«Փյունիկը» շարունակում է նվաճել եվրոպական ֆուտբոլի նոր բարձունքներ. Արթուր Սողոմոնյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC

«Փյունիկը» շարունակում է նվաճել եվրոպական ֆուտբոլի նոր բարձունքներ. Արթուր Սողոմոնյան

17:40 27.07.2022

Երևանի «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Դյուդելանժի» դեմ պատասխան խաղից հետո գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։ Հայաստանի գործող չեմպիոնը ընդհանուր 4։2 հաշվով առավելության հասավ Լյուքսեմբուրգը ներկայացնող «Դյուդելանժի» նկատմամբ և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլ։ «Փյունիկը» դարձավ հայկական առաջին ակումբը, որը նման ցուցանիշ է գրանցում։

««Փյունիկը» շարունակում է նվաճել եվրոպական ֆուտբոլի նոր բարձունքները։
Պատասխան խաղում պարտության մատնեցինք Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժին»։
Խոնարհվում եմ խաղացողների և մարզչական շտաբի առաջ, որոնք ևս մեկ անգամ ցուցադրեցին իրենց անհավանական բնավորությունը, հաղթելու աննկուն կամքը և բարձր պրոֆեսիոնալիզմը։
Չնայած լուսատախտակի խոշոր հաշվին, տղաները շարունակեցին պայքարել մինչև վերջին վայրկյանը:
Ոչինչ չէր կարող կոտրել այս թիմի ոգին. ո՛չ տնային ցավալի պարտությունն առաջին խաղում, ո՛չ բաց թողած գնդակ պատասխան խաղի սկզբում, ո՛չ էլ մրցավարական սխալները։
Ֆուտբոլիստները նվիրվել էին 120%-ով։ Խաղից հետո ֆուտբոլիստների ոտքերին նայելը ցավալի էր, բայց նրանց դեմքերը փայլում էին երջանկությունից և հպարտությունից։
Ակումբի համար, ամբողջ Հայաստանի համար․․․
Հայաստանի չեմպիոնն առաջին անգամ կխաղա Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում։

Առջևում հաջորդ ուժեղ մրցակիցն է՝ «Ցրվենա Զվեզդան»։
Վստահ եմ, որ մեր թիմը կանգ չի առնի և ամեն ինչ կանի իր երկրպագուներին գոհացնելու և հայկական ֆուտբոլը նոր բարձունքների բարձրացնելու համար»,- գրել է Արթուր Սողոմոնյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար

10:00 07.07.2025

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը Սիրիայից

23:59 06.07.2025

BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը Սիրիայից

Ռիո դե Ժանեյրոյում կայացած գագաթնաժողովից հետո ընդունված հայտարարության մեջ BRICS պետությունների ղեկավարները վերահաստատեցին իրենց հավատարմությունը Սիրիայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և կոչ արեցին Իսրայելին դուրս բերել իր զորքերը երկրից։ «Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը»,-ասվում է հռչակագրում։ Տեքստում նաև կոչ է արվում Իսրայելին անհապաղ դուրս բերել իր զորքերը […] ...

Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցում

23:40 06.07.2025

Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցում

BRICS երկրները պետք է առաջընթաց գրանցեն ազգային արժույթներով հաշվարկների հարցում, հայտարարել է Եգիպտոսի վարչապետ Մոստաֆա Մադբուլին։ ԲՐԻԿՍ-ի տասնյոթերորդ գագաթնաժողովը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը։ Բրազիլիա մեկնած ռուսական պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք պետք է առաջընթաց գրանցենք ազգային արժույթներով ֆինանսական հաշվարկներում՝ համապատասխան BRICS-ի միջսահմանային հաշվարկների նախաձեռնությանը, և ավելացնենք […] ...

Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

23:18 06.07.2025

Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական ​​անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական ​​անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

23:00 06.07.2025

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Իտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:   ...

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

22:40 06.07.2025

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...

BACK_TO_TOP