոր չեմ, որ չեն կարողացել նորմալ ձայնալսում անեն: Երկու տեղ ասվում է՝ չի լսվում, 2 ժամ խոսում եմ Սանասարի հետ, 2 րոպե ձայնալսում է գրված: Երբ որ ես ասում եմ` էս հրթիռը պետք է լինի կոմպլեքս, պիտի դնես յաշիկի մեջ, որ խոնավություն չքաշի, պիտի տանես գյուղ, ուսադիրավոր մեկը կդիմավորի, ես խորհուրդ եմ տալիս, կոնտեքստից հանած է ձայնալսումը: Եթե չի լսվում, ես գոռայի՞, որ լավ լսեիք: Ես խնդրում եմ, հորդորում եմ էդ ձայնագրությունը մի անգամ ձեր համար լսեք: Ես օրենք չեմ խախտել, խնդրում եմ արդարացի վճիռ կայացնել, փաստերը դնել և արդարացի վճիռ կայացնել»,-ասաց Սամվել Բաբայանը:
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...