Ոչ սթափ վարորդ և ոչ սթափ ուղևորներ, արդյունքում՝ վեճ ու վթար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+21.09 oC

Ոչ սթափ վարորդ և ոչ սթափ ուղևորներ, արդյունքում՝ վեճ ու վթար

15:01 28.07.2022

Հուլիսի 24-ին՝ ժամը 00։15-ին, հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ գլխի և կրծքավանդակի վնասվածքներով բուժօգնության է դիմել 36-ամյա կին: Նա հայտնել էր, որ վնասվածքներն ստացել է տան աստիճաններից ընկնելու հետևանքով: Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ կինը վնասվածքները ստացել է այլ հանգամանքներում:
Պարզվել է, որ հուլիսի 23-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, Աքորի գյուղի մի խումբ բնակիչներ գյուղի վարչական տարածքում հացկերույթի են եղել, ինչից հետո «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով գյուղ վերադառնալու ճանապարհին ոչ սթափ վիճակում գտնվող ուղևորների միջև վեճ է սկսվել, հայհոյել և վիրավորել են իրար: «ՎԱԶ-2106»-ի վարորդը զայրանալով՝ սկսել է վարել ավելի արագ, ինչի պատճառով մեքենան սկսել է պտտվել և դուրս գալով երթևեկելի գոտուց՝ բախվել է գազատար խողովակին, այդ ընթացքում էլ 36-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներ է ստացել:
Կատարված ստուգումներով պարզվել է, որ «ՎԱԶ-2106»-ի վարորդը ոչ միայն մեքենան վարել է ակնհայտ ոչ սթափ վիճակում, այլև չունի վարորդական իրավունքի վկայական:
Պարզվել է նաև, որ դեպքից հետո՝ հուլիսի 25-ի երեկոյան, վիճաբանություն հրահրողները գնացել են 36-ամյա կնոջ տուն, անհիմն վիճել են նրա հետ՝ հնչեցնելով անպարկեշտ արտահայտություններ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 36-ամյա կինը հուլիսի 27-ին ներկայացվել է ոստիկանության Թումանյանի բաժին, որտեղ դեպքի վերաբերյալ նրանից ընդունվել է հաղորդում: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ միջադեպի մյուս մասնակիցներին, ինչպես նաև «ՎԱԶ-2106»-ը հայտնաբերելու ուղղությամբ:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

`

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆ

22:46 10.07.2025

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...

SHANTNEWS

22:00 10.07.2025

SHANTNEWS

Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը

21:55 10.07.2025

Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը

Հուլիսի 8-ին Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ ՀՀ պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ «Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստանը և […] ...

Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդական

21:50 10.07.2025

Արայիկ Հարությունյանը` Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) նախագահի խորհրդական

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը նշանակվել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ջալուդի խորհրդական։ Այս մասին հաղորդում է ՀԾՖ մաամուլի ծառայությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենում Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայում (IWF): ...

Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարը

21:45 10.07.2025

Բիթքոյնի գինը գերազանցել է 112,000 դոլարը

Բիթքոյնի արժեքը աճում է 3%-ով, գինը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 112 հազար դոլարը, ըստ առևտրային տվյալների։ Առևտրի ծավալով ամենամեծ կրիպտոարժույթային բորսայում՝ Binance-ում, Մոսկվայի ժամանակով 19:26-ի դրությամբ, մեկ օրվա ընթացքում Bitcoin-ը բարձրացել է 2.9%-ով՝ հասնելով $112,327-ի։ Ցուցանիշն առաջին անգամ գերազանցել է 112,000-ի նշագիծը։ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների միջին […] ...

Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցը

21:35 10.07.2025

Բաքվում պնդում են, որ Աբու Դաբիում քննարկվել է հայ-ադրբեջանական համաձայնագրի նախաստորագրման հարցը

Աբու Դաբիում այսօր հանդիպել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Ինչպե՞ս են մեկնաբանում հանդիպման արդյունքները Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը․ «Կարծում եմ՝ անպայման արժի հիշատակել ու շեշտադրել այն, որ թեև կողմերը հանդիպման ավարտից հետո չտարածեցին համատեղ հայտարարություն, այնուամենայնիվ, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարաների առանձին տարածած հաղորդագրությունների տեքստը բառացիորեն համընկնում […] ...

BACK_TO_TOP