Պետք է կատարել ոսկերիչի աշխատանք. մարզիչը ծանրամարտիկների պարապմունքի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+34.09 oC

Պետք է կատարել ոսկերիչի աշխատանք. մարզիչը ծանրամարտիկների պարապմունքի մասին

16:00 26.02.2018

Հայաստանի ծանրամարտի հավաքականի մարզիչը խնդրում է բոլորին՝ մարզումների ժամանակ մի՛ այցելեք մարզումների տեղը, դա զրոյացնում է ծանրամարտիկների պարապմունքի արդյունքը։ Փաշիկ Ալավերդյանը գոհ է ծանրամարտի նկատմամբ այդ հետաքրքրությունից, սակայն համարում է, որ եթե նույնիսկ հարազատներն այցելում են մարզմանը, դա արդեն մարզում չէ։

«Ծանրամարտը ծանրությունը բարձրացնել, տեղում դնելը չէ։ Առանց անթույլատրելի դեղամիջոցների մարզվելու համար պետք է կատարել ոսկերիչի աշխատանք։ Այսինքն՝ կատարել բրիլիանտ տաշողի, ադամանդ տաշողի աշխատանք, որ ամեն մի կտորը, ամեն մի հատվածը գեղեցիկ լինի, մաքուր ու ճիշտ։ Դրանցից մեկն էլ չեղավ, ձեր էն մատանու քարը, քանի կարատ էլ ուզում է լինի, բանի պետք չի», – բացատրեց մարզիչը։

Ծանրամարտիկների պարագայում մարզիկներին գերկենտրոնացում է անհրաժեշտ, ինչը չի կարող ապահովվել, եթե մարզմանը ներկա են այլ մարդիկ։ Ծանրամարտում լռություն է հարկավոր, ի տարբերություն ֆուտբոլի, որտեղ մարզիկներին աղմուկը չի խանգարում։

«Օրինակ, ֆուտբոլիստը աղմուկի տակ կարողանում է խաղալ ֆուտբոլ։ Ինչ էլ ուզում ես խոսա, ինչ էլ ուզում ես ասա, նրա հեչ պետքը չի։ Նույնիսկ, հազար ներողություն, մեր էլ են հայհոյում, բայց նա խաղում է։ Իսկ ստեղ, դուք տեսե՞լ եք ինչքան է լռությունը», – նշեց Փաշիկ Ալավերդյանը։

Մարզիչը հիշեցրեց Հայաստանի առաջնության ժամանակ եղած միջադեպը, երբ ծանրամարտիկը չկարողացավ պահել ծանրաձողն ու, դեպի հանդիսատեսը շարժվելով, գցեց այնտեղ, ինչը կարող էր վնասվածքների պատճառ դառնալ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կոտայքում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

13:23 03.08.2025

Կոտայքում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

Օգոստոսի 3-ին, ժամը 06։05-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել […] ...

Ջոկովիչն ու Ֆորմուլա-1-ի երկու աստղեր ներդրումներ կկատարեն ֆրանսիական ակումբում

13:06 03.08.2025

Ջոկովիչն ու Ֆորմուլա-1-ի երկու աստղեր ներդրումներ կկատարեն ֆրանսիական ակումբում

Թենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը, Ֆորմուլա-1-ի աստղեր Քևին Մագնուսենը և Ֆելիպե Մասան ներդրումներ կկատարեն ֆուտբոլի Ֆրանսիայի Լիգա 2-ում հանդես եկող «Լե Մանում»։ Այս տեղեկությունը հաստատել է ակումբի նախագահը: Նրանք Outfield հիմնադրամի անդամ են: Լատինական Ամերիկայում սպորտային ներդրումների առաջատարներից մեկն 80 միլիոն դոլար կներդնի ֆրանսիական ակումբում: ...

The Sunday Times. Մեծ Բրիտանիան Գազայից տարհանում է 300 ծանր հիվանդ երեխաների

12:47 03.08.2025

The Sunday Times. Մեծ Բրիտանիան Գազայից տարհանում է 300 ծանր հիվանդ երեխաների

Մեծ Բրիտանիայի կառավարությունը մշակում է մինչև 300 ծանր հիվանդ երեխաների Գազայի հատվածից պետական կլինիկաներում բուժման համար տարհանելու ծրագրեր: Այս մասին հաղորդում է The Sunday Times-ը՝ հղում անելով աղբյուրներին: Հաղորդվում է, որ ծրագրի մանրամասները պաշտոնապես կհայտարարվեն առաջիկա շաբաթներին: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին, ներքին գործերի նախարար Իվետ Կուպերը և առողջապահության նախարար Ուես Սթրիթինգը համատեղ […] ...

ՆԱՏՕ-ում ԱՄՆ ներկայացուցիչ. ԱՄՆ-ն ցանկանում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Ուկրաինային զենք մատակարարելով

12:29 03.08.2025

ՆԱՏՕ-ում ԱՄՆ ներկայացուցիչ. ԱՄՆ-ն ցանկանում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Ուկրաինային զենք մատակարարելով

Վաշինգտոնի վարչակազմը փորձում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Կիևին մատակարարելով ամերիկյան զենք, որի համար կվճարեն եվրոպական երկրները։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը X-ում։ «Մեր ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ամերիկյան զենք վաճառելով՝ մենք նախատեսում ենք ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ բանակցային սեղանին վերադառնալու, ինչպես նաև երկարաժամկետ հրադադար ապահովելու համար», – գրել է նա։ NBC […] ...

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

12:11 03.08.2025

Մահացել է The Rolling Stones խմբի երաժիշտ Ֆլակո Խիմենեսը

Ամերիկացի կատարող և The Rolling Stones խմբի անդամ Լեոնարդո «Ֆլակո» Խիմենեսը մահացել է 87 տարեկան հասակում: Այս մասին հաղորդում է The National World-ը։ Հրապարակման մեջ նշվում է, որ երաժիշտը մահացել է հուլիսի 31-ին՝ ընտանիքի շրջապատում: Մահը վրա է հասել հոսպիտալացումից ընդամենը մի քանի ամիս անց։ Խիմենեսը «Ֆլակո» մականունը ստացել է իր նիհարության պատճառով: Իր կարիերայի […] ...

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

11:56 03.08.2025

Տեր Շտեգենն ակումբի լեգենդ է, և նրան պետք է հարգել․ Գավի

«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին RAC1-ի հետ զրույցում անդրադարձել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի շուրջ ստեղծված իրավիճակին: Գերմանացի դարպասապահը կորցրել է տեղը մեկնարկային կազմում, իսկ օրեր առաջ ենթարկվել է մեջքի վիրահատության, որի պատճառով բաց կթողնի 3-4 ամիս։ Ակումբի ղեկավարությունը դժգոհ է Տեր Շտեգենից և, ըստ լուրերի, ցանկանում է զրկել նրան ավագի թևկապից։ «Մարկը թիմի […] ...

BACK_TO_TOP