ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի արտաքին առևտրի ծավալն աճել է 20,4%-ով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+25.09 oC

ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի արտաքին առևտրի ծավալն աճել է 20,4%-ով

07:22 07.08.2018

Հայաստանի և Ռուսաստանի միջև արտաքին առևտրաշրջանառության տարեկան աճը 2018 թվականի I կիսամյակում դանդաղել է 19,9%-ով, նախորդ տարվա 23,7%-ի համեմատ՝ կազմելով 885,8 մլն դոլար: Առաջնությունը պատկանում է Ռուսաստանին, ընդ որում, ոչ միայն այս ցուցանիշով, այլև արտահանման և ներմուծման ծավալներով, որոնք համապատասխանաբար կազմել են`281,2 մլն դոլար և 604,6 մլն դոլար, ընդ որում, ներմուծումը դանդաղել է 22,3%-ից մինչև 16,6%, իսկ արտահանումն արագացել է`27,3% -ից մինչև 27,5%:

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ երկրորդ տեղում է Չինաստանը, որն արագացրել է
տարեկան աճի տեմպերը`34,9% -ից մինչև 49,4%` ապահովելով 341,7 մլն դոլար ծավալ: Մասնավորապես,
արտահանման ծավալը Չինաստանի հետ աճել է 30,2%-ով` մինչև 50,7 մլն դոլար, ինչպես նաև 53,3%-ով բարձրացել է
ներմուծման ծավալը՝ մինչև 291,1 մլն դոլար:

Երրորդ տեղում է Շվեյցարիան, տարեկան աճը`46,8%՝ մինչև 237,5 մլն դոլար: Մասնավորապես, արտահանման
ծավալը դեպի Շվեյցարիա աճել է 42,8%-ով` մինչև 170,4 մլն դոլար, իսկ ներմուծումը` 58,1%՝ մինչև 67,1 մլն դոլար:
Չորրորդ տեղում է Գերմանիան`216,6 մլն դոլար, տարեկան աճը` 53,6%: Մասնավորապես, արտահանման ծավալը
դեպի Գերմանիա կազմել է 79,7 մլն դոլար(տարեկան աճը 21,2%), իսկ ներմուծումը`136,9 մլն դոլար (տարեկան աճը
81.9%):

Հինգերորդն է Իրանը`154,6 մլն դոլար, տարեկան աճը`40,8%, մասնավորապես, արտահանման ծավալները կազմել
են 48,1 մլն դոլար (տարեկան աճը`39,1%), իսկ ներմուծման ծավալները`106,5 մլն դոլար (տարեկան
աճը`41,6%):

Արտահանման ծավալով առաջին կիսամյակում Ռուսաստանին հաջորդում են Շվեյցարիան և Բուլղարիան և
ներմուծման ծավալներով`Չինաստանը և Գերմանիան:

ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի արտաքին առևտրի ծավալը 2018 թվականի առաջին կիսամյակում աճել է
20,4%՝ մինչև 915,7 մլն դոլար, իսկ ԵՄ-ի հետ`40,4%՝ մինչև 906,96 մլն դոլար: Ընդ որում, հայկական ապրանքների
արտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ աճել է 28,5%-ով` մինչև 290,3 մլն դոլար, իսկ ներմուծումն աճել է 16,9%-ով և
կազմել 625,4 մլն դոլար, իսկ ԵՄ երկրների հետ ներմուծման աճի տեմպերը գերազանցում են ներմուծման
տեմպերին`55,7%:

ԵԱՏՄ երկրների շարքում արտաքին ապրանքաշրջանառության ծավալներով Ռուսաստանին հաջորդում
են`Բելառուսը`23,7 մլն դոլար(տարեկան աճը`24%), Ղազախստանը`5,9 մլնդոլար (2,5 անգամ) և Ղրղզստանը`
403,5 հազար դոլար(0,1% աճ): Հայկական ապրանքների արտահանումը դեպի Բելառուս աճել է 50,9%-ով,
Ղազախստան`2,2 անգամ, իսկ ներմուծումն այդ երկրների հետ, համապատասխանաբար`18,6% և 3,5 անգամ:
Իսկ Ղրղզստանի ուղղությամբ ներմուծման աճը կազմել է 21,1 անգամ, իսկ արտահանումը նվազել է 15%-ով:
Հայկական ապրանքների հիմնական գնորդներն են եղել`Ռուսաստան` ընդհանուր արտահանման 24,1%-ը,
Շվեյցարիա` 14,6%, Բուլղարիա` 10,7%, Գերմանիա`6,8%: Հիմնական մատակարարներն են
եղել`Ռուսաստան` 26,2%, Չինաստան` 12,6%, Գերմանիա` 5,9%, Թուրքիա` 4,7%, Իրան ` 4,6%,
Միացյալ Նահանգներ` 4 %: Ամբողջությամբ զրոյացրել է արտահանումը դեպի Կիպրոս: Արտահանման ծավալների առավել տպավորիչ աճ է արձանագրվել Հայաստանի և Ֆինլանդիայի, Կորեայի և Թաիլանդի
միջև`97,2-91,1%, իսկ ներմուծումը`Հայաստանի, Կանադայի և Կիպրոսի միջև` 77-62,7%:

Արտահանման ծավալներում տարեկան աճ է արձանագրվել օգտակար հանածոների գծով` 25,4%` մինչև
352,1 մլն դոլար, պատրաստի սննդամթերքի գծով` 7,4%` մինչև 250,7 մլն դոլար, ոչ թանկարժեք մետաղների և դրանց
արտադրանքի գծով`27,6%` մինչև 158,5 մլն դոլար, թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի գծով`4,9%` մինչև
153,1 մլն դոլար, տեքստիլ արտադրանքի`59%` մինչև 89,5 մլն դոլար: Իսկ անկում է նկատվել արտահանման ոչ գերիշխող
ծավալով: Իսկ ներմուծման գծով գերիշխող հոդվածներն են` մեքենայի (սարքավորումների) տեխնիկայի
գծով`81,2%, մինչև 430,4 մլն դոլար, բազային մետաղների և դրանց իրերի գծով`40,5%` մինչև 168,8 մլն դոլար, և
տրանսպորտային միջոցների`2,2 անգամ` մինչև 178,1 մլն դոլար: Քիմիական ապրանքների գծով գրանցվել է
տարաբնույթ դինամիկա, քանի որ չնչին աճ է գրանցվել արտահանման գծով`0,8%, ինչն ուղեկցվել է ներմուծման
6,7% անկումով` մինչև համապատասխանաբար` 13,7 մլն դոլար և 202,7 մլն դոլար:

Ընդհանուր առմամբ, Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությունը առաջին կիսամյակում աճել է 28,9%-ով`
կազմելով 1675,7 մլրդ դրամ (3476,1 մլն դոլար): Դրա կառուցվածքում արտահանման աճը կազմել է 20%` մինչև
561,6 մլրդ դրամ (1165,2 մլն դոլար), իսկ ներմուծումն աճել է 33,9%-ով` 1114,1 մլրդ դրամ (2310.9
մլն դոլար):

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն անտառածածկ տարածքներն աղբից մաքրելու  ծավալուն միջոցառում է նախաձեռնել

19:10 01.05.2025

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն անտառածածկ տարածքներն աղբից մաքրելու ծավալուն միջոցառում է նախաձեռնել

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն անտառածածկ տարածքներն աղբից մաքրելու ծավալուն միջոցառում է նախաձեռնել։ Միջոցառումն անցկացվելու է պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, նախաձեռնող քաղաքացիական խմբերի, իրավաբանական և ֆիզիկական անձանց ներգրավմամբ։ Մասնակիցներին տեղում կտրամադրվեն ձեռնոցներ, պարկեր ու բահեր։ Հավաքված աղբի տեղափոխումն աղբավայր ևս կապահովվի։ Հաշվի առնելով մաքրվող տարածքների՝ մայրուղուն կից գտնվելու հանգամանքը՝ մասնակիցների անվտանգությունը և տրանսպորտային միջոցների անխափան երթևեկությունը […] ...

Վուչիչը հայտնել է, որ մայիսի 9-ին կմեկնի Մոսկվա՝ չնայած սպառնալիքներին

18:55 01.05.2025

Վուչիչը հայտնել է, որ մայիսի 9-ին կմեկնի Մոսկվա՝ չնայած սպառնալիքներին

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ մայիսի 9-ին Մոսկվա այցելելու իր պլաններն ավելի հայտնի թեմա են ԵՄ երկրներում, քան Ուկրաինայի հակամարտությունը և Եվրոպայում էլեկտրաէներգիայի անջատումները: Ինչպես ընդգծել է Սերբիայի ղեկավարը, Հաղթանակի շքերթին մասնակցելու դեպքում պատժամիջոցներ կիրառելու ԵՄ ներկայացուցիչների սպառնալիքները չեն ստիպի իրեն չեղարկել այցը Ռուսաստան։ «Ուրիշ թեմա չունեն, աշխարհը վառվում է, չգիտեն՝ ինչ անեն […] ...

Օմանի ԱԳ նախարարը նշել է ԱՄՆ-Իրան բանակցությունների հետաձգման պատճառը

18:42 01.05.2025

Օմանի ԱԳ նախարարը նշել է ԱՄՆ-Իրան բանակցությունների հետաձգման պատճառը

ԱՄՆ-ի և Իրանի միջև մայիսի 3-ին նախատեսված բանակցությունների հաջորդ փուլը լոգիստիկ խնդիրների պատճառով կտեղափոխվի մեկ այլ օր, նոր փուլի ամսաթիվը կհայտարարվի համաձայնությունից հետո, հայտարարել է Օմանի արտաքին գործերի նախարար Բադր ալ-Բուսաիդին X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում։ «Լոգիստիկ նկատառումներից ելնելով` մենք հետաձգում ենք ԱՄՆ-ի և Իրանի հանդիպումը, որը նախապես ծրագրված էր մայիսի 3-ին: Ընդհանուր համաձայնությունից հետո […] ...

Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել

18:30 01.05.2025

Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել

Վալենսիայում ընթացող Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսը Հայաստանի վերաբերյալ հրատապ բանաձև է ընդունել: Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցով զեկուցող Միրիամ Լեքսմանը իր ելույթում նշել է, որ ԵԺԿ-ն ցանկանում է հաստատակամորեն աջակցել Հայաստանին ու կանգնել Հայաստանի կողքին՝ իր աշխարհաքաղաքական պայմանների և ուղղվածության պատմական շրջադարձի ժամանակ։ «Մենք ցանկանում ենք աջակցել հայ ժողովրդի ցանկությանը՝ ամրապնդելու օրենքի գերակայությունը և ժողովրդավարությունը […] ...

Այն, ինչ անում է Յամալը, նորմալ չէ․ Թիերի Անրի

18:20 01.05.2025

Այն, ինչ անում է Յամալը, նորմալ չէ․ Թիերի Անրի

Ֆրանսիայի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» լեգենդար ֆուտբոլիստ Թիերի Անրին տպավորված է «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի խաղով: «Այն, ինչ տեսա Յամալի կատարմամբ, նորմալ չէ: Նորմալ չէ, երբ այդպիսի բաներ ես անում 17 տարեկանում: Նրա հանգստությունը, խաղադաշտը տեսնելը և պրեսինգն ապշեցնում են: Ֆուտբոլը միշտ զարմացնում է. երբ մտածում ես, թե ոչ մեկը չի կարող Մեսսիից ու Ռոնալդուից […] ...

Մայիսի 1-ը Հայաստանում. տո՞ն, արձակո՞ւրդ, թե՞ հիշեցում իրավունքների մասին

18:11 01.05.2025

Մայիսի 1-ը Հայաստանում. տո՞ն, արձակո՞ւրդ, թե՞ հիշեցում իրավունքների մասին

Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան կազմակերպել էր «Արժանապատիվ աշխատանք» խորագրով երթ: Երթը մեկնարկել է մայրաքաղաքի Աբովյան պուրակից և հասել մինչև Հանրապետության հրապարակ: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

BACK_TO_TOP