12:03 07.08.2018
Վերջին շրջանում Հայաստանում կատարվող իրադարձությունները և ուժային կենտրոնների միջև հարաբերությունների սրումն ազդում է Արցախյան հակամարտության կարգավորման բանակցություններում Երևանի ազդեցության վրա։ Այս մասին իր հոդվածում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսական կողմի նախկին համանախագահ, 1992-1996 թվականներին Արցախյան կարգավորման հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովը։
Նրա խոսքերով`Ադրբեջանում թեև կա փող, բայց կա դրա անհավասար բաշխում, ինչի պատճառով իշխող վերնախավը աղքատներին ստիպված է «կերակրել» հայրենասիրական ճառերով ու հայերին հաղթելու հայտարարություններով։ Սակայն նրանք էլ, ըստ Կազիմիրովի, հասկանում են, որ պատերազմը կործանարար կարող է լինել ոչ միայն երկրի, այլև հենց իրենց՝ իշխողների համար։ Այդ պատճառով էլ հաճախ դիմում են ոչ թե լայնամասշտաբ պատերազմի, այլ ուժի ցուցադրման կամ բանակցային գործընթացի խափանման գործողությունների։
Կազիմիրովի պնդմամբ`մինչև վերջերս հաստատուն էր Հայաստանի դիրքորոշումը՝ կարգավորման գործընթացից բացառել ռազմական լուծումը։ Սակայն Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալն իր հետ բերեց նորություն. Հայաստանի նոր իշխանությունը պահանջում է, որ բանակցային գործընթացին միանա նաև Ստեփանակերտը, ու վերականգնվի բանակցությունների եռակողմ ձևաչափը։
Կազիմիրովի խոսքով` սա տրամաբանական է, քանի որ ի սկզբանե հակամարտության կարգավորման գործընթացին առանձին մասնակցություն են ունեցել նաև Լեռնային Ղարաբաղի իշխանությունները։Նրանք են մասնակցել 1994-1995 թվականների հրադադարի հաստատման ու ամրապնդման մասին համաձայնագրերի ստորագրմանը։ Մինչ այդ էլ Բաքուն հենց Ստեփանակերտի հետ է վարել հրադադարի մասին բանակցությունները։
Սակայն Հայաստանում այս օրերին կատարվում են իրադարձություններ, որոնք խաթարում են հայկական կողմի միասնականությունը, որովհետև տարբեր ուժեղ գործիչների միջև հակասություններ կան։ Սա Երևանին թույլ չի տալիս ուժեղ դիրքերից հանդես գալ բանակցությունների ընթացքում, և հիմա Բաքուն հայկական կողմին սկսել է մեղադրել բանակցությունները ձգձգելու մեջ։
Կազիմիրովն այս իրավիճակից մեկ ելք է տեսնում՝ Հայաստանի բոլոր ներկա ու նախկին ղեկավարները՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը պետք է նստեն սեղանի շուրջ, մի կողմ դնեն իրենց հաշիվներն ու ապագային միտված որոշումներ ընդունեն՝ Արցախյան հիմնահարցի կարգավորման համար։
18:09 02.05.2025
Նոր նշանակում` Մայր Աթոռում18:09 02.05.2025
Նոր նշանակում` Մայր ԱթոռումՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Գաբրիել վարդապետ Սարգսյանը, ազատվելով Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Սուրբ Շողակաթ վանքում՝ որպես հոգևոր սպասավոր։ ...
17:54 02.05.2025
«Արսենալ»-ՊՍԺ խաղի հերոսը կարող է բաց թողնել պատասխան հանդիպումըՖրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն կարող է բաց թողնել «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան հանդիպումը, հայտնում է RMC Sport-ը: 27-ամյա ֆուտբոլիստը առաջին մրցավեճում ազդրի մկանի վնասվածք էր ստացել, իսկ հետո բաց էր թողել թիմի մարզումը: Ուսման Դեմբելեն «Արսենալի» դեմ խաղում խփել էր հաղթական գոլ: ...
17:45 02.05.2025
48-ամյա տղամարդու մոտ թմրանյութ է հայտնաբերվել. Երևանի պարեկների բացահայտումըՊարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները մայիսի 1-ին մայրաքաղաքի Բաբայան փողոցում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և, իր վարած «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ, Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել 48-ամյա մի տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 5 փաթեթ՝ ընդհանուր 5 գրամից ավելի դեղնականաչավուն զանգվածով, նույն զանգվածով կաթուցիչ […] ...
17:40 02.05.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ բարձր հանձնակատարի՝ գործողությունների հարցերով փոխտեղակալի հետՄայիսի 2-ին Ժնևում՝ ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի քննարկման շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Փախստականների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատարի գրասենյակի` գործողությունների հարցերով փոխտեղակալ Ռաուֆ Մազուի հետ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանի և Փախստականների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատարի գրասենյակի միջև ձևավորված արդյունավետ համագործացկությունը, մասնավորապես՝ […] ...
17:36 02.05.2025
Որպես անհետ կորած որոնվող 12-ամյա աղջիկը հայտնաբերվել էԱպրիլի 30-ին հաղորդվել էր 2012 թվականի ծնված Յանա Ս.-ի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մայիսի 1-ին 12-ամյա Յանա Ս.-ն հայտնաբերվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված […] ...