Հայաստանը և Բոլիվիան տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+27.09 oC

Հայաստանը և Բոլիվիան տոնում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը

18:19 27.07.2022

Հայաստանը և Բոլիվիան տոնում են երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ Հայաստանի Հանրապետության և Բոլիվիայի բազմազգ պետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են ուղիղ 30 տարի առաջ՝ 1992 թ. հուլիսի 27-ին:

Հարավային Ամերիկայում տեղակայված այս երկիրը՝ Բոլիվիան, որն անկախացել է դեռևս 1825 թվականին, աշխարհում հայտնի է իր եզակի և յուրահատուկ տեսարժան վայրերով: Մասնավորապես՝ այս երկրում է աշխարհի ամենաբարձրադիր մայրաքաղաքը՝ Լա Պասը, որը ծովի մակերևույթից 3869 մետր բարձրության վրա է, այստեղ են գտնվում նաև աշխարհի ամենահայտնի աղի լիճը՝ Ույունին, և աշխարհի ամենավտանգավոր ճանապարհը: Բացի այդ, Բոլիվիան կիսում է Պերուի հետ աշխարհի ամենաշատ քաղցրահամ ջրերի պաշար ունեցող լեռնային լիճը՝ հանրահայտ Տիտիկական:

Սակայն լատինաամերիկյան հեռավոր այս երկրի հետ Հայաստանի հարաբերությունները շատ զարգացած չեն: Բոլիվիայում Հայաստանի դիվանագիտական առաքելությունն իրականացվում է Բրազիլիայում ՀՀ դեսպանության միջոցով: Ըստ ՀՀ ԱԳՆ-ի տեղեկատվական բազայի՝ 2021 թ. հուլիսից Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը համատեղության կարգով հավատարմագրվում է նաև Բոլիվիայի Բազմազգ Պետությունում (նստավայրը՝ ք. Բրազիլիա): 2022 թ. փետրվարից Բոլիվիայում գործում է Հայաստանի պատվավոր հյուպատոսի գրասենյակը:

Երկկողմ այցերի պատմությունը հարուստ չէ: 2018 թ. հուլիսին աշխատանքային այցով Բոլիվիա է այցելել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զբաղվածության ևս մեկ ծրագիր՝ Սյունիքի և Կոտայքի մարզերում

16:08 23.06.2025

Զբաղվածության ևս մեկ ծրագիր՝ Սյունիքի և Կոտայքի մարզերում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ այսուհետ կգործի ևս մեկ ծրագիր՝ Սյունիքի և Կոտայքի մարզերում Անապահովության գնահատման նոր համակարգով ծայրահեղ և չափավոր անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց տնտեսական ակտիվացման, եկամուտների ավելացման, ինչպես նաև նրանց զբաղվածության նպատակով։ Ծրագիրը հնարավորություն կընձեռի շահառուին ընդգրկել հասարակական աշխատանքներում՝ դարձնելով նրան ժամանակավոր զբաղված և տրամադրելով եկամուտ։ Միջոցառումը նախատեսում է […] ...

Մեկնարկել է Ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը՝ Ֆրանսիայի դեսպանության հետ համագործակցությամբ

16:00 23.06.2025

Մեկնարկել է Ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը՝ Ֆրանսիայի դեսպանության հետ համագործակցությամբ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համագործակցությամբ մեկնարկել է ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստումը՝ «Ֆրանսերենը որպես օտար լեզու․ վերապատրաստում, արդիականացում և խթանում» ծրագրի շրջանակում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Երևանի թիվ 29 ավագ դպրոցում ներկա են եղել վերապատրաստումներին մեկնարկին և ողջունել մասնակիցներին: […] ...

Մալաթիայի ոստիկանները գողության դեպք են բացահայտել ու հայտնաբերել գողոնը

15:56 23.06.2025

Մալաթիայի ոստիկանները գողության դեպք են բացահայտել ու հայտնաբերել գողոնը

Հունիսի 13-ին Ոստիկանություն զանգած մայրաքաղաքի Օգանովի փողոցի 42-ամյա բնակչուհին հայտնել է, որ գողացել են երեխայի՝ շքամուտքում դրված հեծանիվը։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Երևանի բնակիչ 30-ամյա մի երիտասարդ, որը հունիսի 19-ին ձերբակալվել և ներկայացվել է Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին։ Գողոնը հայտնաբերվել է։ 30-ամյա տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական […] ...

Արթուր Աբրահամը հանդիպել է  Յուրգեն Կլոպի հետ

15:53 23.06.2025

Արթուր Աբրահամը հանդիպել է Յուրգեն Կլոպի հետ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը Մալյորկայում հանդիպել է «Մայնցի», Դորտմունդի «Բորուսիայի» և անգլիական «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ: «Սիրելի՛ երկրպագուներ, ցանկանում եմ ձեզ ներկայացնել իմ հաջորդ մրցակցին՝ Յուրգեն Կլոպին»,- գրել է լեգենդար Աբրահամը: ...

18-ամյա ուղևորը մահացել է. վթար Երևան-Աշտարակ ճանապարհին

15:50 23.06.2025

18-ամյա ուղևորը մահացել է. վթար Երևան-Աշտարակ ճանապարհին

Հունիսի 20-ին՝ ժամը 3.50-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի մեքենան Երևան-Աշտարակ ճանապարհին դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը: 18-ամյա ուղևոր Մհեր Մ.-ն տեղում մահացել է, իսկ 28-ամյա վարորդը և 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: ...

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգ

15:44 23.06.2025

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգ

Հունիսի 16-ից 22-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 207, փլուզումի՝ 2, ուժեղ քամու, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, զինամթերքի հայտնաբերման՝ 4, կեղծ ահազանգի՝ 10, թունավորման, վայրի կենդանիների հարձակման՝ 9-ական, օձի նկատման՝ 52, ինքնասպանության փորձի՝ 14, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 54, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 194, հրդեհի ծագման սպառնալիքի՝ […] ...

BACK_TO_TOP