13:00 27.07.2022
2024 թվականին Փարիզում կայանալիք Ամառային օլիմպիական խաղերի կազմկոմիտեն հրապարակել է օրացույցը և մրցումների տոմսերի գնի մասին առաջին տեղեկատվությունը, տեղեկացնում է ՄՕԿ-ի կայքը։
Խաղերն անցկացվելու են հուլիսի 24-ից օգոստոսի 11-ը։ Այդ ընթացքում նախատեսված է 329 միջոցառում։ Առաջին մրցանակակիրները որոշվելու են հուլիսի 27-ին. այդ օրը խաղարկվելու են կանանց և տղամարդկանց հեծանվասպորտի, ձյուդոյի, սուսերամարտի, ջրացատկի, ռեգբիի, հրաձգության, լողի և սքեյթբորդինգի մրցումների առաջին մեդալները։ Լողի և աթլետիկայի բոլոր եզրափակիչները նախատեսված են բացառապես երեկոյան ժամերին։
Հատկապես հագեցած են լինելու օգոստոսի 3-4-ը։ Երկու օրում հայտնի են դառնալու թենիսի, սեղանի թենիսի, ձյուդոյի, սուսերամարտի, աթլետիկայի, նետաձգության, հրաձգության, հեծանվասպորտի, գոլֆի, ձիասպորտի, ակադեմիական թիավարության, սպորտային մարմնամարզության, բադմինթոնի և լողի որոշ մրցաձևերի հաղթողներն ու մրցանակակիրները։
Հատուկ ուշադրություն է դարձվելու գենդերային հավասարությանը։ Այդ սկզբունքի պահպանման նպատակով մրցումների ծրագիրը կազմվելու է այնպես, որ կանանց և տղամարդկանց մասնակցությամբ եզրափակիչները հաջորդեն միմյանց։ Օգոստոսի 11-ին հատուկ ուշադրություն է դարձվելու կանանց սպորտին. տեղի են ունենալու ըմբշամարտի, ծանրամարտի, հեծանվասպորտի ամփոփիչ մրցումները և բասկետբոլի մրցաշարի եզրափակիչը։ Իսկ փակման արարողությունից ժամեր առաջ նախատեսված է կանանց մարաթոնյան վազքը, որով ավարտվելու է աթլետիկայի մրցումների ծրագիրը։
Տոմսերի վաճառքը պաշտոնապես մեկնարկելու է այս տարվա դեկտեմբերին, սակայն արդեն հասանելի է որոշակի տեղեկատվություն դրանց գների մասին։ Ավելի քան 1 միլիոն տոմս վաճառվելու է 24 եվրոյով։ Տոմսերի մոտ 50 տոկոսի արժեքը լինելու է 50 եվրոյի սահմանում և շուրջ 30 տոկոսինը՝ 100 եվրո կամ մի փոքր պակաս։ Տոմսերի մոտ 15 տոկոսի արժեքը լինելու է մինչև 950 եվրո (բացման և փակման արարողությունների տոմսերը վաճառվելու են առանձին)։ Վաճառքում լինելու են նաև տոմսերի փաթեթներ (սկսած 72 եվրոյից), որոնք հնարավորություն կտան ներկա լինել մինչև 3 մարզաձևի մրցումների։ Ընդհանուր առմամբ իրացվելու է ավելի քան 10 միլիոն տոմս։
10:21 07.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 7-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 448 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 456 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.93 դրամ: ...
10:11 07.07.2025
Ստրասբուրգում մեկնարկելու են ֆոն դեր Լայենին անվստահություն հայտնելու քվեարկության վերաբերյալ լսումներըԱյսօր Ստրասբուրգում կայանալիք Եվրախորհրդարանի նստաշրջանում կքննարկվի Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի նկատմամբ անվստահության քվեի հարցը՝ COVID-19 պատվաստանյութերի ձեռքբերման գործում կոռուպցիայի համար։ Ֆոն դեր Լայենն անձամբ և ամբողջ Եվրահանձնաժողովը ներկա կլինեն։ Անվստահության քվեարկության առաջարկը նախաձեռնել էր Եվրախորհրդարանի ռումինացի պատգամավոր Գեորգե Պիպերեան։ Նրա խնդրանքին պետք է աջակցեր Եվրախորհրդարանի 720 անդամների առնվազն մեկ տասներորդը, այսինքն՝ 72 մարդ։ […] ...
10:00 07.07.2025
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համարՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
23:59 06.07.2025
BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը ՍիրիայիցՌիո դե Ժանեյրոյում կայացած գագաթնաժողովից հետո ընդունված հայտարարության մեջ BRICS պետությունների ղեկավարները վերահաստատեցին իրենց հավատարմությունը Սիրիայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և կոչ արեցին Իսրայելին դուրս բերել իր զորքերը երկրից։ «Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը»,-ասվում է հռչակագրում։ Տեքստում նաև կոչ է արվում Իսրայելին անհապաղ դուրս բերել իր զորքերը […] ...
23:40 06.07.2025
Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցումBRICS երկրները պետք է առաջընթաց գրանցեն ազգային արժույթներով հաշվարկների հարցում, հայտարարել է Եգիպտոսի վարչապետ Մոստաֆա Մադբուլին։ ԲՐԻԿՍ-ի տասնյոթերորդ գագաթնաժողովը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը։ Բրազիլիա մեկնած ռուսական պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք պետք է առաջընթաց գրանցենք ազգային արժույթներով ֆինանսական հաշվարկներում՝ համապատասխան BRICS-ի միջսահմանային հաշվարկների նախաձեռնությանը, և ավելացնենք […] ...
23:18 06.07.2025
Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդըԲրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...