19:40 22.07.2022
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ։ Aliq Media-ի փոխանցմամբ՝ տեղեկությունը տարածում է վարչապետի աշխատակազմը:
Նշվում է, որ Կովկասի մահմեդականների վարչության նախագահն Իրակլի Ղարիբաշվիլիին ջերմ ողջույն է փոխանցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից։
Հանդիպմանը Վրաստանի կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանը ոչ միայն Վրաստանի հարևանն է, այլ եղբայրական ժողովուրդ, բարեկամ պետություն է, և Վրաստանը գնահատում է երկու երկրների միջև գոյություն ունեցող եղբայրությունն ու բարեկամությունը։
«Ուզում եմ ևս մեկ անգամ հաստատել մեր մեծ հարգանքը Ձեր հանդեպ։ Ուրախ եմ Ձեզ տեսնել Վրաստանում։ Մեզ համար մեծ պատիվ է Ձեզ հյուրընկալել Վրաստանում։ Հիշում եմ՝ մենք հանդիպել ենք մի քանի տարի առաջ, շատ դրական զրույց ունեցանք, ուրախ եմ, որ այսօր կրկին այցելեցիք մեզ՝ Թբիլիսիում»,- նշել է Ղարիբաշվիլին:
Հանդիպմանը Ալլահշուքյուր Փաշազադեն ընդգծել է Վրաստանի վարչապետի ներդրումը երկու երկրների եղբայրական և բարեկամական հարաբերություններում։
«Շնորհակալություն Ձեր թանկարժեք ժամանակը մեզ տրամադրելու համար։ Մեր նախորդ հանդիպումը անցավ ջերմ ու ընկերական մթնոլորտում, և, իհարկե, ողջունում եմ Ձեզ։
Մինչ այցի մեկնարկը կապ հաստատեցի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ով խնդրեց Ձեզ փոխանցել իր ջերմ ողջույնները։
Ես քաղաքական գործիչ չեմ, բայց միանշանակ ուշագրավ է այն փաստը, որ Կովկասում այս երկու հարևան երկրների հարաբերությունները բարձր մակարդակի վրա են՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, կրոնական և այլ ուղղություններով»,- նշել է Փաշազադեն:
Հանդիպմանն ուշադրություն է դարձվել Վրաստանի կառավարության կողմից մահմեդական համայնքին աջակցելու ուղղությամբ իրականացվող տարբեր միջոցառումներին։
Նշվել է նաև, որ Վրաստանը մուսուլմանների օգտագործմանն է հանձնել 228 մզկիթ, ինչպես նաև 1300 քառ. մետր հողատարածք Թբիլիսիում՝ «Համայն Վրաստանի մահմեդական վարչության» կենտրոնական գրասենյակի կառուցման համար։ Այսօրվա դրությամբ Վրաստանում գործում է 300 մզկիթ։
23:59 06.07.2025
BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը ՍիրիայիցՌիո դե Ժանեյրոյում կայացած գագաթնաժողովից հետո ընդունված հայտարարության մեջ BRICS պետությունների ղեկավարները վերահաստատեցին իրենց հավատարմությունը Սիրիայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և կոչ արեցին Իսրայելին դուրս բերել իր զորքերը երկրից։ «Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը»,-ասվում է հռչակագրում։ Տեքստում նաև կոչ է արվում Իսրայելին անհապաղ դուրս բերել իր զորքերը […] ...
23:40 06.07.2025
Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցումBRICS երկրները պետք է առաջընթաց գրանցեն ազգային արժույթներով հաշվարկների հարցում, հայտարարել է Եգիպտոսի վարչապետ Մոստաֆա Մադբուլին։ ԲՐԻԿՍ-ի տասնյոթերորդ գագաթնաժողովը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը։ Բրազիլիա մեկնած ռուսական պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք պետք է առաջընթաց գրանցենք ազգային արժույթներով ֆինանսական հաշվարկներում՝ համապատասխան BRICS-ի միջսահմանային հաշվարկների նախաձեռնությանը, և ավելացնենք […] ...
23:18 06.07.2025
Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդըԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...
23:00 06.07.2025
Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոնԻտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան: ...
22:40 06.07.2025
Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներումՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...
22:20 06.07.2025
Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիսԱրևմուտքի կողմից ձևավորված գլոբալիզացիայի լիբերալ մոդելը սպառել է իր օգտակարությունը, և գործարար գործունեության տեղափոխումը զարգացող երկրներ խթանում է հզոր տնտեսական աճ, այդ թվում՝ BRICS-ում: Սա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասոցիացիայի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ ունենալով: «Գլոբալ տնտեսական կարգի փոփոխությունը շարունակում է թափ հավաքել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ լիբերալ գլոբալացման մոդելը հնանում […] ...