14:34 26.02.2018
ՀՀ Վերաքննիչ դատարանում շարունակվում է Սամվել Բաբայանի, Սանասար Գաբրիելյանի և Արմեն Պողոսյանի վերաքննիչ բողոքի քննությունը: Դատարանը պաշտպանական ճառի իրավունք տվեց նաև ամբաստանյալ Սանասար Գաբրիելյանին:
«Ճնշումս բարձր է, կարելի՞ է նստած խոսեմ»,- հարցրեց Սանասար Գաբրիելյանը:
«Բայց չի երևում, որ բարձր է»,- ասաց դատավորը:
«Լուրջ եմ ասում»,- կրկնեց Սանասար Գաբրիելյանը:
Դատարանը թույլատրեց նրան տեղից խոսել:
«Ես երկու անգամ նկատողություն եմ ստացել, որ լուրջ չեմ վերաբերվում դատաքննությանը կամ ուրախանում եմ: Իսկ ինչի՞ չուրախանամ: Բերում են հիմքեր, նենց լսումներ, բոլորս գիտենք, որ բառերի միացումից ստացվում են նախադասություններ: Նախադասությունները կապում են իրար, դառնում է մի լավ Գյուլնազ տատի հեքիաթ: Հեքիաթը, որ սարքել են, ինչի՞ են սարքել, թող պարզ ասեին՝ Էջմիածնում բացել ես շտաբ, դրա համար մեղադրվում ես, հարգելի՛ Գաբրիելյան, չգիտեմ՝ որ օրենքով: Պետական մեղադրողը վիզ դրած ուզում է ապացուցի, որ դա եղել է զակազով: Ո՛չ, դա զակազով չի եղել: Սուտ մեղադրելը հարի՞ր է, հարգելի՛ մեղադրող»,- ասաց Սանասար Գաբրիելյանը:
Պետական մեղադրող Պետրոս Պետրոսյանը նշեց, որ մեղադրանքներն ապացուցված են, առաջին ատյանի դատարանի դատական ակտը՝ հիմնավոր:
Սանասար Գաբրիելյանն ընդհատեց մեղադրողին և ասաց, որ սիրտը վատ է, ուզում է դուրս գալ և չլսել մեղադրողի խոսքերը:
Դատարանն ընդմիջում հայտարարեց և շտապօգնության բրիգադ հրավիրեց:
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...